«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
-
7 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__________ 2022 թվականի N ____ - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 718-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի N 1.11 ստուգաթերթը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի:
- Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածը լրացնել հետևալ ստուգաթերթերով՝
1) «Հելմինթոզների համաճարակաբանական վերահսկողության» N 1.23 ստուգաթերթ՝ համաձայն N 2 հավելվածի.
2) «Մանկապատանեկան մարզադպրոցների գործունեության վերահսկողության» N 1.24 ստուգաթերթ՝ համաձայն N 3 հավելվածի:
- Որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված N 4 հավելվածի N 4.1 ստուգաթերթը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 4 հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Քննարկվել է
25.10.2022 - 10.11.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 3059
Տպել