ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի համաձայն։
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի N 16- Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունն առաջացել է բյուջեով նախատեսված մուտքերի ավելացման ելքերի լրացուցիչ ֆինանսավորման և չնախատեսված ելքերի ֆինանսավորման համար:
Կատարված վերլուծության արդյունքում բյուջերի եկամուտները ըստ հավաքագրման և սպասվելիք մուտքերի կատարման, կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված 32259.9 հազ.դրամը . բաժին 38 դաս 01 ավելացնել 32259.9 հազ. դրամով:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի վարչական տարածքներում 2023թ. Պետական բյուջեից հատկացվող սուբվենցիոն ծրագրերով կառուցապատման աշխատանքներ ձեռք բերելու, կապիտալ նորոգում կատարելու համար և ֆինանսական հոսքերը բավարարելու նպատակով , համայնքի բյուջեի գործառնական դասակարգման հատված 2 ում բաժին. 4 , խումբ 3 դաս 2 կատարել փոփոխություն ավելացնելով `32259,9 հազար դրամով:
Բաժին 4 Խումբ 3 Դաս 2 «Նավթամթերք բնական գազ » ծրագրի «0» թիվը փոխարինել «32259,9» թվով ՝ ավելացնելով կապիտալ նորոգում 5113 հոդվածը 28177,5 հազար դրամ, նախագծահետազոտական ծախսեր 5134 հոդվածը ավելացնելով «4082,4» հազար դրամով:
-
Քննարկվել է
31.10.2022 - 15.11.2022
-
Տեսակ
Հաշվետվություն
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Նախարարություն
Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարան
Դիտումներ` 3299
Տպել