Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի ԹԻՎ 193 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

«____» «________________» 2022 թվականի   N    -Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի ԹԻՎ 193 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» թիվ 193 որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 1-ին կետում «այսուհետև՝ վկայական» բառերը փոխարինել «այսուհետ՝ նաև վկայական» բառերով, «նախարարության» բառից հետո «այսուհետև» բառը փոխարինել «այսուհետ» բառով, «այսուհետև՝ ստուգում» բառերը փոխարինել «այսուհետ՝ նաև ստուգում» բառերով.

2. Կարգի 4-րդ կետում «այսուհետև՝ նախարար» բառերը փոխարինել «այսուհետ՝ նաև նախարար» բառերով.

3. Կարգի 19-րդ կետում «այսուհետ՝ տեղեկանք» բառերը փոխարինել «այսուհետ՝ նաև տեղեկանք» բառերով.

4. Կարգի 19-րդ կետը լրացնել 1-ին և 2-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«1) Տեղեկանքի կորստի, այդ թվում՝ կորցնելու, ոչնչանալու կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում անձը դրա մասին դիմում է ներկայացնում նախարարություն։ Դիմումի հետ մեկտեղ ներկայացվում է անձը հաստատող փաստաթղթի պատճենը և մեկ գունավոր լուսանկար` 4 x 6 չափսի: Նախարարությունը, հավաստիանալով, որ որակավորման ստուգմանը մասնակցելու արդյունքում դիմողին նախկինում տրվել է տեղեկանք, կորած տեղեկանքի կրկնօրինակը դիմողին տալիս է դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 3 օրվա ընթացքում:  

2) Տեղեկանքի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը։».

5. Կարգի 19.1-րդ կետում «Տեղեկանքի» բառից հետո լրացնել «և տեղեկանքի կրկնօրինակի» բառերը.

6. Կարգի 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Վկայականը տրվում է մեկ օրինակով: Դրա կորստի, այդ թվում՝ կորցնելու, ոչնչանալու կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում անձը դրա մասին դիմում է ներկայացնում նոտարին: Նոտարը, հավաստիանալով, որ տեղեկանքի հիման վրա թարգմանչին նախկինում տրվել է որակավորման վկայական, կորած վկայականի կրկնօրինակը դիմողին տալիս է դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 3 օրվա ընթացքում:».

7. Կարգի 25-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Քննարկվել է

    24.10.2022 - 08.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Նոտարական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3066

Տպել