Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1261-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

Հայաստանի հանրապետության կառավարություն

 որոշում

____ _______________ 2022 թիվ ____-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ­ՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1261-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

       Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հան­րա­պե­տու­թյան օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապե­տու­թյան կառա­վա­րությունը որոշում է.

  1. Հայաստանի Հան­րապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի որա­կա­կան, պատահական, տեխնոլոգիական և այլ կորուստների փաստաթղթավորման կարգը սահ­մանելու մասին» N 1261-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրա­ցում­ը՝
  • Որոշման 1-ին կետով սահմանված կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «գ.» պարբերություն.

       «գ. առևտրական (առք ու վաճառքի) գործունեության նպատակով ձեռք բերված խոտան ապրանքը կամ ապրանքի մատակարարման հրապարակային պայմանագրով սահ­ման­­ված երաշխիքային ժամանակահատվածում գնորդի մոտ հայտնաբերված և հետ ընդուն­­ված խոտան ապրանքը, բացառությամբ այն խոտան ապրանքի, որի դիմաց առևտրա­կան (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շահութահարկ վճարողը ապրանքի մատա­կա­րա­րից ստացել է (ստանալու է) փոխհատուցում: Ընդ որում, սույն որոշման կիրա­ռության իմաս­տով` խոտան ապրանք (արտադրանք) է համարվում ապրանքի (արտա­դրանքի) արտա­դրու­թյան գործընթացով պայմանավորված՝ պատշաճ որակական հատ­կա­նիշ­ներ չունեցող ապրանքը (արտադրանքը), որը չի կարող օգտագործվել ըստ նշա­նա­կու­թյան.»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
  • Քննարկվել է

    27.10.2022 - 12.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2858

Տպել