Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ներկայացվող նախագծերի նպատակը Հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողների առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացի արդյունավետության բարելավումն է:

2. Առկա իրավիճակը և խնդիրները.

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով (այսուհետ` Օրենք) կարգավորվում են Հայրենիքի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով (այսուհետ` մարտական գործողություն) զինծառայողների առողջությանը պատճառված վնասների հատուցման հետ կապված հարաբերությունները:

Համաձայն Օրենքի` Հիմնադրամի շահառու է հանդիսանում նաև այն զինծառայողը, ով մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով ստացել է առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն: Ըստ այդմ, ամսական հավասար վճարումները վճարվում են առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության ժամանակահատվածի համար, իսկ եթե զինծառայողը վերափորձաքննության արդյունքում ճանաչվում է երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, ապա ամսական հավասար վճարումները դադարեցվում են՝ հարուցելով շահառուների դժգոհությունը։

Միաժամանակ, 2023 թվականի փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքը, որի շրջանակներում արմատապես վերանայվում են հաշմանդամության սահմանման կառուցակարգերը, այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող սոցիալական ծառայությունների բովանդակությունը:

Արդյունքում, անցումային շրջանում` մինչև «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի ամբողջական կիրարկումը (մինչ այդ օրենքով նախատեսված ծառայություններն ամբողջ ծավալով մատուցելը), եթե, օրինակ, երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձը վերափորձաքննության արդյունքում ճանաչվում է երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, ապա տեղի է ունենում զինծառայողի սոցիալական վիճակի վատթարացում, քանի որ մի կողմից նվազում են զինծառայողի դրամական եկամուտները (հաշվի առնելով երրորդ խմբի զինհաշմանդամների համար սահմանված` հաշմանդամության զինվորական կենսաթոշակների և պարգևավճարների չափերը), իսկ մյուս կողմից` զինծառայողը դեռևս հնարավորություն չունի ստանալու համապատասխան ծառայություններ:

Օրինակ, երկրորդ խմբի հաշմանդամը Հիմնադրամից ստանում է 200 000 դրամ (սպայական կազմ), 150 000 դրամ (Պայմանագրային կազմ, զորահավաքային կազմ և կամավորներ) և 100 000 դրամ (պարտադիր ժամկետային կազմ)։

Վերափորձաքննության արդյունքում երրորդ խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում հաշմանդամություն ունեցող անձը կսկսի ստանալ՝

  • սպայի դեպքում՝ շուրջ 74 000 դրամ (նվազում է շուրջ 2.7 անգամ),
  • պայմանագրային և զորահավաքային զինծառայողի, կամավորի դեպքում՝ 66 000 դրամ (նվազում է շուրջ 2.3 անգամ),
  • պարտադիր ժամկետայինի դեպքում՝ 66 000 դրամ (նվազում է շուրջ 1.5 անգամ)։

Միաժամանակ, Օրենքի դրույթները սահմանափակում են Հիմնադրամի հնարավորությունները:

Մասնավորապես, Հիմնադրամի խորհուրդը կարող է որոշում կայացնել միայն մինչև 2017 թվականի հունվարի 1-ը տեղի ունեցած դեպքերի հատուցման եղանակների (դրամական միջոցների վճարում, բնամթերային ձևով օգնություն, այլ եղանակ) և ժամկետների վերաբերյալ:

Հիմնադրամի խորհուրդը չի կարող որոշումներ կայացնել մինչև 2017 թվականի հունվարի 1-ը տեղի ունեցած դեպքերի հատուցման պայմանների, կամ այլ` հիմնադրամի շահառու չհանդիսացող զինծառայողների առանձին խմբերին (օրինակ` մարտական գործողությունների հետևանքով երրորդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին) որոշակի աջակցության ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:

Ըստ այդմ, Հիմնադրամը չի կարողանում, իր առաքելությանը համահունչ, որոշակի լրացուցիչ աջակցության ծրագրեր իրականացնել Հիմնադրամի շահառուներին, մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով զինծառայողի առողջությանը վնաս պատճառվելու դեպքում` հիմնադրամի շահառու չճանաչված զինծառայողների շրջանակներում` միտված նրանց սոցիալական կարիքների բավարարմանը կամ բնականոն կենսագործունեության ապահովմանը:

Միաժամանակ, համաձայն գործող օրենսդրության` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողը, ամուսինը և (կամ) զավակը (զավակները) իրավունք ունեն դիմելու իրենց վճարած (իրենց եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձնելու պահանջով: Դրոշմանիշային վճարի վերադարձման կարգը սահմանում է կառավարությունը:

Ըստ այդմ, վերադարձված դրոշմանիշային վճարները կազմել են.

2018 թ.` շուրջ 47 մլն դրամ (3,900 անձ),

2019 թ.` շուրջ 94 մլն դրամ (6,770 անձ),

2020 թ.` շուրջ 115 մլն դրամ (8,216 անձ),

2021 թ.` շուրջ 56 մլն դրամ (4,550 անձ),

2022 թ. (մինչև սեպտեմբեր)` շուրջ 222 մլն դրամ (4,660 անձ):

Ընդ որում, վերադարձված դրոշմանիշային վճարների դինամիկան պայմանավորված է կատարված օրենսդրական փոփոխություններով և ունի աճի միտումներ, ինչը Հիմնադրամի համար առաջացնում է լրացուցիչ վարչարարության անհրաժեշտություն:

Մյուս կողմից, վիճահարույց է գործընթացի նպատակահարմարությունը և հասցեականությունը` հաշվի առնելով օրենքի նպատակները (օրինակ, պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամներին դրոշմանիշային վճարների վերադաձը չի կարող դիտարկվել որպես մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովող հատուկ համակարգի բաղադրիչ):

Գործընթացը նաև ռիսկային է` հաշվի առնելով հետևյալ հանգամանքները.

  • բացակայում է զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց եկամուտներից հաշվարկված դրոշմանիշային վճարների մասին էլեկտրոնային տեղեկատվությունը (քանի որ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց համար չի ներկայացվում անձնավորված հաշվարկ),
  • համապատասխան տեղեկատվական ենթակառուցվածքների բացակայության պատճառով գործնականում անհնար է արդյունավետ վերահսկողություն սահմանել վերադարձվող գումարների հավաստիության նկատմամբ (օրինակ, դրոշմանիշային վճարների պարտավորությունը վերահաշվարկվելու` ճշտված հաշվարկ ներկայացնելու դեպքում),
  • դրոշմանիշային վճարների գումարները վերադարձվում են թղթային տեղեկատվության հիման վրա, ինչն էապես ավելացնում է գործառնական ռիսկերը, պատահական և միտումնավոր սխալների հավանականությունը և այլն:

Մյուս կողմից, հաշվի առնելով առկա իրողությունները` կանխատեսվում է հիմնադրամի ծախսերի աճ` պայմանավորված մի կողմից շահառուների թվաքանակի աճով, մյուս կողմից` շահառուների շրջանակի ընդլայնմամբ (քանի որ ներկայացվող նախագծով նախատեսվում է Հիմնադրամի միջոցների հաշվին լրացուցիչ սոցիալական ծառայություններ մատուցել Հիմնադրամի շահառուներին, ինչպես մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով զինծառայողի առողջությանը վնաս պատճառվելու դեպքում` հիմնադրամի շահառու չճանաչված զինծառայողներին):

Համաձայն գործող օրենքի` հատուցում ստանալու իրավունք ունի նաև զոհված զինծառայողի հետ գրանցված ամուսնության մեջ չգտնվող և համատեղ զավակ ունեցող անձը: Վերը նշված դրույթի հիմնական նպատակը զոհված զինծառայողի հետ գրանցված ամուսնության մեջ չգտնվող` զոհված զինծառայողի քաղաքացիական ամուսնուն ևս շահառու դառնալու հնարավորություն տալն է:

Սակայն, իրավակարգավորման արդյունքում ունենում ենք մի վիճակ, երբ զինծառայողի զոհվելու կապակցությամբ հատուցման իրավունք է ձեռք բերում և զինծառայողի ամուսինը, և զինծառայողի հետ համատեղ երեխա ունեցող կինը (ում հետ զինծառայողը փաստացի ամուսնաընտանեկան հարաբերություների մեջ չի գտնվել), ինչը չի բխում վերոնշյալ իրավակարգավորման տրամաբանությունից:

Հստակեցման կարիք ունի նաև դրոշմանիշային վճար վճարող ֆիզիկական անձանց շրջանակը:  Այսպես, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված են, մասնավորապես, դրոշմանիշային վճարների հաշվարկման հաշվետու ժամանակաշրջանը և հաշվարկման բազան, դրոշմանիշային վճար վճարողների շրջանակը։ Մասնավորապես, նույն օրենքի՝ 

- 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված ֆիզիկական անձանց համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային ամիսը, իսկ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար՝ օրացուցային տարին,

- 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դրոշմանիշային վճար պարտավոր են վճարել (դրոշմանիշային վճար վճարողներ են համարվում) աշխատանքային պայմանագրով ՀՀ տարածքում կամ ՀՀ տարածքից դուրս աշխատող ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց,

- 11-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ դրոշմանիշային վճար պարտավոր են վճարել (դրոշմանիշային վճար վճարողներ են համարվում) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով ՀՀ տարածքում կամ ՀՀ տարածքից դուրս եկամուտ ստացող՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց,

- 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը հաշվարկման բազայի նկատմամբ վճարում են նույն կետով սահմանված դրույքաչափերով, իսկ նույն մասի 2-րդ կետի համաձայն՝ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են նույն կետով սահմանված դրույքաչափերով։

- 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված` հարկային գործակալ չհամարվող անձից եկամուտներ ստացող անձինք տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճարը վճարում են ինքնուրույն մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

Վերոգրյալի համաձայն՝ աշխատանքային կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերի շրջանակներում հարկային գործակալ չհանդիսացողներից դրոշմանիշային վճարի հաշվարկման բազա համարվող եկամուտներ ստացող՝ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը, որի հետ կապված դրոշմանիշային վճարը հաշվարկվում և վճարվում է ինքնուրույն մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

Վերոնշյալից ելնելով, օրենքով չեն կարգավորում հարկային գործակալ չհանդիսացողներից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց դրոշմանիշային վճարի հաշվարկման բազա համարվող եկամուտ ստանալու դեպքում նրանց կողմից դրոշմանիշային վճար վճարելու հետ կապված հարաբերությունները:

3. Առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով վերը նշվածը` ներկայացվող նախագծով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում և.

  • Հիմնադրամի խորհրդին լիազորել` Կառավարությանհամաձայնությամբ և իր սահմանած պայմաններով և կարգով լրացուցիչ սոցիալական ծառայություններ մատուցել Հիմնադրամի շահառուներին, մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով զինծառայողի առողջությանը վնաս պատճառվելու դեպքում` հիմնադրամի շահառու չճանաչված զինծառայողներին,
  • Ուժը կորցրած ճանաչել կամ խմբագրել վճարած դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձնելու վերաբերյալ դրույթները,
  • անցումային շրջանի համար (մինչև «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի ամբողջական կիրարկումը) դրամական աջակցություն վճարել այն զինծառայողների համար, ովքեր ունեցել են առաջին կամ երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն (ճանաչվել են հիմնադրամի շահառու) և բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում ճանաչվում է երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ:

Դրամական աջակցության չափն առաջարկվում է` սպայական կազմի զինծառայողներին` 75 000 դրամ, պայմանագրային և զորահավաքային կազմի զինծառայողներին, կամավորականներին` 50 000 դրամ, պարտադիր ժամկետային կազմի զինծառայողներին` 25 000 դրամ:

Խնդրո առարկա չափերը սահմանվել է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս անձինք ստանալու են նաև հաշմանդամություն զինվորական կենսաթոշակ և համապատասխան պարգևավճար:

Հաշվի են առնվել նաև հիմնադրամի շահառուների ամսական վճարների չափերը, քանի որ այդ զինծառայողները ՀՀ պետական բյուջեից կենսաթոշակ և պարգևավճար չեն ստանալու:

Համաձայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալների` առ 29.08.2022թ. 44-օրյա պատերազմի հետևանքով երրորդ խմբի հաշմանդամություն է սահմանվել 114 անձի, ովքեր նախկինում հանդիսացել են երկրորդ խմբի հաշմանդամներ (հիմնադրամի շահառուներ):

Ըստ այդմ, հիմնադրամի շահառու հանդիսացած` բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի  սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված անձանց թիվը կանխատեսվում է 160, որից` սպայական` 20, պայմանագրային, զորահավաքային և կամավորական` 60, պարտադիր ժամկետային` 80: Հիմնադրամի ծախսը կկազմի.

 

 

Հատուցում (հիմնադրամ)

Քանակ

Ամսական ծախս

Տարեկան ծախս

Սպայական

75,000

20

1 500 000

18 000 000

Պայմանագ., զորահավաք կամավոր.

50,000

60

3 000 000

36 000 000

Պարտ. ժամկ

25,000

80

2 000 000

24 000 000

Ընդամենը

 

160

6 500 000

78 000 000

Բացի այդ, դրոշմանիշային վճար վճարելու պարտավորություն ունենալու և այդ պարտավորության առկա լինելու դեպքում դրոշմանիշային վճարը հաշվարկելու և վճարելու հաշվետու ժամանակաշրջանի և դրույքաչափերի կարգավորման անհրաժեշտությունից ելնելով, նախագծով սահմանվել է, որ հարկային գործակալից կամ Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ հարկային գործակալի պարտավորությունից ազատված անձից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային ամիսը, իսկ հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար՝ օրացուցային տարին: Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ հարկային գործակալի պարտավորությունից ազատված անձից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճարը վճարում են ինքնուրույն մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

Այս դեպքում Նախագծի անցումային դրույթներով նախատեսվել է, որ մինչև 2022 թվականի համար հաշվարկված եկամուտներից վճարած (նրանց եկամուտներից հարկային գործակալի պահած), ինչպես նաև 2021 թվականի համար հաշվարկված և 2022 թվականի ընթացքում վճարված դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձվում են Կառավարության սահմանած կարգով, եթե համապատասխան դիմումը ներկայացվում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:

Միաժամանակ, ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ համատեղ զավակ ունեցող անձը հատուցման իրավուն ունի, եթե զինծառայողը չունի ամուսին (եթե հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ զինծառայողը չի գտնվել գրանցված ամուսնության մեջ այլ անձի հետ):

4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը իրավասություն կստանա Կառավարության համաձայնությամբ իրականացնել համապատասխան ծրագրեր (այդ թվում` այն միջոցների հաշվին, որոնք այսօր վերադարձվում են):

Միաժամանակ, կբարելավվի նաև այն զինծառայողների սոցիալական վիճակը, ովքեր հանդիսացել են Հիմնադրամի շահառու, սակայն ճանաչվել են երրորդ խմբի հաշմանդամ:

Կհստակեցվի նաև զինծառայողի հետ համատեղ զավակ ունեցող անձի հատուցման իրավունքը, ինչպես նաև օրենքով կկարգավորվի անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից դրոշմանիշային վճար վճարելու հետ կապված հարաբերությունները:

Զորքերի կազմ

Երրորդ խումբ

Ընդամենը

 Երկրորդ  խումբ

Հաշմանդամ. զինվորական կենսաթոշակ

Պարգևավճար

Հատուցում (հիմնադրամ)

Ընդամենը

Սպայական

38,377 (միջին)

36,000

75,000

149,300

200,000

Պայմանագ., զորահավաք կամավոր.

30,221 (միջին)

 

36,000

 

50,000

116,200

 

150,000

Պարտ. ժամկ

 

30,000

 

36,000

 

25,000

91,000

 

100,000

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից:

5. Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

  • Քննարկվել է

    28.10.2022 - 14.11.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4605

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

08.11.2022

2. Այսպես, մեր կարծիքով ինչպես Օրենքը, այնպես էլ Օրինագծով նախատեսվող փոփոխությունները հակասում են ՀՀ սահմանադրության մի քանի հոդվածներով սահմանված ՀՀ քաղաքացիների իրավունքներին՝ օրենքի առաջ հավասարության և խտրականության բացառման առումով: Այսպես, ՀՀ 2015 թ. Խմբագրությամբ Սահմանդրությամբ սահմանված է հետևյալը. 1) Հոդված 60. Սեփականության իրավունքը. «1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: …. 8. Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:», 2) Հոդված 28. Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը «Բոլորը հավասար են օրենքի առջև:», 3) Հոդված 29. Խտրականության արգելքը «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:»: Առաջնորդվելով ՀՀ սահմանադրության վերոհիշյալ նորմերով ակնհայտ է նախ այն հանգամանքը, որ Օրենքով սահմանված դրոշմանիշային վճարը կամ պարտադիր վճարը սահմանադրական չէ, քանի որ դրա դրույքաչափը` 1000 դրամ, խիստ անհավասար պրոգրեսիայով կիրառելով օրենքով նախատեսված բոլոր ֆիզիկական անձանց նկատմամբ` անկախ նրանց եկամտային կամ որ նույնն է գույքային վիճակից, պարզապես անհավասարություն է ու խտրականություն: Այսպես, Օրենքի ներկայումս գործող իրավակարգավորումներով մինչև 100.000 ՀՀ դրամ եկամուտ ստացող անձի եկամտի 1.5 տոկոսն է վճարվում դրոշմանիշային վճարի համար, 100.001-200.000 ՀՀ դրամ եկամուտ ունեցողները՝ 3.0 տոկոսից մինչև 1.5 տոկոսը, 200.001-500.000 ՀՀ դրամ եկամուտ ունեցողները՝ 2.7 տոկոսից մինչև 1.1 տոկոսը, 500.001-1.000.000 ՀՀ դրամ եկամուտ ունեցողները՝ 1.7 տոկոսից մինչև 0.85 տոկոսը, իսկ 1.000.000 ՀՀ դրամից ավել ստացողը՝ 1.5 տոկոսը: Այստեղից հետևում է, որ 100.001 ՀՀ դրամ եկամուտ ունեցողի վրա դրոշմանիշային վճարի դրույքաչափը 2 անգամ մեծ է 100.000 ՀՀ դրամ եկամուտ ունեցողից: Այդպիսի համամսնությամբ աստիճանաբար նվազում է նախանշված սանդղակի վերին սահմանում նշված եկամտի վրա դրոշմանիշային վճարի տոկոսային մասը՝ 500.000 ՀՀ դրամի դեպքում կազմելով 1.1 տոկոս, 1.000.000 ՀՀ դրամի եկամտի դեպքում՝ 1.5 տոկոս, 1.500.000 ՀՀ դրամի դեպքում՝ 1.0 տոկոս, 2.000.000 ՀՀ դրամ եկամտի դեպքում՝ 0.75 տոկոս: Փաստորեն որքան շատ է եկամուտ, այնքան քիչ է այդ անձը վճարում դրոշմանիշյին վճար, ինչն անարդար, անհավասար է և խիստ խտրական է: Նույն կերպ անհավասար ու խտրական է անհատ ձեռնարկատերերի և նոտարների դրոշմանիշային վճարը: Այսպես. մինչև 2.400.000 դրամ հաշվարկման բազայի դեպքում դրոշմանիշային վճարը կազմում է եկամտի 0.75 տոկոսը, 2.400.001-ից մինչև 6.000.000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ հաշվարկման բազայի դեպքում՝ 1.0 տոկոսից մինչև 0.4 տոկոս, 6.000.001-ից մինչև 12.000.000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ հաշվարկման բազայի դեպքում՝ 0.8 տոկոսից մինչև 0.4 տոկոս, 12.000.001 և ավելի դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ հաշվարկման բազայի դեպքում՝ 1.0 տոկոս: Փաստորեն դրոշմանիշյին վճարի դրույքաչափերը ոչ միայնա անրդար են, խտրական ու անհավասար, այլ նաև անտրամաբանակն: Փաստորեն ստացվում է, որ 100.001 ՀՀ դրամ ստացող անձը իր աննշան եկամտից դրոշմանիշային վճարի համար վճարում է իր եկամտի 3.0 տոկոսը, իսկ ահա 6.000.000 եկամուտ ստացողը՝ սոսկ 0.4 տոկոսը: Այսպիսի անարդարություն ու խտրականություն ոչ մի տեղ չկա: Դրոշմանիշային վճարի այսպիսի անհավասար, խտրական ու անտրամաբանական դրույքաչափերի սանդղակի սահմանումը հակասում է նաեւ հետւյալ հիմնարար նորմատիվ ակտերի իրավանորմերին. 1) ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ Հոդված 20. Քաղաքացու իրավունակությունը 1. Քաղաքացիական իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունը (քաղաքացիական իրավունակություն) բոլոր քաղաքացիների համար ճանաչվում է հավասարապես: 2) ՀՀ Հարկային օրենսգիրք Հոդված 3. Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի սկզբունքները  3) հավասարություն՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը պետք է հավասարապես կիրառվեն բոլոր հարկ վճարողների նկատմամբ՝ անկախ նրանց գործունեության ոլորտից, տարածքային պատկանելիությունից.  4) խտրականության բացակայություն՝ հարկերի ու վճարների կիրառությունը և հարկային վարչարարությունը չպետք է ունենան խտրական բնույթ` կախված սոցիալական, քաղաքական, կրոնական, էթնիկական, գաղափարական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլ գործոններից. 3) ՀՀ Հարկային օրենսգրքի հայեցակարգ. ՀՀ հարկային օրենսգրքի նախագիծը մշակվել է՝ հիմքում ունենալով հարկային քաղաքականության հիմնարար տարրերին՝ հարկման դրույքաչափերին, հարկման բազաներին, հարկային արտոնություններին և հարկի հաշվարկման ու վճարման կարգին վերաբերող հետևյալ հիմնական մոտեցումները. Հարկման դրույքաչափերի չեզոքություն: Հարկային օրենսգրքի նախագծի մշակման ժամանակ կարևորվել է հարկման այնպիսի դրույքաչափերի կիրառությունը, որոնք մի կողմից չեզոք ազդեցություն կունենան հարկային միջավայրի վրա, մյուս կողմից հնարավորություն կընձեռեն տնտեսության տարբեր ոլորտների, տարբեր չափերի, ինչպես նաև հարկման տարբեր համակարգերում գտնվող հարկ վճարողների համար սահմանել հավասարակշռված և տնտեսապես հիմնավորված հարկային բեռ: Վերոհիշյալը թույլ է տալիս եզրակացնելու, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցուման մասին» ՀՀ օրենքով սահմանված դրոշմանիշային վճարը կամ պարտադիր վճարը հակասում է վերոհիշյալ հիմնարար նորմատիվ իրավական ակտերով սահմանված հավասարության պահպանման ու խտրականության արգելման սկզբունքներին, տնտեսագիտորեն հիմնավորված չեն ու անտրամաբանական են: Ընդ որում, այդ մասով Օրենքում 2019-2021 թվականներին կատարված փոփոխություններով անընդհատ բարելավվել են բարձր եկամուտ ստացող անձանց եկամտից դրոշմանիշների վճարների վճարման սանդղաները՝ ավելիցածր տոկոսադրույքներ սահմանելով: Այդպիսի քաղաքականությունը հատկապես 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո, երբ անհավատալիորեն մեծացել են Օրենքի շահառուների թիվը, եղել է ոչ միայն անրադար ու խտրական, այլև լուրջ վտանգ է ներկայացրել ծրագրի ֆինանսկան կայունության համար, ինչի մասին նշվում է Օրինագծի հիմնավորման մեջ: Ելնելով վերոհիշյալից, առաջարկում ենք. 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցուման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի ձեւակերպել հետեւյալ բովանդակությամբ. «1. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են. 1) ամսական դրույքաչափերի հետևյալ սանդղակով. Եկամտի ամսական մեծությունը Պարտադիր վճարի դրույքաչափը Օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից մինչեւ 100.000 դրամը ներառյալ 1000 դրամ 100.001-ից մինչև 200.000 դրամը ներառյալ 1000 դրամ գումարած 100.000 դրամը գերազանցող գումարի 1,5 տոկոսը 200.001-ից մինչև 500.000 դրամը ներառյալ 2500 դրամ գումարած 200.000 դրամը գերազանցող գումարի 1,75 տոկոսը 500.001-ից մինչև 1,000.000 դրամը ներառյալ 7750 դրամ՝ գումարած 500.000 դրամը գերազանցող գումարի 2 տոկոսը 1,000.000-ից մինչև 1,500.000 դրամը ներառյալ 17.750 դրամ՝ գումարած 1,000.000 դրամը գերազանցող գումարի 2,5 տոկոսը 2,000.000-ից ավելի դրամ 30.250 դրամ՝ գումարած 2,000.000 դրամը գերազանցող գումարի 3 տոկոսը 2) տարեկան դրույքաչափերի հետևյալ սանդղակով. Եկամտի ամսական մեծությունը Պարտադիր վճարի դրույքաչափը մինչև 1,000.000 դրամը ներառյալ 2 տոկոսը 1,000.001-ից մինչև 2,000.000 դրամը ներառյալ 7750 դրամ՝ գումարած 1,000.000 դրամը գերազանցող գումարի 2,5 տոկոսը 2,000.001-ից ավելի դրամ 30.250 դրամ՝ գումարած 2,000.000 դրամը գերազանցող գումարի 3,0 տոկոսը

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

08.11.2022

Կ Ա Ր Ծ Ի Ք «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, ուսումնասիրելով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծն (այսուհետև՝ Օրինագիծ), գտնում է, որ դրանք հիմնականում ընդունելի են և փորձում են բարելավել Հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողների առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացի արդյունավետությունը: Մեր համաձայնությունն ենք արտահայտում Հիմնադրամի այն մտահոգությանը, որ, ամսական հավասար վճարումները վճարվում են առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության ժամանակահատվածի համար, իսկ եթե զինծառայողը վերափորձաքննության արդյունքում ճանաչվում է երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, ապա ամսական հավասար վճարումները դադարեցվում են՝ հարուցելով շահառուների դժգոհությունը։ Կողմ արտահայտվելով Օրենքի նախագծին, միաժամանակ ներկայացնում ենք հետևյալ դիտողություններն ու առաջարկությունները. 1. Ողջունելի է ներկայացված Օրինգծի նպատակադրումը: Սակայն մեզ մտահոգում է այդ նպատակին հասնելու մարտավորությունը: Հասկանալով Հիմնադրամի մտահոգությունները այդ աշխատանքի կազմակերպման, ֆինանսական կայունության ապահովման ուղղությամբ, կարծում ենք, որ Հիմնադրամը պետք է նախաձեռներ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) այնպիսի փոփոխություններ, որոնցով կամրապնդվեր Հիմնադրամի ֆինանսական կայունությունն ու կուտակված միջոցներով լուծել Օրինագծում նշված իրապես ընդունելի հիմնախնդիրները:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

08.11.2022

Օրենքում նախատեսվող մեր առաջարկությունները հետապնդում են Օրինագծի և զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովող հատուկ համակարգի իրավակարգավորումների համապատասխանեցումը ՀՀ սահմանադրության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ Հարկային օրենգրքով նախատեսված իրավանորմերին ու սկզբունքներին, ինչպես նաեւ դրանց համապապասխան Հայաստանի Հանրապետությունում այդ հատուկ համակարգի կիրարկման հարաբերությունների հստակեցումը: Այդ կապակցությամբ հուսով ենք, որ դրանք կքննարկվեն ըստ էության:

Տեսնել ավելին