«Ջրվեժ համայնքում տեղական վճարների 2023 թվականի տեսակները, դրույքաչափերը և դրանց գծով արտոնությունները սահմանելու մասին» Ջրվեժ համայնքի ավագանու որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի՝ տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե վճարվող, սույն օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետին և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներին համապատասխան`տեղական տուրքերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ, ինչպես նաև օրենքի 16-րդ հոդվածով սահմանվում են տեղական վճարների արտոնություններ:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված են տեղական վճարների տեսակները, որի հիման վրա սույն որոշման նախագծով առաջարկվում է Ջրվեժ համայնքում սահմանել տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը:
-
Քննարկվել է
14.11.2022 - 03.12.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարան
Դիտումներ` 3096
Տպել