Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի թիվ 956-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ԹԻՎ 956-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Մարզային առողջապահական համակարգի տարածքային համաչափ զարգացումը առողջապահության նախարարության առաջնահերթություններից է: Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում առկա են բժշկական կադրային ներուժի պատրաստման, նրանց օպտիմալ և տարածքային համաչափ բաշխման խնդիրներ, որոնց արդյունքում, ներկայումս ՀՀ մարզային առողջապահական կազմակերպություններում առկա է շուրջ 300 թափուր բժշկական հաստիք: Առողջապահության նախարարությունը փորձում է տարաբնույթ ծրագրերով լրացնել այդ բացը` համագործակցելով մարզային իշխանությունների հետ:
Մարզերի կադրային պահանջարկի համալրման հիմնական մեխանիզմներից մեկն է նաև պետական պատվերի շրջանում կլինիկական օրդինատուրան ավարտած մասնագետների պարտադիր նշանակման պրակտիկան:
Նպատակային կլինօրդինատուրայի ծրագիրը մեկնարկել է 2011-2012թթ-ին և այդ ժամանակ առկա էր շուրջ 500 թափուր աշխատատեղ մարզերում, իսկ այս պահի դրությամբ` մոտ 300 թափուր աշխատատեղ: Այսինքն՝ հաջողվել է տարբեր միջոցառումների արդյունքում, այդ թվում նաև նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրով էականորեն նվազեցնել մարզային կադրային պահանջարկը: Օրինակ` եթե 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ մարզային բժշկական կազմակերպություններում թափուր հաստիքների թիվը 372-ն էր, 2015 թվականին` 423-ը, ապա ծրագրի առաջին փուլի արդյունքներով արդեն` 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ մարզային բժշկական կազմակերպություններում թափուր հաստիքների թիվը 331 էր, իսկ 2018 թվականին` 258, ինչը վկայում է այն մասին, որ նպատակային կլինիկական օրդինատուրան հնարավորություն է տալիս լրացնել մարզային բժշկական կազմակերպությունների կադրային բացը 20-40%-ով:
Առողջապահության կադրային ներուժն ընկած է առողջապահության ծառայությունների մատուցման, բժշկական օգնության որակի և կառավարման հիմքում: Առողջապահական մարդկային ներուժի խիստ անհավասարաչափ բաշխում ունենք Հայաստանի մարզերում, փոխարենը գերհագեցած աշխատաշուկա ունենք Երևանում, որտեղ ամեն 10 000 բնակչին ընկնող բժիշկների քանակը 62.71 է: Իսկ մարզային բուժհաստատություններում այդ ցուցանիշը ցածր է, օրինակ Գեղարքունիքի մարզում կազմում է 15.49 10 000 բնակչի հաշվով: Փաստացի, բժիշկների թիվը կրկնակի անգամ ավելի մեծ է Երևանում, քան մարզերում: Առողջապահության համակարգը չի կարող զարգանալ, եթե մարզերում առողջապահական ծառայությունները բավարար հասանելի չեն, և մարդկային ներուժը հնարավորին չափ օպտիմալ բաշխված չէ երկրի ողջ տարածքով: ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի թիվ 956-Ն որոշմամբ Առողջապահության նախարարությանը հատկացվել է 58 տեղ: Նպատակային կլինիկական օրդինատուրայի 2022-2023 ուսումնական տարվա իրականացրած մրցույթի արդյունքում թափուր է մնացել 10 տեղ, սակայն առա էին դիմորդներ, ովքեր ունենալով բարձր միավորներ, չէին կարողացել հաղթահարել ընդունելության մրցույթը: Բոլոր մասնագիտություններով բժիշկների պահանջարկը մեծ է հատկապես հեռավոր մարզերում: Ըստ մասնագիտությունների` առավել պահանջված են ընտանեկան բժիշկները, անեսթեզիոլոգները, թերապևտները, նյարդաբաները, վիրաբույժները, մանկաբույժերը և այլ բժիշկ մասնագետներ:
Ելնելով վերոգրայլից ինչպես նաև հաշվի առնելով նվազ հրապուրիչ և դժվար համալրվող և մարզային բժշակական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բժիշկ մասնագետների պահանջարկը անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի թիվ 956-Ն որոշմամբ Առողջապահության նախարարությանը հատկացված նպատակային տեղերի աղյուսակում:
2. Առաջարկվող կագավորումների բնույթը
Սույն նախագծով առաջարկվում է 10 թափուր մնացած տեղերը սահմանել` ըստ հետևյալ մասնագիտությունների`
«Ընտանեկան բժշկություն» - 3 տեղ,
«Ներքին բժշկություն (թերապիա)» - 1 տեղ,
«Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա» - 2 տեղ,
«Նյարդաբանություն» – 1 տեղ,
«Ընդհանուր վիրաբուժություն» - 1 տեղ,
«Մանկաբարձություն և գինեկոլոգիա» – 1 տեղ,
«Ճառագայթային ախտորոշում» - 1 տեղ:
Կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով ուսումնառության անվճար տեղերի հատկացումը նպատակ ունի կանոնակարգել ուսումնական հաստատությունում առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը, ինչպես նաև նպաստել բժշկական կադրային ներուժի պատրաստմանն և մարզային առողջապահության կադրային պահանջարկի համալրմանը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունումը առողջապահության ոլորտի համար կապահովի բարձր որակավորմամբ անհրաժեշտ բժշկական կադրերի համալրումն՝ ըստ համապատասխան մասնագիտությունների, որի արդյունքուն մարզային կադրային պահանջարկը կարող է բարելավել, ինչպես նաև Երևանի կադրային առումով գերհագեցած համակարգը կբեռնաթափվի:
5. Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշման հետ, որի հավելված 1-ի «Առողջապահության նախարարություն» բաժնի 24-րդ կետի 24.1. ենթակետի:
-
Քննարկվել է
08.11.2022 - 24.11.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 2816
Տպել