Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 01.11.2022 17:12:04 Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Օրինագծին կողմ ենք արտահայտվել հետևյալ հիմնավորմամաբ. 1. երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելուն ուղղված օրինագիծ է, 2. կնպաստի երկրում գյուղատնտեսույան զարգացման խթամանն ու դրա ստվերային հատվածի կրճատմանը, 3. հավանաբար կնպաստի ՀՀ քաղաքացիների աղթատության մակարդակի նվազմանը, 4. օրինագին իսկապես հիմավորված է բազմաթիվ փաստերով և ապացույցներով: Ողջունում ենք այս օրինագիծը և հույս ենք հայտնում, որ ՀՀ կառավարության ու նախարարությունների կողմից ներկայացվող մյուս օրինագծերը նույնպես կունենան այսպիսի հիմնավորումներ: