Հիշել նախագիծը

«Դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Անհրաժեշտությունը։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է դեղագործական արդյունաբերության  ոլորտի զարգացման ապահովմամբ և բխում է ՀՀ կառավարության ծրագրից և «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքից։

Փաստաթղթի մշակման անհրաժեշտությունը կապված է Կառավարության կողմից ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետ իրագործման, ինչպես նաև բարեփոխումների հիմնական ուղղությունների և դրանցից ակնկալվող արդյունքների սահմանման հետ:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։ Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ինչպես նախորդ տասնամյակում, այնպես էլ ներկայումս մեծ կարևորություն է տրվում դեղագործության ոլորտի զարգացմանը: Ոլորտն ունի ռազմավարական կարևոր նշանակություն, քանի որ այն ուղղակիորեն կապված է բնակչության առողջության պահպանման և պետական անվտանգության ապահովման հետ:

Դեղագործությունը ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 1902-Լ որոշմամբ հաստատվել է որպես արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտներից մեկը:

Դեղագործությունը Հայաստանի արտահանման եզակի ոլորտներից է, որը գրանցել է արտահանման աճ գլոբալ ֆինանսական ճգնաժամի տարիներին: Ներկայումս արտահանման ընդլայնման տեսանկյունից նպաստավոր պայմաններ է ստեղծում նաև ԵԱՏՄ անդամակցությունը և մուտքը ԵԱՏՄ միասնական շուկա:

2021 թվականին դեղերի արտադրության ծավալների աճը 2011թ-ի համեմատությամբ կազմել է 178,6%, իսկ արտահանման ծավալների աճը՝ 103,6%:

Դեղագործական արդյունաբերության ոլորտը Հայաստանում կարելի է որակել որպես կայուն զարգացող, սակայն Հայաստանի Հանրապետության դեղագործական ընկերությունները զգալի ներդրումներ պետք է իրականացնեն արտադրական տարածքները և սարքավորումները կատարելագործելու, արտադրողականության բարձրացման,  ինչպես նաև զարգացման նոր ուղղություններ հիմնելու ուղղությամբ։

Ոլորտի զարգացման կարևոր նախապայման է նաև արտահանման ներուժի զարգացումը, այդ թվում արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը։ Ոլորտի զարգացման հնարավորությունների շարքում կարելի է դասել նաև նոր դեղերի արտադրության կազմակերպումը, ինչը հնարավորություն կտա որոշակիորեն իրականացնել ներմուծման փոխարինում տեղական շուկայում, և օգտագործել տեղական գիտական մշակումները՝ թողարկելով նոր դեղեր արտահանման համար։

Ոլորտի զարգացման համար կարևոր խթան կհանդիսանա նաև պետական աջակցության տրամադրումը։

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է դեղագործական արդյունաբերության ճյուղի զարգացման նոր ռազմավարական մոտեցումների ընդունումը և դրա իրագործումը։

        Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապե­տության տնտեսությունում իրականացվող քաղաքականությունը նպատա­կաուղղված է արդյունաբերության (այդ թվում՝ դեղագործական) մրցունակության բարելավմանը և ճյուղի զարգացմանը, արդյունաբերության ճյուղի արտադրողականության բարձրացմանը, արդյունաբերական արտադրանքի արտահանման դիվերսիֆիկացմանը, տեղական արդյունաբերական արտադրանքի՝ ներքին շուկայում տեսակարար կշռի ավելացմանը, նոր ներդրումների ներգրավմանը:

        Կարգավորման նպատակը և բնույթը։ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է հավանություն տալ դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարությանը՝ նշելով զարգացման հիմնական ռազմավարական ուղղությունները։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։ Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

         Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունման զարգացման նոր հնարավորություններ կստեղծվեն ոլորտի համար, պետության աջակցության գործիքակազմը զգալիորեն կբարձրացնի տնտեսավարողների միջազգային մրցունակությունը: Բացի այդ, կստեղծվեն պայմաններ Հայաստանի դեղագործական արդյունաբերության միջազգային մրցունակության աճի համար:

         Այլ տեղեկություններ։ Սույն նախագծով ռազմավարության հաստատման կապակցու­թյամբ պետական բյուջեում նախատեսվում է եկամուտների և ծախսերի ավելացում։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» բաժնի 2.1. «Մշակող արդյունաբերություն» կետից։ Հայաստանը, ունենալով ծավալներով փոքր տնտեսություն, միջազգային շուկաներում կարող է մրցունակ լինել՝ թողարկելով տնտեսապես բարդ, բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքներ և ծառայություններ: Հայաստանի արդյունաբերության զարգացման նպատակով նախատեսվում է համալիր միջոցառումների իրականացում՝ միտված ձեռնարկությունների տեխնոլոգիական վերազինմանը, ինչպես նաև միջազգային նոր շուկաներ ներթափանցմանն ու առկա դիրքերի ամրապնդմանը: Մշակվող արդյունաբերության զարգացման համար Կառավարության նպատակն է` ապահովել Հայաստանի մշակող արդյունաբերության միջազգային մրցունակության շարունակական աճը, քայլեր ձեռնարկել Հայաստանի արդյունաբերականացման ուղղությամբ և հնարավորինս երկարացնել արտադրական շղթան, խթանել առավել բարդ և բարձրարժեք արտադրանքի թողարկումը։

 

  • Քննարկվել է

    25.10.2022 - 09.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3806

Տպել

Առաջարկներ`

ՀՀ դեղ արտադրողների միություն

08.11.2022

Հավելված N 2 9. Աջակցություն դեղագործության ոլորտի ենթակառուցվածքների ստեղծմանը Առաջարկում ենք «Ժամկետերը»՝ 2024 թվականը սահմանել 2023- 2024թթ., և «Ֆինանսավորման աղբյուրը և չափը» սյունակը (ՀՀ պետ. բյուջե ֆինանսավորում 600 մլն ՀՀ դրամ) լրացնել հետևյալ կերպ. (I) Պետական գույքի տրամադրում, (II) ՀՀ պետ. բյուջե ֆինանսավորում:

ՀՀ դեղ արտադրողների միություն

08.11.2022

Հավելված N 2 3. Ներքին շուկայում տեղական արտադրանքի ավելացում. 1. Դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում ԵԱՏՄ գրանցումների փորձաքննությունների վճարների սուբսիդավորում մինչև 50%. Առաջարկում ենք պետական ֆինանսավորում տարեկան 40 մլն ՀՀ դրամը դարձնել 60 մլն ՀՀ դրամ: 3. Միայն Հայաստանում կիրառման ենթակա դեղամիջոցների գրանցման փորձաքննության վճարների սուբսիդավորում մինչև 50%. Առաջարկում ենք պետական ֆինանսավորում տարեկան 20 մլն ՀՀ դրամը դարձնել 35 մլն ՀՀ դրամ: 5. Արտահանման շուկայի ընդլայնում և դիվերսիֆիկացում 1. Արտերկրում հայկական արտադրության դեղերի գրանցման ծախսերի մինչև 50%-ի համաֆինանսավորում. Առաջարկում ենք պետական ֆինանսավորումը տարեկան 12 մլն ՀՀ դրամը դարձնել 25 մլն ՀՀ դրամ: ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ Համաֆինանսավորման գումարների ավելացման առաջարկությունը հիմնված է ՀՀ դեղ արտադրող ընկերությունների առաջիկա գրանցումների կանխատեսումների ընդհանուր թվի ½-ի վրա:

ՀՀ դեղ արտադրողների միություն

08.11.2022

Հավելված N 2 2. Կադրերի մասնագիտական վերապատրաստում. Կատարման պատասխանատու մարմիններ սյունյակում ԴԱՆ միությունը խնդրում ենք փոխել «Արֆարմա» ՀԿ-ի, հաշվի առնելով, որ 2019 թվականի ապրիլի 19-ին դեղ արտադրող ընկերություններն առանձնանալով ներմուծողներից հիմնադրեցին ՀՀ դեղ արտադրողների միությունը, որը հիշատակվում է որպես «Արֆարմա» ՀԿ, իսկ ԴԱՆ միությունը նախկին անվանումն է՝ ՀՀ դեղ արտադրողների և ներմուծողնեևի միություն:

Տեսնել ավելին