Արթուր Հովհաննիսյան
24.10.2017
Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատկացնել 21,700.0 հազար դրամ: Էս ի՞նչ գումարա 21,700.0 հազար?
Լրամշակման փուլում է
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29- N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ներկայացման համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի նիստի N29.7/[422839]-17 N41 արձանագրության 2-րդ կետի հանձնարարկանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Արփի լիճը սնուցող գետերի հուներում՝ գարնանային վարարումների ու սելավաջրերի հետևանքով մեծ քանակությամբ գետաբերուկների կողմից ջրային ռեսուրսների ազատ և անարգել տեղաշարժման խոչընդոտների վերացման աշխատանքների անհրաժեշտությամբ: Հաշվի առնելով, որ Արփի լիճը և լիճը սնուցող գետերը գտնվում են «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում՝ ջրահոսքերի հունի մաքրման աշխատանքները սահմանված ժամկետներում կատարելու նպատակով առաջարկվում է այն իրականացնել ՀՀ բնապահապանության նախարարության ենթակայության տակ գործող «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջոցով:
Արփի լիճը սնուցող գետերի հուներում մաքրման աշխատանքները վերջին անգամ իրականացվել են շուրջ երեսուն տարի առաջ և այդ ժամանակահատվածում գարնանային վարարումներն ու սելավաջրերը բավականին մեծ խոչընդոտներ են առաջացրել ջրային ռեսուրսների՝ ազատ և անարգել տեղաշարժման համար, ինչը կարող է հետևանք լինել գետերի բնական հուների շեղման և մակերևույթային ջրային ռեսուրսների ոչ ամբողջ ծավալով կուտակման:
Արփի լճի ջրամբարը սնուցող գետերի սելավաջրերը առավելագույն քանակով ջրամբար ուղղորդելու նպատակով ջրահոսքերի հունի 12 կմ երկարության մաքրման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով առաջարկվում է 2017 թվականի Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատացնել 21700.0 /քսանմեկ միլիոն յոթ հարյուր/ հազար դրամ (1կմ՝ 1808.3 հազար դրամ):
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե:
Արփի լիճը սնուցող գետերի հուներում մաքրման աշխատանքները կնպաստեն հաջորդող տարիներին ավելի մեծ քանակով ջրային ռեսուրսների կուտակմանը և ջրամբարում ջրի մակարդակի ավելացմանը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29- N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին.
Սույն որոշման նախագծի հետ կապված պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների էական փոփոխություններ չեն սպասվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ.
«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:
Քննարկվել է
24.10.2017 - 14.11.2017
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Բնապահպանություն, Ֆինանսական
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 7466
Տպել24.10.2017
Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատկացնել 21,700.0 հազար դրամ: Էս ի՞նչ գումարա 21,700.0 հազար?