Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՆԱԽԱԳԻԾ

                                                                                                                      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

        2022  թվականի        N        -Ն 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ  9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Կրթության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման N 17 և N 19 հավելվածներում՝

1) 8-րդ կետերի 1-ին ենթակետերում «ավարտական փաստաթղթի անվանումը,» բառերից հետո լրացնել  «շնորհվող որակավորումը, Որակավորումների ազգային շրջանակում (ՈԱՇ)  համապատասխան մակարդակը» բառերը։

2) 8-րդ կետերի 7-րդ ենթակետերում «կրթական ծրագրերի մասնագիտությունների ուսումնական պլանը, առարկայական ծրագրերի ցանկը»  բառերից հետո լրացնել «կրթական ծրագրի վերջնարդյունքները և դրանց համապատասխանությունը Որակավորումների ազգային շրջանակի վերջնարդյունքներին» բառերը։

3) 10-րդ կետերի 4-րդ ենթակետերի  «ա» պարբերություններում «ուսումնական պլանի, ուսումնական պլանով նախատեսված դասընթացների առարկայական ծրագրերի համապատասխանությունը բարձրագույն մասնագիտական կրթական պետական ընդհանուր և մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների պահանջներին» բառերը փոխարինել   «կրթական ծրագրերի համապատասխանությունը ՀՀ կառավարության 2011 թվականի  մարտի 31-ի N 332-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակի համապատասխան մակարդակի բնութագրերին (ուսուցման արդյունքների և մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների ու կարողությունների ընդհանրական նկարագրերին)» բառերով.

4) N1 Ձևերում «Ուսուցման ավարտին տրվող որակավորումը» սյունյակներում «որակավորումը» բառից հետո լրացնել «ՈԱՇ-ի մակարդակը» բառերը:

2. Սույն որոշումն  ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  

 

 

 

  • Քննարկվել է

    03.11.2022 - 19.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3220

Տպել