Հիշել նախագիծը

«Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

Նախագծի նպատակն անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է:

Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը:

  • Քննարկվել է

    22.10.2022 - 06.11.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Անվտանգություն, Քրեական օրենսդրություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6923

Տպել

Առաջարկներ`

Hayk Hwvsepyan

24.10.2022

Պետք է սահմանել նաև կոլեկտիվ պատասխանատվություն՝ տարածքային ամբողջականության և սուվեներության խախտմանը վերաբերող օրենքի նախագծեր ներկակայացնելու, միջազգային պայմանագրեր կնքելու և դրանց օգտին քվեարկելու համար։ Այսպես ինչ է ստացվում՝ կառավարությունը կարող է ներկայացնել ցանկացած նախագիծ, պառլամենտական մեծամասնությունը կարող է ամեն ինչի օգտին քվեարկել, սակայն ոչ ոք պատասխան չտա։

Vig Abraham

23.10.2022

Հետաքրքիր է էս օրենքը օտարերկրացիներին էլ է վերաբերվում, թե ոչ? Կամ ՀՀ քաղաքացիները որոնք գտնվում են երկրից դուրս?

Համլետ Սարգսյան

23.10.2022

Ելնելով վերոգրյալից առաջարկում եմ ավելացնել<<բացառությամբ,միայն որպես հանրաքվեի միջոցով որոշվող կոչերի,կամ գործողությունների

Տեսնել ավելին