« Ավելացված արժեքի հարկից ազատվող գիտահետազոտական աշխատանքների չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հիմնավորում
«Ավելացված արժեքի հարկից ազատվող գիտահետազոտական աշխատանքների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելն է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 3-ի N 677-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելը:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող գիտահետազոտական աշխատանքների կատարումը ազատվում են ԱԱՀ-ից:
Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, որի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մասով սահմանված վերոնշյալ դրույթների կիրարկումն ապահովելու համար ՀՀ կառավարության որոշմամբ ավելացված արժեքի հարկից ազատվող գիտահետազոտական աշխատանքների չափորոշիչներ ներկայումս սահմանված չեն:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության կիրառության նպատակով գիտահետազոտական աշխատանքների չափանիշները:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Ավելացված արժեքի հարկից ազատվող գիտահետազոտական աշխատանքների չափորոշիչների սահմանումն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի վերոնշյալ դրույթներով նախատեսված ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության կիրառության գիտահետազոտական աշխատանքների չափանիշները:
-
Քննարկվել է
16.02.2017 - 20.03.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 9481
Տպել