«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենք
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
- Սույն օրենքը կարգավորում է հանրաքվեի անցկացման սկզբունքների, հանրաքվեին մասնակցելու իրավունքի, հանրաքվեի դրվող հարցերի և այն հարցերի, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի, նախագիծը հանրաքվեի դնելու կարգի, հանրաքվեի դրվող նախագծի հրապարակման, հանրաքվեի նշանակման, կազմակերպման, արդյունքների ամփոփման և հանրաքվեի հետ կապված այլ հարաբերությունները:
Հոդված 2. Հանրաքվեի անցկացման սկզբունքները
- Հանրաքվեն ժողովրդի կողմից անմիջականորեն իշխանության իրականացումն է: Հանրաքվեն անցկացվում է ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:
- Յուրաքանչյուր քաղաքացի ունի մեկ ձայնի իրավունք:
- Հանրաքվեն անցկացվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Հոդված 3. Հանրաքվեին մասնակցելու իրավունքը
- Հանրաքվեին կարող են մասնակցել հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
- Հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:
Հոդված 4. Հանրաքվեի դրվող հարցերը
- Հանրաքվեի են դրվում`
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը,
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-3-րդ, 7-րդ, 10-րդ և 15-րդ գլուխներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88-րդ հոդվածում, 89-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությունում, 90-րդ հոդվածի 1-ին մասում, 103-րդ հոդվածի 2-րդ մասում, 108-րդ, 115-րդ, 119-120-րդ, 123-125-րդ, 146-րդ, 149-րդ և 155-րդ հոդվածներում, 200-րդ հոդվածի 4-րդ մասում փոփոխություններ կատարելու նախագիծը,
- վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը:
- Հանրաքվեի կարող են դրվել`
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության` սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում չնախատեսված հոդվածներում փոփոխություններ կատարելու նախագիծը, եթե այն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից չի ընդունվել,
- քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագիծը (օրենքների նախագծերի փաթեթը):
Հոդված 5. Հարցեր, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի
- Հանրաքվեի չեն կարող դրվել՝
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ և 203-րդ հոդվածներում փոփոխություններ նախատեսող Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծերը,
- այն օրենքների նախագծերը, որոնք վերաբերում են սահմանադրական օրենքների իրավակարգավորման առարկային, պետական բյուջեին, հարկերին, տուրքերին, այլ պարտադիր վճարներին, համաներմանը, պետության պաշտպանությանը և անվտանգությանը, միջազգային պայմանագրերին,
- այն նախագծերը (հարցերը), որոնք արդեն իսկ դրվել են հանրաքվեի նախորդ մեկ տարվա ընթացքում (ըստ էության նույնաբովանդակ են),
- հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող օրենքի նախագծերը, եթե օրենքի ընդունումից չի անցել առնվազն մեկ տարի:
Հոդված 6. Հանրաքվե անցկացնելու արգելքը ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ
- Հանրաքվե չի կարող անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ (անկախ ռազմական կամ արտակարգ դրությունն ընդգրկող տարածքի չափից):
- Հանրաքվե կարող է նշանակվել ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան մեկ ամիս անց:
- Այն դեպքում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է հանրաքվեի կազմակերպման և անցկացման՝ սույն օրենքով նախատեսված գործընթացը սկսելուց հետո, ապա հանրաքվեի կազմակերպման և անցկացման հետ կապված բոլոր միջոցառումները և ժամկետները կասեցվում են և վերսկսվում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից մեկ ամիս անց:
Գ Լ ՈՒ Խ 2.
ՀԱՐՑԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՆԵԼԸ
Հոդված 7. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու կարգը
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնության իրավունք ունեն`
- պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը,
- Հայաստանի Հանրապետության կառավարությունը,
- ընտրական իրավունք ունեցող առնվազն երկու հարյուր հազար քաղաքացի:
- Նախագիծը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, որը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով երկամսյա ժամկետում քննարկում է նախագիծը և կայացնում որոշում: Նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
- Հայաստանի Հանրապետության կառավարության և պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնած նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկման արդյունքում կարող է փոփոխվել նախաձեռնողների համաձայնությամբ, իսկ քաղաքացիների նախաձեռնած նախագիծը կարող է փոփոխվել բացառապես օրենսդրական տեխնիկայի պահանջների ապահովման համար:
Հոդված 8. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների (սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված փոփոխությունների) նախագիծը հանրաքվեի դնելու կարգը
- Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնության իրավունք ունեն`
1 պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը,
2 Հայաստանի Հանրապետության կառավարությունը,
3 ընտրական իրավունք ունեցող առնվազն երկու հարյուր հազար քաղաքացի:
- Նախագիծը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, որը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով երկամսյա ժամկետում քննարկում է նախագիծը և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան` նախագծի սահմանադրականությունը պարզելու համար:
- Հայաստանի Հանրապետության կառավարության և պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնած նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում քննարկման արդյունքում կարող է փոփոխվել նախաձեռնողների համաձայնությամբ, իսկ քաղաքացիների նախաձեռնած նախագիծը կարող է փոփոխվել բացառապես օրենսդրական տեխնիկայի պահանջների ապահովման համար:
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում նախագծի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության մասին որոշում ընդունելու դեպքում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշման կայացումից հետո 15-օրյա ժամկետում որոշում է ընդունում նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը չհամապատասխանելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում նախագիծը հանրաքվեի չի դրվում:
Հոդված 9. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների (սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված փոփոխություններ) նախագիծը հանրաքվեի դնելու կարգը
- Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի է դրվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ, եթե նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, սակայն դրա ընդունումը մերժվել է:
- Նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից նախագիծը մերժվելուց հետո 1-ամսյա ժամկետում:
Հոդված 10. Օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու կարգը
- Եթե Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մերժում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ներկայացված օրենքի նախագծի ընդունումը, ապա մերժումից հետո` վաթսուն օրվա ընթացքում, օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով ընտրական իրավունք ունեցող ևս երեք հարյուր հազար քաղաքացու միանալու դեպքում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը դիմում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով այսուհետ՝ ԿԸՀ՝ ստորագրությունների վավերականության հաստատման համար:
- ԿԸՀ-ի կողմից քաղաքացիական նախաձեռնության մասնակիցների ստորագրությունների վավերականությունը սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով հաստատվելու դեպքում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը՝ ԿԸՀ-ի որոշումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում դիմում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան՝ նախագծի սահմանադրականությունը պարզելու նպատակով:
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից օրենքի նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը չհամապատասխանելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում այն հանրաքվեի չի դրվում:
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում նախագծի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության մասին որոշում ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե:
- Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները կարող են փոփոխվել միայն հանրաքվեով:
Հոդված 11. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը հանրաքվեի դնելու կարգը
- Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ առաջարկությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով մեկամսյա ժամկետում քննարկում է առաջարկությունը և հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումն ընդունում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Հոդված 12. Հանրաքվեի դրվող հարցի հրապարակումը, հանրաքվեի նշանակումը և անցկացումը
- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշում ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե:
- Հանրաքվեն անցկացվում է հանրաքվե նշանակելուց ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո:
- Հանրաքվե չի նշանակում, եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը անհամապատասխանության վերաբերյալ:
- Հանրաքվեի դրվող հարցը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության Նախագահի և ԿԸՀ-ի պաշտոնական կայքերում, http://www.azdarar.am կայքում, «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում», ինչպես նաևպետական մարմինների հիմնած զանգվածային լրատվության միջոցներով հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ:
Գ Լ ՈՒ Խ 3.
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ
Հոդված 13. Ստորագրությունների հավաքագրումը
- Օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը քաղաքացիների միացման համար կազմավորվում է նախաձեռնող խումբ՝ առնվազն 50 անձից բաղկացած:
- Նախաձեռնող խումբը գրանցման համար ԿԸՀ է ներկայացնում նախաձեռնող խմբի անդամների անձնագրային տվյալները, նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ որոշումը, ինչպես նաև համապատասխան օրենքի նախագիծը:
- ԿԸՀ-ն 3 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է նախաձեռնող խմբին կամ մերժում է գրանցումը, եթե սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներն պահպանված չեն:
- Գրանցման դեպքում նախաձեռնող խմբի ներկայացրած նախագիծը և նախաձեռնող խմբի գրանցման վերաբերյալ տեղեկատվությունն անհապաղ տեղադրվում է ԿԸՀ-ի պաշտոնական կայքում:
- Գրանցումից հետո նախաձեռնող խումբն իրավունք է ստանում ձեռնարկել օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը քաղաքացիների միացումը՝ ստորագրությունների հավաքագրման միջոցով:
- Սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված դեպքերում օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը քաղաքացիների միացումը կարող է իրականացնել նաև արդեն իսկ գրանցված այն նախաձեռնող խումբը, որը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին առաջարկել էր օրենքի նախագիծը:
- Ստորագրությունների հավաքագրմանը (նախաձեռնել, կազմակերպել, օժանդակել) կարող է մասնակցել 16 տարին լրացած յուրաքանչյուր ոք:
- Ստորագրել կարող են միայն ստորագրելու պահին հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձինք:
- Ստորագրությունների հավաքագրումն իրականացվում է ստորագրությունների հավաքագրման ձևաթերթիկների միջոցով՝ տեղում ստորագրելու կամ էլեկտրոնային փոստին ուղարկելու եղանակով:
- Տեղում ստորագրելու դեպքում անձը ձևաթերթիկում նմուշը տեղադրվում է ԿԸՀ-ի պաշտոնական կայքում՝ ներբեռնման հնարավորությամբ անձամբ (ձեռագիր) լրացնում է իր տվյալները և ստորագրում: Անձամբ ստորագրելու ունակություն չունեցող անձ համարվելու չափանիշները և ստորագրելու կարգը սահմանում է ԿԸՀ-ն:
- Էլեկտրոնային փոստին ուղարկելու դեպքում անձը ներբեռնում է անհատական ձևաթերթիկ (նմուշը տեղադրվում է ԿԸՀ-ի պաշտոնական կայքում՝ ներբեռնման հնարավորությամբ), անձամբ լրացնում այն (ձեռագիր), ստորագրում, լուսապատճենում և էլեկտրոնային եղանակով ուղարկում նախաձեռնող խմբի էլեկտրոնային փոստին: Անհատական ձևաթերթիկը լրացնելու համար կարող է օգտագործվել նաև անձի էլեկտրոնային ստորագրությունը:
- Ստորագրությունների հավաքագրումն իրականացվում է նախաձեռնող խմբի գրանցումից հետո եռամսյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված դեպքի:
Հոդված 14. Ստորագրությունների վավերականության հաստատումը
- Սույն օրենքով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ պահանջվող նվազագույն քանակի ստորագրություններ հավաքագրելու դեպքում, ոչ ուշ, քան այդ ժամկետը լրանալուն հաջորդող 15-րդ օրը, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը դիմում է ԿԸՀ՝ ներկայացնելով ստորագրված ձևաթերթիկները:
- ԿԸՀ-ն մեկամսյա ժամկետում իրականացնում է ստորագրությունների վավերականության ստուգում:
- ԿԸՀ-ն ստուգման արդյունքում որոշում է կայացնում ստորագրությունների վավերականությունը հաստատելու մասին, եթե առկա են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ պահանջվող քանակի վավեր ստորագրություններ, իսկ հակառակ դեպքում մերժում է ստորագրությունների վավերականության հաստատումը:
- ԿԸՀ-ն ստորագրությունների վավերականությունը հաստատելու կամ հաստատումը մերժելու վերաբերյալ որոշման կայացումից հետո 3-օրյա ժամկետում որոշումն ուղարկում է քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցչին:
- Սույն օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը ստորագրությունների վավերականությունը հաստատելու վերաբերյալ որոշումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում համապատասխան նախագիծը ներկայացնում է Ազգային ժողով:
- Ստորագրությունների վավերականության հաստատումը մերժելու որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
- Ստորագրությունների հավաքագրման և վավերականության ստուգման մանրամասները սահմանում է ԿԸՀ-ը:
- Ընտրական իրավունք ունեցող առնվազն հիսուն հազար քաղաքացի կողմից ՀՀ Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության շրջանակում օրենքի նախագիծ առաջարկելու դեպքում, ինչպես նաև ընտրական իրավունք ունեցող առնվազն երկու հարյուր հազար քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնության դեպքում ստորագրությունների հավաքագրումը և վավերականության ստուգումը իրականացվում է սույն օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածներով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 4.
ՀԱՆՐԱՔՎԵԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 15. Հանրաքվեի հանձնաժողովների համակարգը
- Հանրաքվեի կազմակերպումն ու անցկացումն ապահովում են ԿԸՀ-ն, տարածքային ընտրական հանձնաժողովները և տեղամասային ընտրական հանձնաժողովները (բոլորը միասին այսուհետ` հանձնաժողովներ):
- Հանրաքվեի կազմակերպումն ու իրականացումն ապահովելու համար հանձնաժողովներն իրականացնում են սույն օրենքով նախատեսված լիազորությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով համապետական ընտրությունների ժամանակ հանձնաժողովներին հանրաքվեի կազմակերպման և իրականացման համար վերապահված լիազորությունները:
- Հանրաքվեի ժամանակ հանձնաժողովների գործունեության և ֆինանսավորման կարգը, հանձնաժողովների անդամների կարգավիճակը, հանձնաժողովների որոշումների, գործողությունների և ան
-
Քննարկվել է
24.01.2017 - 14.02.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 12481
Տպել