Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1 Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական տարածքում «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը սահմանելու մասին»   Ջերմուկ համայնքի  ավագանու որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.4-րդ կետի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 4.1-րդ, 4.2-րդ, 6-րդ, 8-12-րդ, 17-րդ, 20-րդ կետերի նորմերի կատարման անհրաժեշտությամբ։


 2
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 
Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 561-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի «Ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվություն տալու կարգը սահմանելու մասին» N 843-Ն և «Համայնքի տարածքում առևտրի,հանրային սննդի,զվարճանքի,շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին,բաղնիքներին(սաունաներին) խաղատներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվություն տալու կարգը սահմանելու մասին» N 962-Ն որոշումները:

Բացի դրանից «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասում 09 հունիսի 2022 թվականին տեղի է ունեցել փոփոխություն, որի 41.4 կետով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված թույլտվությունների  տրամադրման կարգը, բացառությամբ տեղական տուրքի կամ վճարների այն տեսակների, որոնց թույլտվությունների  տրամադրման կարգը սահմանված է օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, սահմանում է համայնքի ավագանին:

Ըստ օրենսդրական գործող կարգավորումների՝  ավագանուն վերապահված գործառույթի իրականացման համար անհրաժեշտ է մշակել  և համայնքի ավագանու քննարկմանը ներկայացնել սույն նախագիծը։

 

3 Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական տարածքում «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը սահմանելու մասին»    Ջերմուկ համայնքի  ավագանու որոշման նախագիծը ընդունելու արդյունքում ակնկալվում է համայնքի տարածքում կանոնակարգել առևտրի և ծառայությունների ոլորտում տրվող թույլտվությունների տրամադրման գործընթացը, ունենալ միասնական նորմեր ՏԻՄ–տնտեսվարող սուբյեկտ  իրավահարաբերությունների շրջանակում։ 

 4․ Իրավական ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը


«Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական տարածքում «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը սահմանելու մասին»   Ջերմուկ համայնքի  ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է կարգավորելու համայնքի տարածքում  առևտրի և ծառայությունների ոլորտում տրվող թույլտվությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները։

  • Քննարկվել է

    08.11.2022 - 23.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Վայոց Ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3228

Տպել