Հիշել նախագիծը

««ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. «Պետական գույքի կառավարման մասին» 2014 թվականի նոյեմբերի   20-ի ՀՕ-158-Ն օրենքում՝

1) 3-րդ գլխի վերնագրում «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ» բառից հետո լրացնել «, ՎԱՐՉԱՊԵՏԻ» բառը․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6․2-րդ հոդված․

 «Հոդված 62 Պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության վարչապետի լիազորությունները

1․ Վարչապետը`

1) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, ենթակա պետական մարմիններին և պետական ոչ առևտրային կազմակերպություններին ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման կարգը, գործառութային անհրաժեշտությամբ պայմանավորված շահագործվող տրանսպորտային միջոցների տեխնիկական, քանակական և դրանց պահպանման համար նախատեսված առանձին չափորոշիչները և շահագործման հետ առնչվող անհրաժեշտ այլ նորմատիվները։»․

3) 7-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 28-րդ կետ․

«28) մշակում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման կարգը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների ծառայողական (բացառությամբ պաշտոնատար անձանց կամ աշխատողների սպասարկման համար չնախատեսված հատուկ նշանակության) ավտոմեքենաների առանձին չափորոշիչները, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական տրանսպորտային միջոցների վառելիքի, յուղերի ու քսուքների ծախսի, ավտոդողերի վազքի, կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների նորմաները և ներկայացնում Վարչապետի հաստատմանը։»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 

 

  • Քննարկվել է

    20.10.2022 - 06.12.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2668

Տպել