Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

______________ 2022 թվականի N ____ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1587-Ն որոշման հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 13-րդ կետում ցուցատախտակ բառից առաջ լրացնել էլեկտրոնային բառը․

2) 14-րդ կետում ուղետոմսի բառից հետո լրացնել (թղթային կամ էլեկտրոնային) բառերը․

3) 17-րդ կետի 8-րդ ենթակետում անհատ ձեռնարկատիրոջ բառից հետո լրացնել (այսուհետ՝ կազմակերպություն) բառերը․

4) 26-րդ կետում իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը բառերը փոխարինել կազմակերպությունը բառով․

5) 26-րդ կետի 1-ին ենթակետում ավտոբուսներ բառից առաջ լրացնել մինչև 10 տարեկան և առնվազն 25 նստատեղ ունեցող (ներառյալ վարորդինը) բառերը․

6) 26-րդ կետի 2-րդ կետում երեք բառը փոխարինել յոթ բառով․

7) 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ ենթակետով․

<<3) սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող հավաքակայան, որը պետք է ապահովի կազմակերպության ավտոբուսների կայանատեղերի մակերեսն ու դրանց նախաուղերթային տեխնիկական զննումը կատարելու համար համապատասխան դիտափոսերի երկարությունը՝ համաձայն N 1 աղյուսակի:>>․

8) 26-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ աղյուսակ N 1-ը․

<<Աղյուսակ N 1

NN

ը/կ

Ավտոբուս (առանց վարորդի նստատեղի)

Կայանատեղի մակերես` յուրաքանչյուր ավտոբուսի համար (քառ․մ)

Դիտափոսի

երկարություն (մ)

1.

25-30 նստատեղ ներառյալ

39.5

11.0

2.

31-40 նստատեղ ներառյալ

46.0

14.0

3.

40-ից ավելի նստատեղ

55.2

21.0

>> 

9) 26․1-րդ կետում նույնատիպ բառից հետո լրացնել (ըստ ավտոբուսների նստատեղերի քանակի) բառերը․

10) 26․1-րդ կետից հետո լրացնել 26․2-րդ և 26․3-րդ կետեր հետևյալ բովանդակությամբ․

26․2․ Մրցույթին կարող են մաuնակցել նաև այն կազմակերպությունները, որոնք ներկայացրել են երթուղին սպասարկելու համար անհրաժեշտ քանակով մինչև մեկ տարվա արտադրության ավտոբուսներ՝ սեփականության իրավունքով և (կամ) լիզինգով ձեռք բերելու մասին հայտ-պարտավորություն՝ համաձայն N 11 ձևի, և առաջարկվող մեկ ուղևոր և ուղեբեռ (եթե սահմանված է) փոխադրելու փոխադրավարձի վերաբերյալ տեղեկություն՝ սոսնձված և ստորագրված ծրարով:․

26․3 Սույն կարգի 26․2-րդ կետով նախատեսված դեպքում՝ կազմակերպությունն իր հաշվեհամարից լիազոր մարմնի տրամադրած հաշվեհամարին է փոխանցում երթուղիները սպասարկելու մրցույթ անցկացնելու մասին հայտարարությամբ սահմանված քանակով ավտոբուսների ընդհանուր արժեքի 1.5 տոկոսին համարժեք գումար (այսուհետ` գումար), որը երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է N 11 ձևում նշված հաշվեհամարին՝ միայն լիազոր մարմնի հետ սպասարկման պայմանագիրը կնքելուց հետո: Գումարը լիազոր մարմնի տրամադրած հաշվեհամարին պետք է փոխանցվի մինչև մրցույթի անցկացման նախորդող աշխատանքային օրվա ժամը 12:00-ն: Մրցույթին մասնակցելու իրավունք չստացած կամ մրցույթը չհաղթող կազմակերպությունների գումարը փոխանցվում է N 12 ձևում նշված հաշվեհամարին՝ մրցույթի ամփոփիչ նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:>>․

11) 27-րդ կետում հանել <<կամ անհատ ձեռնարկատեր>> բառերը․

12) 33-րդ կետում 40 թիվը փոխարինել 90 թվով․

13) 33-րդ կետում, 35-րդ կետի 2-րդ ենթակետում հանել <<անհատ ձեռնարկատեր>>, իսկ Ձև N 1-ի վերնագրում, տեքստում, Ձև N 2-ի և Ձև N 3-ի վերնագրերում, Ձև N 10 աղյուսակի առաջին սյունակում՝ <<կամ անհատ ձեռնարկատերերի>> բառերը․

14) Ձև N 6-ի վերնագրում, տեքստում, Ձև N 2-ի և Ձև N 3-ի վերնագրերում՝ <<կամ անհատ ձեռնարկատիրոջ>> բառերը․

15) XI-րդ բաժինը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․

<< XI. ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

37․ Միջպետական ավտոբուսային երթուղիների սպասարկման ժամկետը սահմանվում է 10 տարի ժամկետով։

38․ Երթուղային ցանցը կազմակերպող մարմինը մրցույթի արդյունքները հաստատելուց հետո մրցույթը հաղթող կազմակերպության հետ 10 օրվա ընթացքում կնքում է հայտ-պարտավորությամբ ներկայացված ավտոբուսները ներկայացնելու ժամանակացույց՝ թվով մինչև 100 ավտոբուսների դեպքում առավելագույնը ինր ամիս ժամկետով, 101 և ավելի ավտոբուսների դեպքում՝ առավելագույնը տասներկու ամիս ժամկետով։

38․1․ Մրցույթը հաղթող կազմակերպության՝ երթուղին uպաuարկելու իրավունքից հրաժարվելու կամ այդ իրավունքից նրան զրկելու դեպքում վաղաժամկետ լուծվում է նրա հետ կնքված սպասարկման պայմանագիրը և հայտարարվում է նոր մրցույթ: Մրցույթը հաղթող կազմակերպությունը երթուղին սպասարկելու իրավունքից հրաժարվելու դեպքում դրա մասին առնվազն երկու ամիս առաջ գրավոր տեղեկացնում է լիազոր մարմնին:>>․

16) Ձև 1-ի մրցույթի մասնակցության անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի 5-րդ կետը հանել, 2-րդ կետի վերջում լրացնել <<(չի ներկայացվում հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում)>> բառերը, իսկ 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

<<3) ավտոբուսներին ամրակցված վարորդների վարորդական իրավունքի վկայականներ, աշխատանքային գրքույկներ, աշխատանքային պայմանագրեր կամ քաղվածք հրամանից, իսկ հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում՝ ավտոբուսների քանակով վարորդների հետ կնքված նախնական պայմանագրեր, վարորդական իրավունքի վկայականներ, աշխատանքային գրքույկներ>>․

17) Ձև N 3-ի աղյուսակի 1-ին կետի 2-րդ ենթակետի վերջին տողում <<7>> թիվը փոխարինել <<10>> թվով, <<4>> թիվը՝ <<1>> թվով, 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6-րդ ենթակետ․

6) Մակնիշի ծագման երկիր՝

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) անդամ հանդիսացող պետություններ, Հայաստանի Հանրապետություն

10

այլ պետություններ

8

18) լրացնել Ձև N 11 հետևյալ բովանդակությամբ․

<< Ձև N 11

Հ Ա Յ Տ - Պ Ա Ր Տ Ա Վ Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

Հայտատու_________________________________________________________________________________

(կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), գտնվելու վայրը (բնակության վայրը), հեռախոuահամարը, էլեկտրոնային հասցեն)

Խնդրում եմ թույլատրել մասնակցելու 20    թ. ___________ կայանալիք միջպետական ավտոբուսային

______________________________ երթուղու մրցույթին:

(երթուղու (երթուղիների) անվանումը)

Պարտավորվում եմ, ըստ լիազոր մարմնի հետ կնքված ժամանակացույցի, ձեռք բերել երթուղին(երը) սպասարկելու մրցույթ անցկացնելու մասին հայտարարությամբ սահմանված անհրաժեշտ քանակով ավտոբուսներ:

  1. Ավտոբուսների մասին տվյալները՝

NN

ը/կ

Մակնիշ

Թողարկման

տարեթիվ

Քանակ

1.

2.

3.

  1. Լրացուցիչ տեղեկություններ` _____________________________________________________________

_______________________________________________________________________________

Նախապեu ծանոթացել եմ Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի օրենսդրության պահանջներին և պարտավորվում եմ դրանք կատարել:

Համաձայն եմ լիազոր մարմնի ծանուցումները որպես պաշտոնական ծանուցում ստանալու իմ ներկայացրած էլեկտրոնային հասցեով:

Գումարի փոխանցումը խնդրում եմ կատարել ___________ հաշվեհամարին:

Կից ներկայացնում եմ՝

Ավտոբուսներ արտադրող գործարանի կամ իր պաշտոնական ներկայացուցչի տրամադրած՝ ավտոբուսների մատակարարման ժամկետները, տեխնիկական բնութագրերը և գինը սահմանող փաստաթղթերը:

Ներկայացված փաuտաթղթերի իuկությունը հավաuտում եմ:

Հայտատու ___________________________

(ստորագրությունը)

__________________________

(անուն, ազգանունը)

>>․

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ                                                                                         Ն
Փաշինյան

  • Քննարկվել է

    18.11.2022 - 05.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3596

Տպել

Առաջարկներ`

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

19.11.2022

6. Այնպիսի տպավորություն է, որ պատկան մարմինը ցանկանում է պարտադիր փոփոխության ենթարկել սույն որոշումը, սակայն չի կողմնորոշվում ինչը կարելի է փոխել, այնինչ անհրաժեշտ է կիրառել առկա գործիքակազմը և բարձրացնել վերահսկողությունը, ինչպես նաև բանակցությունների միջոցով լուծել տարբեր պետությունների հետ առկա տրանսպորտային խնդիրները։ Կառավարության որոշման փոփոխությունը ՀՀ կառավարությունը ընդունել է սույն թվականի սեպտեմբերի 1-ին, որտեղ կատարվել են որոշակի տեխնիկական փոփոխություններ և նշված տեխնիկական փոփոխությունները ներկայումս նույնպես խմբագրվում են։ Կարելի է ենթադրել, որ ՀՀ կառավարությունը այլ անելիք չունի ամիսը մեկ նույն որոշումը պետք է փոփոխության ենթարկի։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

19.11.2022

5. Միաժամանակ պրակտիկան ցույց է տալիս, որ մրցույթներում հայտ-պարտավորագրով մասնակցության պայմանի սահմանումը իրեն չի արդարացնում, փաստը հավաստվում է մինչ այսօր ՀՀ-ում միասնական երթուղային ցանցի բացակայությունը։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

19.11.2022

Նախագծի 9-րդ ենթակետով սահմանվող փոփոխությունը առաջացնում է անհամապատասխանություն որոշման 26․1-րդ կետում։

Տեսնել ավելին