«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» Կառավարության որոշման նախագիծը
-
1 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ»
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է հողային օրենսգրքի 6.1 հոդվածի 3-րդ մասի պահանջներից և պայմանավորված է Կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի N431-Ն որոշման հավելվածի 15-րդ կետով սահմանված պահանջի կատարման ապահովմամբ:
Գործող օրենսդրությամբ սահմանված է, որ ցամաքային տարածքի ծածկույթը երկրի մակերևույթի դիտարկելի կենսաֆիզիկական ծածկույթն է և դասակարգվում է՝ մշակովի հողերի, մարգագետինների, ծառածածկ, թփուտապատ, ջրածածկ, բուսականությունից զուրկ տարածքների: Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը հաստատվել է Կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի N431-Ն որոշմամբ: Համաձայն կարգի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումն իրականացվում է հողերի ընթացիկ հաշվառման արդյունքում կազմված հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվության (հողային հաշվեկշռի) յուրաքանչյուր տարվա տվյալների հիման վրա: Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը կազմվում է ըստ վարչատարածքային բաժանման` համայնք, մարզ, հանրապետություն: Շրջակա միջավայրի նախարարությունն ամփոփում և վերլուծում է մարզպետների և Երևանի քաղաքապետի ներկայացրած ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը, կազմում է «Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին» Կառավարության որոշման նախագիծը և, հողերի կառավարման լիազորված պետական մարմինների հետ համաձայնեցնելուց հետո, ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 30-ը ներկայացնում է Կառավարություն: Ցամաքային տարածքի ծածկույթի դասերի փոփոխության միտումների (տենդենցների) վերլուծությունը անհրաժեշտ է բացահայտելու համայնքի, մարզի և հանրապետության մակարդակով հողերի վրա բնական և մարդածին ազդեցությունների հետևանքով տեղի ունեցած փոփոխությունների իրական վիճակը: Այն թույլ կտա հողերի վերականգնման/դեգրադացիայի առումով պարզել դրական և բացասական միտումները համայնքներում/մարզերում, բացահայտել թեժ կետերը՝ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով: Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N2015-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը՝ 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ: Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 16-ի N2057-Լ որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը՝ 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակն է ունենալ հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգված և հաստատված տվյալներ, դրանք հողերի արդյունավետ կառավարման համար օգտագործելու նպատակով: «Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին» Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո համայնքների ղեկավարները, մարզպետները (Երևանի քաղաքապետը) ցամաքային տարածքի ծածկույթի հաստատված տվյալները թղթային և էլեկտրոնային տարբերակով (էլեկտրոնային կրիչ, սկավառակ) պահում են դրանց համար նախատեսվող հաշվառման թղթապանակում։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչության կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել իրավական հիմքեր՝ օգտագործելու հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի վերաբերյալ հաստատված տվյալները՝ հողերի արդյունավետ կառավարման, հողերի պահպանության, հողօգտագործման նպատակային ծրագրերի իրականացման համար: Ցամաքային տարածքի ծածկույթի դասերի փոփոխության միտումների վերլուծությունը հնարավորություն կտա բացահայտել համայնքի, մարզի և հանրապետության մակարդակներով հողերի վրա բնական և մարդածին ազդեցությունների հետևանքով տեղի ունեցած փոփոխությունների իրական վիճակը՝ ապահովելու հողային ռեսուրսների կայուն օգտագործումը:
5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի առաջանում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին» Կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի նիստի «Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարությանը և գործողությունների ազգային ծրագրին հավանություն տալու մասին» N23 արձանագրային որոշումից, կապված է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հետ (շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղությունների 4.10 մասի 10-րդ պարբերություն` հողերի աղտոտման և դեգրադացման կանխարգելմանն ու նվազմանն ուղղված քաղաքականության մշակումը և իրականացումը):
Նախագծի մշակմամբ իրականացվող քաղաքականությունն ուղղված է հողային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը՝ Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման արդյունքում հաստատված ցամաքային տարածքի ծածկույթի դասերի տվյալների միջոցով:
-
Քննարկվել է
09.11.2022 - 24.11.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 2965
Տպել