Նախագիծը չի ընդունվել
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N977-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
-
10 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2022 թվականի _____ -ի N __ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N977-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N977-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
- որոշման 4-րդ, 7-րդ և 8-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել,
- որոշման 9-րդ կետի 1- ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով.
«7.1. Լիցենզիա կամ թույլտվություն, եզրակացություն ստանալու համար հայտը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով՝ նույնականացման քարտի հիման վրա, և լիազոր մարմինը լիցենզիա կամ թույլտվություն, եզրակացություն կարող է տրամադրել «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով։ Ընդ որում, լիցենզիան կամ թույլտվությունը, եզրակացությունը այլ երկրներ ներկայացնելու անհրաժեշտության, ինչպես նաև անհաղթահարելի ուժի առկայության դեպքում՝ փաստաթղթերը և համապատասխան լիցենզիան կամ թույլտվությունը, եզրակացությունը կարող են տրամադրվել նաև թղթային տարբերակով։»»․
- որոշման 9-րդ կետի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 8-րդ, 9-րդ և 12-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել․
- որոշման 9-րդ կետի 10-րդ և 11-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«10) 25-րդ կետում «լիազոր մարմին ներկայացված գրավոր դիմումի» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով լիազոր մարմին ներկայացված հայտի» բառերով:
11) 25-րդ կետի 1-ին ենթակետում բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով լիազոր մարմին ներկայացված հայտի» բառերով:»․
5) որոշման 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ, 14-րդ և 15-րդ ենթակետերով․
«13) 12-րդ կետի 2-րդ ենթակետը, 16-րդ և 27-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել․
14) 21-րդ կետում «Լիցենզիայի» բառը փոխարինել «7․1 կետով նախատեսված թղթային տեսքով տրամադրված լիցենզիայի» բառերով․
15) 29-րդ կետում «Տրված թույլտվության, եզրակացության» բառերը փոխարինել «7․1 կետով նախատեսված թղթային տեսքով տրամադրված թույլտվության, եզրակացության» բառերով։»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի գործարկման օրվանից:
-
Քննարկվել է
11.11.2022 - 26.11.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Տնտեսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2713
Տպել