Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, «Առեվտրի եվ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

  1. Անհրաժեշտությունը - «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետականտուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունումը պայմանավորված է վարչարարության կրճատման, պարզեցման, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված ծանուցման ենթակա մի շարք գործունեության տեսակներով զբաղվող տնտեսավարողներին աջակցելու, տվյալ ոլորտների զարգացմանը նպաստելու, գործարար և ներդրումային միջավայրի տեսանկյունից տվյալ ոլորտներն առավել գրավիչ դարձնելու, ծանուցման ենթակա թորած ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության տեսակները տարանջատելու, հստակեցնելու և ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտադրությունը խթանելու նպատակով դրանց արտադրության գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար տարեկան պետական տուրքերի մատչելի դրույքաչափեր սահմանելու անհրաժեշտությամբ։
  2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – 2021 թվականին ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են՝ պայմանավորված տնտեսության վերականգնման և հարկային օրենսդրության փոփոխությունների արդյունքում հարկային եկամուտների աճով: 2021 թվականի արդյունքներով ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտների անվանական մեծությունը կազմել է 1,683.8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 7.9%-ով: 2021 թվականին հարկային և մաքսային մարմինների կողմից ապահովվել են 1,586․9 մլրդ դրամի չափով պետական բյուջեի հարկային եկամուտներ և տուրքեր, որը 201․7 մլրդ դրամով կամ 14,6%-ով ավել է նախորդ տարվա նույն ցուցանիշից։ Այս աճի հիմնական պատճառ է հանդիսացել տնտեսական ակտիվության, ներմուծումների և արտահանումների աճը, հարկունակ ոլորտների իրացման շրջանառությունների, աշխատատեղերի ու միջին աշխատավարձի ավելացումը։

2019-2021 թվականներին պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են համապատասխանաբար՝ 1,464․3, 1,385․2 և 1,586․9 մլրդ դրամ (տես՝ Գծապատկեր 1)։

Գծապատկեր 1 2019-2021թթ հարկային եկամուտներ և պետական տուրքեր[1]

Աղյուսակ 1. Հարկային եկամուտները և պետական տուրքերը (մլրդ դրամ)[2]

 

2020թ. փաստացի

2021թ. փաստացի

Աճը 2020թ. նկատմամբ (%)

1. Հարկային եկամուտներ

1,351.8

1,520.0

12.4

Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ)

471.6

556.0

17.9

Ակցիզային հարկ

123.6

113.1

-8.5

Շահութահարկ

148.8

158.6

6.6

Մաքսատուրք

68.3

84.8

24.2

Եկամտային հարկ

411.5

426.3

3.6

Շրջանառության հարկ

26.6

32.4

21.8

Սոցիալական վճար

24.8

43.0

73.4

Բնապահպանական հարկ և բնօգտագործման վճար

53.1

62.7

18.1

Այլ հարկային եկամուտներ

24.0

47.2

96.7

2. Պետական տուրք

33.5

66.9

100.0

 

2021 թվականին «բյուջեի հարկային եկամուտներ և պետական տուրքեր» ցուցանիշի աճին ամենամեծ նպաստումն ունեցել է ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ), որն ապահովել է բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի ընդհանուր ծավալի 35%-ը: Նախորդ տարվա համեմատ աճին առավելապես նպաստել են երկու հանգամանք՝ 2020 թվականին տնտեսության վրա համավարակի և Արցախյան պատերազմի ունեցած բացասական ազդեցության աստիճանական հաղթահարումը (մասնավորապես 2021 թվականին արձանագրվել է ինչպես ՀՀ ներմուծվող ապրանքներից, այնպես էլ ՀՀ-ում արտադրվող ապրանքների ու ծառայությունների շրջանառությունից ստացված մուտքերի աճ) և 2021 թվականին արձանագրված բարձր գնաճը (սպառողական գների 7.2% և ներմուծվող ապրանքների գների 10.9% աճ)։

2021 թվականին պետական տուրքի գծով մուտքերը կազմել են 66,9 մլրդ դրամ (տես՝ Աղյուսակ 1)։ 2020 թվականի համեմատ պետական տուրքի գծով մուտքերն աճել են 33,5 մլրդ դրամով կամ 100,3%-ով: 2021 թվականին լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար պետական տուրքի գումարը կազմել է 38,3 մլրդ դրամ, ինչը 24,6 մլրդ դրամով կամ 179,8%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, ինչը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ 2021 թվականին մետաղների և մետաղական խտանյութերի արտահանման համար սահմանվել է պետական տուրք, որի գծով բյուջե է գանձվել 24,6 մլրդ դրամ։ Օրենքով սահմանված այլ ծառայությունների և գործողությունների համար 2021 թվականի պետական տուրքի գումարը կազմել է 15,4 մլրդ դրամ, որը 5,2 մլրդ դրամով կամ 51,3%-ով գերազանցում է նախորդ տարվա փաստացի ցուցանիշը (տես՝ Աղյուսակ 2)։

Աղյուսակ 2 2019-2021թթ պետական տուրքի մուտքերը (մլրդ դրամ)[3]

Ցուցանիշը

2019

2020

2021

Պետական տուրք, այդ թվում՝

45,9

33,4

66,9

Լիցենզավորման ենթական գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույտվություններ) տալու համար

10,9

13,7

38,3

Օրենքով սահմանված այլ ծառայությունների և գործողությունների համար

19,4

10,2

15,4

      Էկոնոմիկայի նախարարության կողմից ի թիվս այլ ոլորտների ուսումնասիրվել են ծանուցման ենթակա գործունեության տեսակները, ծանուցման ենթակա գործունեության իրականացման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես արձանագրվել են հետևյալ խնդիրները.

     1․ ծանուցման ենթակա գործունեության թույլտվություն ստանալու համար իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը․

  • օրենքով սահմանված կարգով ներկայացնում է ծանուցում, որն ըստ էության հսկողության էական մեխանիզմներ չի պարունակում,
  • վճարում է «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրք։

     2․ Ծանուցման գործունեության թույլտվություն տրամադրելիս լիազոր մարմինն ըստ էության կատարում է հաշվառման գործառույթ և զուտ փաստաթղթային ուսումնասիրություն:

Ներկայումս Էկոնոմիկայի նախարարության կողմից հաշվառվող ծանուցման ենթակա գործունեության տեսակները հետևյալն են․

 

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

1.

Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

1.

Անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրություն

2.

Անասնաբուժասանիտարական փորձաքննություն

3.

Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրություն և (կամ) վաճառք

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ

1.

Թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության և իրացման, 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների, 2208 ծածկագրին դասվող` միայն մեղրից, պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրության) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն

1.1

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն և մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի իրացում

1.2

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիներ արտադրողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացնելուց հետո այլ խմբաքանակների իրացում

1.3

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն՝ առանց իրացման իրավունքի

2․

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն

3.

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն մեղրից, պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրություն

3.1

Խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրություն

4.

Գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների և մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների արտադրություն

5.

Գարեջրի արտադրություն

6.

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում և հարգադրոշմում

7․

Առևտրի իրականացման վայրի կազմակերպում

8.

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծում

8.1

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծում, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծում

8.2

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիներ ներմուծողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) ներմուծելուց հետո այլ խմբաքանակների ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծում, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծում

9.

Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առք և վաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում».

    Նախագծով առաջարկվում է Էկոնոմիկայի նախարարության կողմից հաշվառվող ծանուցման ենթակա գործունեության տեսակներից հանել հետևյալ ծանուցման ենթակա գործունեության տեսակները․

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

1.

Անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրություն

2.

Անասնաբուժասանիտարական փորձաքննություն

3.

Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրություն և (կամ) վաճառք

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ

2․

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն

4․

Գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների և մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների արտադրություն

5․

Գարեջրի արտադրություն

7.

Առևտրի իրականացման վայրի կազմակերպում

 

     Ուսումնասիրվել են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված գործունեության որոշ տեսակներով զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար Էկոնոմիկայի նախարարության կողմից հաշվառվող, նախագծով նախատեսվող ծանուցման ենթակա գործունեության հանման ենթակա տեսակների համար 2019-2021թթ․ վճարված պետական տուրքերի ընդհանուր չափերը (Գծապատկեր 2․)։ Այդ տեսակների համար վճարված ընդհանուր պետական տուրքերը 2021 թվականին կազմել են 123 384 557,0 ՀՀ դրամ, որը կազմում է վճարված պետական տուրքերի ընդամենը 0,2%։

     Գծապատկեր 2 Էկոնոմիկայի նախարարության կողմից հաշվառվող ծանուցման ենթակա գործունեության հանման ենթական տեսակների համար 2019-2021թթ վճարված պետական տուրքերի ընդհանուր չափը՝

       

 

          Վերը նշված պարտադիր պայմանները (ծանուցումը և տուրքի վճարումը) որոշակի առումով խոչընդոտում են տվյալ բնագավառներում գործունեության ծավալմանը և ոլորտի զարգացմանը, չկան հսկողության էական մեխանիզմներ և լիազոր մարմինն ըստ էության կատարում են հաշվառման գործառույթ, ինչը որոշակի առումով կրկնում է հարկային մարմնի կողմից իրականացվող գործառույթը։ Հանելով առաջարկվող ծանուցման ենթակա գործունեության տեսակները՝ կպարզեցվեն համապատասխան բնագավառներում տնտեսվարողների գործունեությունը, ինչպես նաև տվյալ բնագավառ նոր տնտեսվարողների մուտքը կդառնա առավել դյուրին և կապահովվի ազատ տնտեսական մրցակցությունը։

Մյուս կողմից, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1-ին կետով սահմանված է, որ թորած ալկոհոլային խմիչքների արտադրությունը ծանուցման ենթակա գործունեության տեսակ է և այդ գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար «Պետական տուրքի մասին» օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5-րդ կետով սահմանված է տարեկան 15.0 մլն դրամ պետական տուրք։ Սահմանված տարեկան պետական տուրքի բարձր դրույքաչափը խոչընդոտում է մի շարք ալկոհոլային խմիչքների, մասնավորապես՝ սպիրտային այլ թուրմերի (անիսոն, ապերատիվ, ջին, բալզամ, ռաքիա և այլն) արտադրության կազմակերպմանը, քանի որ դրանց արտադրությունը կրելու է փորձնական բնույթ, արտադրվելու են փոքր ծավալներ և սահմանված 15.0 մլն դրամ տարեկան պետական տուրքի վճարումը տնտեսապես շահավետ չէ դրանց արտադրությունը սկսելու համար։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը – Սույն նախագծով առաջարկվում է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքներում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, ըստ որոնց՝

1) «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում նշված «Անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրություն», «Անասնաբուժասանիտարական փորձաքննություն» և «Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրություն և (կամ) վաճառք» ու «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնում նշված «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն», «Գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների և մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների արտադրություն», «Գարեջրի արտադրություն» և «Առևտրի իրականացման վայրի կազմակերպում» ծանուցման ենթակա գործունեության տեսակները հանվել են,

 2) 100 հազար լիտրից ավելի շշալցված կոնյակի իրացման և ներմուծման գործունությամբ զբաղվելու համար ծանուցում ներկայացնելու մասին պահանջը հանվել է,

3) թորած ալկոհոլային խմիչքներից և խմորման նյութերից էթիլային սպիրտի  գործունեությունից առանձնացվում է վիսկիների, ռոմի, ջինի, սպիրտային այլ թուրմերի (անիսոն, ապերատիվ, բալզամ, ռաքիա և այլն) և մինչև 22 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրությունները և դրանք սահմանվում են որպես ծանուցման ենթակա գործունեության առանձին տեսակներ,

4) վիսկիների արտադրության գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանվում է 5.0 մլն դրամ տարեկան պետական տուրք,

5) ռոմի և ջինի արտադրության գործունեության տեսակները միավորվում են և դրանցով զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանվում է 50.0 հազար դրամ տարեկան պետական տուրք,

6) խաղողի, պտղահատապտղային և մեղրի օղիների արտադրության գործունեության տեսակները միավորվում են սպիրտային այլ թուրմերի (անիսոն, ապերատիվ, բալզամ, ռաքիա և այլն) և 22 տոկոսից ավելի սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների (բացառությամբ խաղողի, պտղահատապտղային և մեղրի հումքից բացի այլ հումքով օղիների) արտադրության գործունություններին և դրանցով զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանվում է 50.0 հազար դրամ տարեկան պետական տուրք։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Սույն նախագծերը մշակվել են Էկոնոմիկայի նախարարության կողմից՝ մասնավոր հատվածի առաջարկությունների հիման վրա: Նախագծի մշակմանն այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:
  2. Ակնկալվող արդյունքը – Սույն նախագծերի ընդունման արդյունքում կբարելավվի բիզնես գործունեություն ծավալելու պայմաններն և գործարար ու ներդրումային միջավայրը, կկրճատվեն տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացող որոշակի ծախսերը և նախագծի կիրարկման արդյունքում կհիմնվեն նոր արտադրություններ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կավելանան ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտահանման ծավալները և պետական բյուջեի մուտքերը:
  3. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները - Սույն նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է, որ պետական բյուջերի մուտքերը կնվազեն շուրջ 558.45 մլն դրամով (120.8 մլն դրամ+437.65 մլն դրամ), հաշվի առնելով, որ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված գործունեության որոշ տեսակներով զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար Էկոնոմիկայի նախարարության կողմից հաշվառվող նախագծով նախատեսվող ծանուցման ենթակա գործունեության հանման ենթակա տեսակների համար 2020 թվականին վճարվել է 116.4 մլն դրամ պետական տուրք, իսկ 2021 թվականին՝ 125.2 մլն դրամ (տարեկան միջինը՝ 116.4 մլն դրամ+125.2 մլն դրամ / 2 = 120.8 մլն դրամ)։ Տնտեսավարողների կողմից շշալցված կոնյակի 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) գերազանցող խմբաքանակների իրացման իրավունքի ձեռք բերման նպատակով 2020 թվականին պետական բյուջե է վճարվել շուրջ 536.0 մլն դրամ, իսկ 2021 թվականին՝ շուրջ 339.3 մլն դրամ (տարեկան միջինը՝ 536.0 մլն դրամ+339.3 մլն դրամ / 2 = 437.65 մլն դրամ)։

Մյուս կողմից ակնկալվում է, որ նոր արտադրություններ սկսելու հնարավորություն տրամադրելու արդյունքում որոշակիորեն կարող են փոխհատուցվել պետական բյուջեի մուտքերը՝ լրացուցիչ տուրքերի և այլ հարկերի հաշվին։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․ Սույն նախագծերը բխում են Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի «Մշակված արտադրանքի զանգվածային արտահանում» մեգանպատակի «07 Կայացնենք բարձր ավելացված արժեքով, մրցունակ վերջնական արտադրանք և զանգվածային նոր աշխատատեղեր ստեղծող, արտաքին շուկաներում ընդլայնվող և այդ շուկաների փոփոխվող պահանջներին արձագանքող մշակող արդյունաբերություն» լուծումից (հղում` https://www.primeminister.am/u_files/file/Haytararutyunner/Armenia2050_7_5.pdf, 61-րդ էջ) և Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «9.4 Ագրոպարենային արտադրանքի իրացման և արտահանման խթանում» միջոցառումից (հղում` https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf, 226-րդ էջ)։

 

[1] ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի գործունեության տարեկան հաշվետվություն, 2021, էջ 6

[2] ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ վերլուծություն, էջ 11

[3] ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի գործունեության տարեկան հաշվետվություն, 2021, էջ 29

  • Քննարկվել է

    03.11.2022 - 24.11.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3448

Տպել