ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈւՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈւ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՈՐՈՇՈՒՄ
« 24 » հոկտեմբերի 2022 թվականի N 12-Ն
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈւՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈւ ՄԱՍԻՆ
(Զեկուցող` Ա.Գրիգորյան)
Ղեկավարվելով «<Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով,
՝
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել Թալին համայնքի 2022թ.-ի տարեկան բյուջեն՝
Եկամուտների մասով 1333705.6 (հազ,դրամ)/վարչական բյուջե/
Եկամուտների մասով 59984.3 (հազ,դրամ)/ֆոնդային բյուջե
Պահուստային ֆոնդ 210.0000 հազար դրամ
Ծախսերի մասով 1346453.3 (հազ,դրամ) /վարչական բյուջե /
Ծախսերի մասով 546749.3 (հազ,դրամ) /ֆոնդային բյուջե/
Պակասուրդ 12747.7 (հազ,դրամ)
2.Հաստատել Թալին համայնքի 2022թ.-ի տարեկան բյուջեն համաձայն կից հավելվածի։
3.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ եկամտատեսակների համաձայն հատված 1-ի։
4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման, համաձայն հատված 2-ի։
5.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 3-ի։
6.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը համաձայն հատված 4-ի։
7.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի։
8.Հաստատել համայնքի բյուջի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման համաձայն ՝ հատված 6-ի։
9.Ծախսերի ֆինանսավորումը կատարել ստացված փաստացի մուտքերի սահմաններում, պահպանելով ծախսերի համամասնությունները։
10.«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, թույլատրել համայնքի ղեկավարին կատարել ծախսային հոդվածների հաստատված ծավալների 15%-ը չգերազանցող վերաբաշխումներ։
11.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։
-
Քննարկվել է
25.10.2022 - 31.12.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Նախարարություն
Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարան
Դիտումներ` 2664
Տպել