Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2017 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
- Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը հաստատելու մասին» N 1510-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 1.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի V գլխով նախատեսված պարգևատրումները պետական ծառայողներին տրվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված պարգևատրման ֆոնդից, իսկ պետական ծառայող չհանդիսացող աշխատողներին, ինչպես նաև այն պետական ծառայողներին, ովքեր գնահատման համար հիմք հանդիսացող կիսամյակի ընթացքում (ամբողջությամբ կամ որոշակի ժամանակահատվածում) պաշտոն են զբաղեցրել պայմանագրային հիմունքներով, տրվում են տվյալ մարմնի աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից և (կամ) օրենքով չարգելված այլ աղբյուրներից՝ առկայության դեպքում:».
2) որոշման հավելվածի՝
ա. 5-րդ, 32-րդ, 42-րդ, 43-րդ, 48-րդ կետերում «կառավարչական» բառը փոխարինել «անձնային և (կամ) կառավարչական» բառերով.
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 41.1-ին կետով.
«41.1. Պաշտոնից ազատվելու, ինչպես նաև հղիության և ծննդաբերության, երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդ գնալու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, վեց ամիսը գերազանցող ժամկետով գործուղման մեկնելու դեպքերում աշխատողի կատարողականի գնահատումը կատարվում է տվյալ օրվա դրությամբ՝ ելնելով փաստացի կատարած աշխատանքներից:».
գ. 44-րդ կետը «գումարից:» բառից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կրտսեր և առաջատար խմբի պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաև գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող` անմիջական ենթակա չունեցող աշխատողների համար՝
ԿԸԳ=ՄԳx90% + ԱՀԳx10%, որտեղ`
ԿԸԳ-ն` կատարողականի ընդհանուր գնահատականն է,
ՄԳ-ն` յուրաքանչյուր գործի համար տրված գնահատականների թվաբանական միջինն է,
ԱՀԳ-ն` անձնային հմտությունների գնահատականն է:».
դ. 44.1-ին կետում «կառավարչական» բառը փոխարինել «անձնային և(կամ) կառավարչական» բառերով.
ե. 44.2-րդ կետում «կառավարչական» բառը փոխարինել «անձնային և(կամ) կառավարչական» բառերով, իսկ «(ԿՀՎԳ)» տառերը փոխարինել «(ԱԿՀՎԳ)» տառերով.
զ. V բաժնի վերնագրում «աշխատողներին» բառը փոխարինել «՝ պետական ծառայողներին և պետական ծառայող չհանդիսացող աշխատողներին» բառերով.
է. 52-րդ, 54-րդ և 55-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«52. Կիսամյակային կատարողականի հիման վրա պարգևատրումը պետական ծառայողների պարգևատրման ֆոնդից առաջին կիսամյակի համար տրվում է մինչև հուլիսի 30-ը, իսկ երկրորդ կիսամյակի համար՝ մինչև հաջորդ տարվա փետրվարի 15-ը:
54. Պետական ծառայողը պարգևատրվում է, եթե նրա կատարողականի կիսամյակային գնահատականը դրական է, և նա այդ կիսամյակում աշխատել է վեց ամիս` ներառյալ ամենամյա և(կամ) չվճարվող արձակուրդի, հղիության և ծննդաբերության արձակուրդի, ժամանակավոր անաշխատունակության, վերապատրաստման, գործուղման ժամանակահատվածները, բացառությամբ աշխատողի նախաձեռնությամբ վերապատրաստման գործուղվելու այն ժամանակահատվածի, որի ընթացքում գործատուի հայեցողությամբ վարձատրություն չի նախատեսվում:
55. Կիսամյակի ընթացքում վեց ամսվանից պակաս աշխատելու դեպքում պետական ծառայողի կատարողականը գնահատվում է, բայց այդ ժամանակահատվածի համար նա չի պարգևատրվում:».
ը. ուժը կորցրած ճանաչել 53-րդ և 56-րդ կետերը.
թ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 56.1-ին կետով.
«56.1. Այն դեպքում, երբ պետական ծառայողը պաշտոնից ազատվելուց հետո գտնվում է կադրերի կարճաժամկետ ռեզերվում և առկա են սույն կարգի 54-րդ կետով նախատեսված պայմանները, ապա նա պարգևատրվում է համապատասխան մարմնի (որտեղ աշխատել է կիսամյակի ընթացքում) պետական ծառայողների պարգևատրման ֆոնդից:».
ժ. 57-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«57. Սույն կարգի 54-րդ կետով նախատեսված պայմանների առկայության դեպքում, պետական ծառայող չհանդիսացող աշխատողները, ինչպես նաև այն պետական ծառայողները, ովքեր գնահատման համար հիմք հանդիսացող կիսամյակի ընթացքում (ամբողջությամբ կամ որոշակի ժամանակահատվածում) պաշտոն են զբաղեցրել պայմանագրային հիմունքներով, կատարողականի կիսամյակային գնահատականի հիման վրա պարգևատրվում են սույն որոշման 1.2-րդ կետում նշված աղբյուրներից, 52-րդ կետում սահմանված ժամկետներում: Պարգևատրման չափը հաշվարկվում է տվյալ աշխատողի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ հաշվի առնելով կատարողականի կիսամյակային գնահատականը և առկա ֆինանսական միջոցները:».
ժա. 57.1-ին կետի 1-ին նախադասության «գնահատականը 60 տոկոս» բառերը փոխարինել «յուրաքանչյուր մարմնում դրական է» բառերով, իսկ 3-րդ նախադասության «ժամանակաշրջանի» բառերը փոխարինել «կիսամյակի» բառով.
ժբ. Ձև N 2-ի և Ձև N 3-ի վերնագրերում «Կառավարչական» բառը փոխարինել «Անձնային և կառավարչական» բառերով.
ժգ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր Ձև N 3.1-ով
«Ձև N 3.1
ԱՆՁՆԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԵՆԹԱԿԱ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Գնահատվողի տվյալները |
____________________________ |
Ստորաբաժանումը |
____________________________ |
Պաշտոնը (ծածկագիրը) |
_____________________________ |
Անունը, հայրանունը, ազգանունը |
_____________________________ |
NN |
Չափորոշիչները |
Գնահատման բնութագրիչները` ենթաչափորոշիչները |
Գնահա-տականը |
1 |
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆՊԼԱՆԻ ՄՇԱԿՈՒՄ |
Հիմնական պարտականությունների և պահանջների իմացություն |
|
Աշխատանքի հետ առնչվող կանոնների, արարողակարգերի, գործընթացների իմացություն և դրանց փոխկապակցում |
|
||
Առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ տեղեկատվության համախմբում |
|
||
Սահմանված ժամկետներում աշխատանքը ռացիոնալ բաշխելու ունակություն |
|
||
2 |
ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ |
Թիմային աշխատանքի համար պատասխանատվության զգացում |
|
Հանուն ընդհանուր նպատակների աշխատելու ցանկություն |
|
||
Թիմի անդամներին իրենց աշխատանքում աջակցելու և օգնելու ունակություն և ցանկություն |
|
||
Թիմի անդամների կարիքները գիտակցելու և սեփական գիտելիքները հաղորդելու ունակություն և ցանկություն |
|
||
3 |
ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
Պարզ, սահուն արտահայտվելու կարողություն |
|
Մտքերը գրավոր շարադրելու կարողություն |
|
||
Մտքերը հակիրճ ձևակերպելու ունակություն |
|
||
Տեղեկատվությունը ժամանակին փոխանակելու կարողություն |
|
||
4 |
ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
Աջակցող աշխատանքային հարաբերություններ ստեղծելու և պահպանելու ընդունակություն և ձգտում |
|
Հանուն ընդհանուր նպատակների աշխատելու ցանկություն |
|
||
Առաջադրանքն այլ աշխատողների հետ ներդաշնակ կատարելու պատրաստակամություն |
|
||
Գործընկերներին ուղղորդելու կարողություն |
|
||
5 |
ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՈՃԵՐ |
Փաստերի վրա հիմնվելով՝ խնդիրներին իրատեսական լուծումներ տալու ունակություն |
|
Լուծման հնարավոր տարբերակների գնահատումից հետո միայն որոշումների ընդունում |
|
||
Աշխատանքային գործընթացներն ըստ առաջնայնության կազմակերպելու ունակություն |
|
||
Ռեսուրսները հնարավորինս արդյունավետ օգտագործելու կարողություն |
|
||
6 |
ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ |
Նպատակին հասնելու համար տարբեր մոտեցումների կիրառում |
|
Նոր նպատակներ իրականացնելու համար ծանոթ մեթոդներից կառչելու փոխարեն նոր և առավել արդյունավետ մեթոդներից օգտվելու հմտություն և ձգտում |
|
||
Կիրառվող մեթոդները գործող իրավիճակին համապատասխանեցնելու ունակություն |
|
||
Խնդիրը լուծելիս, անհրաժեշտության դեպքում, որոշ հարցեր շրջանցելու կարողություն |
|
||
|
Ընդհանուր |
|
|
|
Գնահատական (ընդհանուր գումարը բաժանած ենթաչափորոշիչների քանակին) |
Անմիջական ղեկավարի (գնահատողի) |
_____________________ |
|
|
_________ ________________ թ. |
|
|
|
Աշխատողի (գնահատվողի) ստորագրությունը |
_____________________ |
».
ժդ. Ձև N 4-ի և Ձև N 5-ի վերնագրերում «Կառավարչական» բառը փոխարինել «Անձնային» բառով.
ժե. Ձև N 6-ում «Կառավարչական» բառը փոխարինել «Անձնային» բառով, իսկ Ձև N 6.1-ում «Կառավարչական» բառը փոխարինել «Անձնային և կառավարչական» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
23.10.2017 - 07.11.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Աշխատանք և զբաղվածություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Հանրային քննարկում
23.10.2017 11:22
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Դիտումներ` 9242
Տպել