Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների 2023-2033 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ 2023-2033 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջացառումների ծրագրի ՏԿԵՆ 48.1-րդ կետով նախատեսված միջոցառման պահանջներից։

Նախագիծը մշակվել է հիմք ընդունելով Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) TA 9793-ARM ծրագրի շրջանակներում ԱԶԲ-Ի փորձագիտական խմբի կողմից մշակված «Տրանսպորտի և առևտրի խթանման ռազմավարություն, 2020-2040» (TTFS) և «Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարություն» փաստաթղթերի հիման վրա։

 

2 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ինչպես գիտեք ԱԶԲ ներգրավել է միջազգային խորհրդատուներ, որոնք աջակցում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը «Հայաստանի տրանսպորտի և առևտրի խթանման 2020-2040թթ. ռազմավարության» մշակման (ՏԱԽՌ) գործում: ՏԱԽՌ-ն ընդրկում է հետևյալ հինգ հիմնական ոլորտային բաղադրիչները՝

  1. ճանապարհային ոլորտը,
  2. երկաթուղային ոլորտը,
  3. ավիացիան,
  4. առևտի խթանման բաղադրիչը, ինչպես նաև
  5. ճանապարհային անվտանգության ոլորտը։

Ավտոմոբիլային ճանապարհների ռազմավարությունը մշակվել է հիմք ընդունելով ԱԶԲ կողմից ֆինանսավորվող և կառավարվող խորհրդատուների թիմի տեխնիկական աջակցությամբ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից կատարված վերլուծությունների, միջազգային կազմակերպությունների կողմից կատարված վերլուծությունների և ներկայացված առաջարկությունների, ինչպես նաև Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, ՀՀ կառավարության ծարագրով ստանձնած հանձնարառությունների հիման վրա:

Ռազմավարությունում ներկայացված են ոլորտային բարեփոխումների ուղղությունները, որոնք ուսումնասիրվել են՝ հաշվի առնելով  ազգային առանձնահատկությունները, անհրաժեշտ և հասանելի ռեսուրսներն ու ոլորտում առկա մարտահրավերները՝ հիմնախնդիրները: 

3 Կարգավորման նպատակը և բնույթը.

Ռազմավարության նախագծում ներկայացված են մինչև 2022 թվականը ճանապարհային ոլորտի նվաճումները, ճանապարհային ցանցի առկա վիճակը և ոլորտի հիմնախնդիրները, ոլորտի առաքելությունը, 2023-2033թթ. զարգացման տեսլականը և նպատակները, յուրաքանչյուր փիրախի և բարեփոխման գործողությունները, ակնկալվող արդյունքները և ռիսկերը։

Ռազմավարության նախագծով սահմանվել են հետևյալ 10 թիրախները, որոնց ՏԿԵՆ-ն պետք է հասնի 2023-2027թթ.-ին՝

  1. Թիրախ 1. Ճանապարհային ցանցի կառավարման համակարգի (ՃՑԿՀ/RAMS) բարելավում
  2. Թիրախ 2. Տարածաշրջանի ճանապարհային ցանցի համակարգված զարգացումն ապահովելու նպատակով համագործակցության ամրապնդում
  3. Թիրախ 3. Ներդրումների ապահովելու համար կայուն ֆինանսավորում և համարժեք քաղաքականության մշակում
  4. Թիրախ 4. Օրենսդրության արդիականացում
  5. Թիրախ 5. Մասնագիտական կարողությունների շարունակական զարգացում
  6. Թիրախ 6. Ճանապարհային ոլորտի ճգնաժամային իրավիճակներում գործողությունների ռազմավարություն
  7. Թիրախ 7. Նորարարությունը և տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառումը ճանապարհային ոլորտում
  8. Թիրախ 8. Կլիմայի փոփոխության հարմարվողականություն ճանապարհային ենթակառուցվածքում
  9. Թիրախ 9. Ճանապարհային անվտանգության բարելավում
  10. Թիրախ 10 Ճանապարհային ցանցի ինտեգրում տարածաշրջանային և միջազգային տրանսպորտային ուղիներում

Ռազմավարության նախագծով նշված թիրախների շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 14 բարեփոխումներ։

Նախագծով ներկայացված է նաև ռազմավարական ծրագրերի իրականացման ֆինանսական գնահատականը, ինչպես նաև բարեփոխումների մշտադիտարկման և վերլուծության իրականացման, հաշվետվությունների կազմման և ներկայացման կարգը։

 

4 Ակնկալվող արդյունքները․    

Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի 2023-2033թթ․ ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների ռազմավարությունը, ինչպես նաև ճանապարհային ոլորտի գործողությունների միջոցառումների ծրագիրը, որին ՀՀ կառավարությունը պետք է հասնի 2023-2027թթ. ընթացքում։

 

5 Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

 

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

          ՀՀ կառավարության Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 փաստաթղթի «2.4 Բնածին, տեխնածին և մարդածին աղետներին դիմակայելու բարձր պատրաստվածություն» թիրախային արդյունքների, «2.4.3 Համայնքների, ենթակառուցվածքների և շենք-շինությունների անվտանգության և բնակչության դիմակայունության մակարդակ (ըստ մասնագիտական գնահատականի)» ցուցանիշներից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «3.2 Ճանապարհաշինություն»  վերնագրով և ՀՀ կառավարության 18.11.2021թ․ թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածի ՏԿԵՆ 48.1-րդ կետով նախատեսված միջոցառման կատարման պայմաններից։

 

7 Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի առաջանում:

                                   

  • Քննարկվել է

    14.11.2022 - 29.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Քաղաքաշինություն, Միջազգային հարաբերություններ, Տրանսպորտ, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական, Արտակարգ իրավիճակներ, Ճանապարհային երթևեկության անվտանգություն, Տեղեկատվական տեխնոլոգիաներ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4044

Տպել