Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  ԵՄ

 

  1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարաի 2010 թվականի մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» N 396-Ն հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 3-ից:

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2022 թվականի _______  ___-ի

N ____-Ն հրամանի

 

«Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2010 թվականի մայիսի 18-ի

N 396-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի քննության անցկացման և հավաստագրման գործընթացը իրականացնող Հանրակրթական ուսումնական հասատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի` հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները:
  2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հանրակրթության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք), սույն կարգով և այլ իրավական ակտերով:
  3. Հանձնաժողովի գործունեության նպատակն է հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար հավակնող անձանց (այսուհետ` Հավակնորդ) քննության կազմակերպումը, անցկացումը և հավաստագրի տրամադրումը:
  4. Հանձնաժողովը բաղկացած է 3 անդամից:
  5. Հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը (այսուհետ` Նախարար):

 

  1. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

  2. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (այսուհետ` Նախարարություն):
  3. Հանձնաժողովը կազմվում է հավաստագրումը անցկացնելուց 24 ժամ առաջ` հետևյալ համամասնությամբ.

1) ոլորտը համակարգող փոխնախարար, ով ի պաշտոնե Հանձնաժողովի նախագահն է, իսկ նրա բացակայության դեպքում` Նախարարության հանրակրթության վարչության պետ, իսկ նրա բացակայության դեպքում ևս` նույն վարչության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից մեկը,

2) Նախարարության հանրակրթության վարչության 1 այլ ներկայացուցիչ,

3) մեկ ներկայացուցիչ Նախարարության անձնակազմի կառավարման վարչությունից, ով Հանձնաժողովի քարտուղարն է:

  1. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է համապատասխան հանձնաժողովի կազմը հաստատվելու պահից և դադարեցնում է տվյալ հավաստագրման գործողություններն ավարտելուց հետո

 

III.ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Հանձնաժողովի խնդիրը հավաստագրման անցկացման կազմակերպումն է:
  2. Հանձնաժողովի գործունեությունը նպատակաուղղված է Հավակնորդների.

1)   քննությունների անցկացմանը,

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) շնորհման ներկայացմանը,

3) բողոքների քննարկմանը և դրանց հիման վրա` արդյունքների վերանայմանը:

  1. Հանձնաժողովը`

1) Նախարարության համապատասխան ստորաբաժանումից ստանում է հավաստագրման ենթակա հավակնորդների ցանկը և Նախարարության 2010 թվականի մայիսի 18 N 395 հրամանով սահմանված փաստաթղթերի փաթեթը, ինչպես նաև Հավաստագրման հանձնաժողովի կնիքը և հավակնորդների վերաբերյալ ամփոփ տեղեկանքը,

2) անցկացնում է հավաստագրում, առկայության դեպքում` բողոքների քննարկում և հավաստագրման շնորհման ներկայացնում` Նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 395-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան,

3) իրականացնում է Օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

  1. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

  2. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
  3. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են, եթե դրաց մասնակցում են Հանձնաժողովի բոլոր անդամները:
  4. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակից Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: 

 

  1. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

  2. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

2) վարում է Հանձնաժողովի նիստերը.

3) կազմակերպում է հավաստագրման գործընթացի հսկողությունը.

4) որոշում է հավաստագրման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.

5) ստորագրում և կնքում է հավաստագրման քննության ամփոփիչ արձանագրությունը.

6) հավաստագրման քննությունների արդյունքների դատական կարգով բողոքարկման դեպքում դատարանում Նախարարության որոշմամբ կարող է հանդես գալ որպես պատասխանող.

7) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

  1. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

  1. Հանձնաժողովի քարտուղարը`

1) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.

2) բացատրում է քննության անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.

3) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

  1. Հանձնաժողովի անդամը`

1) մասնակցում է Հավաստագրմանը և հսկում դրա ընթացքը, կասեցնում հավակնորդների կողմից կատարված և հանձնաժողովի կողմից նկատված խախտումները.

2) մասնակցում է քննության արդյունքում Հանձնաժողովի կողմից անցկացվող քվեարկություններին.

3) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

4) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

  • Քննարկվել է

    21.10.2022 - 06.11.2022

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն, Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3571

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ