Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի №784–Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի №634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
2 - Դեմ
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ 5․1-ին հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների, 36-րդ հոդվածի
1-ին մասի 3-րդ ենթակետի, 37-րդ հոդվածի և 38.1-ին հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունն որոշում է.
- Հաստատել «Գազասպառման համակարգերի անվտանգության և շահագործման կանոնները»՝ համաձայն հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի ««Կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի միացումները սահմանազատման կետին և ծխաօդատար ուղիներին` շահագործման մեջ գտնվող և նոր կառուցվող բազմաբնակարան շենքերում. անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» №784-Ն որոշումը և չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի Հայաստանի Հանրապետության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №634-Ն որոշման 1-ին կետի
17-րդ ենթակետը: - Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
08.11.2022 - 24.11.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 2717
Տպել