«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
7 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. |
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը |
|
ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու նպատակն է սահմանել հուշաքարերի, խաչքարերի և խաչերի շինարարության (տեղադրման) իրականացման աշխատանքների ռիսկայնության աստիճանը, կանոնակարգել աշխատանքների ընթացքն ու ապահովելով պետական լիազոր մարմինների հետ համապատասխան համաձայնությունների ընթացքը: Հուշաքարերի, խաչքարերի և խաչերի շինարարության (տեղադրման) իրականացման աշխատանքները (տեղադրումը) կարող են իրականացվել հողի մակերեսին (հողի մակերեսի բարեկարգման ծածկույթի վրա), հողի մեջ ունենալով հիմքեր և կարող են պահանջել թաց շինարարական գործընթացներ և անհրաժեշտության դեպքում չեն կարող անջատվել հողից` առանց էական վնաս հասցնելու հողի ծածկույթին: Ուստի այն չի կարող դիտարկվել որպես ոչ հիմնական շինություն: Հաշվի առնելով վերոգրյալը, նպատակահարմար է այն դիտարկել որպես առանձին օբյեկտ և տեսակի գործունեություն՝ սահմանելով առանձին ենթակետով և բացառությունների դեպքերով: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հստակեցված չէ հուշաքարերի, խաչքարերի և խաչերի շինարարության (տեղադրման) իրականացման համար անհրաժեշտ թույլտվությունների ընթացակարգն ու անհրաժեշտության պահանջները, որի արդյունքում ՀՀ ողջ տարածքում առանձ սահմանված կարգի պահպանման և պետական լիազոր մարմինների համաձայնությունների բացակայությամբ իրականցվում են հուշաքարերի, խաչքարերի և խաչերի տեղադրման աշխատանքներ, որի ժամանակ խախտվում են հատուկ կարգավորման գոտում գտնվող տարածքների պահպանման կարգերը, ինչպես նաև քաղաքաշինական, գեղագիտական և անվտանգության կանոնները: Տեխնոլոգիական տեսակետից նշված օբյեկտների տեղադրումը վնաս է հասցնում հողի ծածկույթին, ինչպես նաև դրանց հուսալիությունն ապահովելու նպատակով պահանջվում է թաց շինարարական աշխատանքների իրականացում, որը համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման հանդիսանում է թույլտվություն պահանջող գործընթաց: Որոշ դեպքերում նաև ոլորտային մարմինների մասնագիտական եզրակացությունների առկայություն: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Հստակեցվում է օբյեկտների ռիսկայնության աստիճանն ու դրանից բխող՝ շինարարության (տեղադրման) իրականացման աշխատանքների համար սահմանված փաստաթղթերի կազմման և պետական լիազոր մարմինների հետ համաձայնությունների ընթացակարգը: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ կատարելով՝ հնարավորություն է ընձեռնվում հստակեցնել օբյեկտների ռիսկայնության աստիճանն ու դրանից բխող՝ շինարարության (տեղադրման) իրականացման աշխատանքների համար սահմանված փաստաթղթերի կազմման և պետական լիազոր մարմինների հետ համաձայնությունների ընթացակարգը: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Որոշման նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն օբյեկտների ռիսկայնության աստիճանն ու դրանից բխող՝ շինարարության (տեղադրման) իրականացման աշխատանքների համար սահմանված փաստաթղթերի կազմման և պետական լիազոր մարմինների հետ համաձայնությունների ընթացակարգը: |
7. |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ. |
|
Նախագիծը բխում Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 2.7-րդ կետից։ |
-
Քննարկվել է
11.11.2022 - 26.11.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 2930
Տպել