Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության բնակավայրերի կամ դրանց առանձին հատվածների պատմամշակութային հիմնավորման նախագծերի հաստատման ու փոփոխման կարգի ընդունման անհրաժեշտությունը`

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքով սահմանված հուշարձանների պահպանության բնագավառում լիազորված մարմնի, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների կատարման և ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշման 38-րդ կետի պահանջի ապահովումն է:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի՝ ՀՀ տարածքում պատմականորեն ձևավորված կամ հուշարձաններով հարուստ բնակավայրերի զարգացման ընթացքում հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության համար բարենպաստ պայմաններ ապահովելու, դրանց քաղաքաշինական և գեղագիտական դերը պահպանելու նպատակով և ելնելով նոր կառուցապատում իրականացնելու համար որոշակի պայմաններ սահմանելու նկատառումից, կազմվում են բնակավայրի պատմամշակութային հիմնավորման նախագծեր:

Նույն օրենքի համաձայն հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական կառավարման տարածքային մարմինները մասնակցում են մարզի բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերի կազմման աշխատանքներին (հոդված 10), իսկ տեղական ինքնակառավարման մարմինները` սահմանված կարգով կազմում են բնակավայրի պատմամշակութային հիմնավորման նախագիծը (հոդված 11):

«Քաղաքաշինության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի «ե» պարբերության համաձայն՝ բնակավայրերի կամ դրանց առանձին հատվածների պատմամշակութային հիմնավորման նախագիծը քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է, որը ելակետային նյութ է հանդիսանում տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման համար: Վերջինս փաթեթում ներառվում է որպես առանձին հավելված, իսկ դրույթները հաշվի են առնվում տարածական պլանավորման փաստաթղթերում:

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  ներկայումս բնակավայրերի կամ դրանց առանձին հատվածների պատմամշակութային հիմնավորման նախագծերի հաստատման ու փոփոխման կարգի բացակայությամբ, որոնք խնդիրներ են ստեղծում պատմամշակութային հիմնավորման նախագծի առաջադրանքի կազմման, նախագծի կազմի և բովանդակության հիմնական պահանջների ապահովման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և հաստատված նախագծի փոփոխման գործընթացների համար:

Նշված չկարգավորված գործընթացները և խնդիրները խոչնդոտում են և թույլ չեն տալիս  հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում լիազորված մարմնին, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ, լուծելու միասնական խնդիրները:

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը.

Սույն որոշման նախագծով կարգավորվում և հստակեցվում են հուշարձանների պահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված և պետական կառավարման տարածքային մարմինների, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված՝ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի գործառույթները, պատվիրատուի և նախագիծը մշակողի (կատարողի) պարտականությունները և իրավասությունները, ինչպես նաև պատմամշակութային հիմնավորման նախագծի առաջադրանքի, նախագծի մշակման կազմակերպման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման գործըթացները, պատմամշակութային հիմնավորման նախագծի կազմին, ձևաչափին և բովանդակությանը ներկայացվող պահանջները:

 

4. Ակնկալվող արդյունքը.

Որոշման ընդունման արդյունքում կկանոնակարգվի բնակավայրերի կամ դրանց առանձին հատվածների պատմամշակութային հիմնավորման նախագծերի համաձայնեցման, հաստատման և փոփոխման գործընթացը, նախագծերը կմշակվեն որոշակի միասնական սկզբունքներով և տեսքով, կբացառվեն նույնաբովանդակ և կրկնվող գործընթացները։

Բարենպաստ պայմաններ են ստեղծվելու հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հանրության, իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից միասնական խնդիրների լուծումների համար:

 

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնակցությամբ:

 

6 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

7. «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի կամ դրանց առանձին հատվածների պատմամշակութային հիմնավորման նախագծերի հաստատման ու փոփոխման կարգը հաստատելումասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

«Հայաստանի Հանրապետության բնակավայրերի կամ դրանց առանձին հատվածների պատմամշակութային հիմնավորման նախագծերի հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Քաղաքաշինության բնագավառի  զարգացման ռազմավարական ծրագիրը  և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N531-Լ որոշման հավելված 2-ի 8.3.1 կետով և ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-Լ որոշմամբ հաստատված N1 հավելվածի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 1.7 կետով սահմանված պահանջներից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    14.11.2022 - 29.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2778

Տպել