ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փոստային կապի մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-46-Ն օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել 1.1 հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 1.1 Օրենքի նպատակները
- Սույն օրենքի հիմնական նպատակներն են՝
1) փոստային կապի գործունեության ծառայություններից օգտվողների կարիքներին հարմարեցված համընդհանուր, հասանելի, մատչելի և ոչ խտրական փոստային կապի ունիվերսալ ծառայությունների տրամադրման ապահովում.
2) փոստային կապի գործունեության ծառայություններից օգտվողների համար հավասար իրավունքների ապահովում.
3) փոստային կապի գործունեության կառավարելիության և հուսալիության ապահովում.
4) հաղորդակցության գաղտնիության և տեղեկատվության ամբողջականության ապահովում.
5) Համաշխարհային փոստային միության ակտերի և կանոնակարգերի համաձայն նշանակված օպերատորի նշանակում և փոստային առաքանիների փոխադրման ազատության ապահովում.
6) փոստային կապի ունիվերսալ ծառայություններ մատուցողի կողմից փոստային կապի ունիվերսալ ծառայությունների կենսունակ և կայուն տրամադրման ապահովում.»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
- Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) ներհանրապետական փոստային ծառայություններ` փոստային կապի ծառայություններ, որի դեպքում փոստային առաքանին ընդունվում, մշակվում և հանձնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում.
2) միջազգային փոստային ծառայություններ` փոստային ծառայություններ, որի դեպքում փոստային առաքանին առաքվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ստացվում է այլ երկրներից և առաքվում Հայաստանի Հանրապետության տարածքում կամ տարանցիկով անցնում է Հայաստանի Հանրապետության տարածքով.
3) փոստային առաքանի` վերջնական տեսքով հասցեագրված առաքանի, որը ենթակա է ընդունման փոստային կապի ծառայություններ մատուցողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան, այդ թվում՝ նամակագրական թղթակցությունը, ինչպես նաև գրքերը, կատալոգները, թերթերը, պարբերականները ու փոստային ծանրոցները, որոնք կարող են ունենալ կամ չունենալ առևտրային արժեք: Առաքանին համարվում է վերջնական տեսքով հասցեագրված, եթե այդ առաքանու, կամ դրա փաթեթավորման կամ ծրարի վրա առկա է փոստային վճարման պետական նշան կամ փոստային ծառայություն մատուցողի կողմից ճանաչված փոստային վճարման պետական նշանին համարժեք այլ նշան և այդ առաքանու կամ դրա փաթեթավորման կամ ծրարի վրա առկա է ստացողի հասցեի վերաբերյալ անհրաժեշտ նշում` փոստային ծառայություն մատուցողի կողմից այն առաքման նպատակով մշակելու համար.
4) նամակագրական թղթակցություն` ցանկացած ֆիզիկական կրիչով գրավոր թղթակցություն, որը ենթակա է փոխադրման և հանձնման` ուղարկողի կողմից այդ առաքանու կամ դրա փաթեթավորման կամ ծրարի վրա նշված հասցեով: Նամակագրական թղթակցությունը ներառում է հասարակ և գրանցվող նամակներ, փոստային բացիկներ, սեկոգրամներ, փաթեթներ և փոքր փաթեթներ, տպագրված իրեր, ինչպիսին է ուղիղ փոստը: Գրքերը, կատալոգները, պարբերական հրատարակությունները` ինչպիսին են թերթերը և պարբերականները չեն համարվում նամակագրական թղթակցություն.
5) ուղիղ փոստային առաքանի` փոստային առաքանու տեսակ, որը իր մեջ պարունակում է գովազդային, տեղեկատվական և/կամ հրապարակային նյութեր: Առաքանու ներդրվածքը պետք է պարունակի միատեսակ հաղորդակցություն կամ տեղեկատվություն, որոնք չեն կարող փոփոխել առաքվող նյութերով հաղորդվող տեղեկությունների իմաստը, բացառությամբ այն տեղեկությունների, որոնցով սահմանվում են հասցեատիրոջ անունը, հասցեն, նույնականացման համարը և հասցեագրմանն առնչվող այլ տեղեկություններ.
6) ծանրոց` առևտրային արժեք ունեցող կամ չունեցող առաքանի, որի չափերը, քաշը և փաթեթավորումը սահմանվում են կանոնակարգերով.
7) սուրհանդակային կապի ծառայություններ` մեկ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից մատուցվող փոստային գործունեության տեսակ, որի դեպքում փոստային առաքանին ուղարկողի պատվերով հավաքագրվում է իր բնակության, գտնվելու կամ գործունեության վայրում և առաքվում է ուղարկողի կողմից նշված հասցեատիրոջը: Ընդունումից մինչև առաքում ընկած ամբողջ ժամանակահատվածում` առաքանին ուղեկցվում է տվյալ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ սուրհանդակի կողմից` առանց մշակման, փոխանակման կամ փոխանցման գործողություն իրականացնելու.
8) ճեպընթաց ծառայություններ` սուրհանդակային կապի ծառայության տեսակ, որի դեպքում առաջարկվում է փոստային առաքանու ավելի արագ և ավելի հուսալի հավաքագրում և առաքում` այլ փոստային ծառայությունների համեմատ, և որը ներառում է նաև անհատականացված ծառայություններ` ուղարկողի և ծառայություն տրամադրողի միջև կնքված պայմանագրի համաձայն: Ճեպընթաց ծառայություն է համարվում նաև Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի N 1 հավելվածի 2-րդ հոդվածի 1-ին մասի 52-րդ կետով սահմանված էքսպրես-բեռների առաքումը.
9) հատուկ կապի ծառայություն` սուրհանդակային կապի ծառայության տեսակ հատուկ առաքանիների հավաքագրման, մշակման, փոխադրման և հանձնման համար.
10) հատուկ առաքանի` իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ուղարկվող կամ ստացվող առաքանի, որը բացառապես պարունակում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով պաշտպանվող գաղտնի տեղեկատվություն կամ առարկաներ, ինչպես նաև թանկարժեք մետաղներ, քարեր կամ զարդեր:
11) փոստային հասցե` տվյալների ամբողջություն, որը թույլ է տալիս փոստային կապի և/կամ սուրհանդակային կապի օպերատորին որոշելու առաքման վայրը և որն առնվազն պարունակում է շենքի համարը, փողոցի անվանումը և համայնքի անվանումը կամ այլ նշում կամ տվյալ: Հասցեն պետք է նշված լինի փոստային առաքանու, ծրարի կամ փաթեթավորման վրա կամ առանձին ցուցակով այնպես, որ թույլ տա փոստային օպերատորին առաքանին առաքելու ուղարկողի կողմից նշված հասցեով.
12) սեկոգրամ` բացառապես կույրերի համար նախատեսված փոստային առաքանի, որը հանձնվում է բաց տեսքով, սեկոգրաֆիայի եղանակով գրված նամակագրական հաղորդագրություններով և հրատարակություններով, սեկոգրաֆիայի նշաններով՝ կլիշեներով, ձայնագրություններով, տիֆլոտեխնիկական միջոցներով.
13) հասարակ փոստային առաքանի՝ չգրանցվող փոստային առաքանի, որն ընդունման ժամանակ ուղարկողին անդորագիր չի տրվում և որը հանձնվում է ստացողին առանց ստորագրության.
14) գրանցվող փոստային առաքանի` փոստային առաքանի, որն ընդունվում է ուղարկողին անդորագրի հանձնումով, և ստացողին (օրինական ներկայացուցչին) հանձնվում է ստորագրությամբ` անձնագրի առկայության դեպքում.
15) գնահատված փոստային առաքանի` փոստային առաքանի, որն ընդունվում է ուղարկողի կողմից ներդրվածքի արժեքի գնահատմամբ, ուղարկողին անդորագրի հանձնումով, և ստացողին հանձնվում է ստորագրությամբ: Գնահատված արժեքի գումարի առավելագույն չափը սահմանվում է փոստային ծառայություններ մատուցողի կողմից.
16) հավաքագրում` փոստային ծառայություն մատուցողի կողմից փոստային առաքանիների հավաքման գործառույթ.
17) առաքում` փոստային առաքանիների առաքման վայրում մշակումից մինչև փոստային առաքանիների կամ փոխանցված գումարի հասցեատիրոջը հանձնելու գործընթացը.
18) hասցեատեր` փոստային գործունեության ծառայություններից օգտվող, որին հասցեագրված է փոստային առաքանին, դրամական միջոցների փոստային փոխադրությունը, հեռագրային կամ այլ հաղորդագրությունը: Հասցեատերը կարող է փոստային օպերատորի կողմից սահմանված կարգով նշանակել ստացող, ով լիազորված է հասցեատիրոջ անունից ստանալու առաքանին.
19) ուղարկող` անձ, ով պատասխանատու է փոստային առաքանու ներդրվածքի համար, ում կամքով և ում անունից առաքանին հանձնվել է փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորին.
20) oգտվող` ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, պետական կամ տեղական ինքանակառավարման մարմին, որն օգտվում է փոստային գործունեության ծառայությունից որպես ուղարկող կամ հասցեատեր.
21) փոստային կապի օպերատոր` փոստային կապի ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իր գործունեությունն իրականացնում է փոստային կապի գործունեության լիցենզիայի համաձայն` պահպանելով սույն օրենքով, ինչպես նաև փոստային կապի օպերատորի կանոնակարգով սահմանված պայմանները և պահանջները.
22) սուրհանդակային կապի օպերատոր՝ միջազգային սուրհանդակային կապի օպերատոր կամ ներհանրապետական սուրհանդակային կապի օպերատոր` սուրհանդակային կապի ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իր գործունեությունն իրականացնում է փոստային կապի գործունեության լիցենզիայի համաձայն` պահպանելով սույն օրենքով, ինչպես նաև սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգով սահմանված պայմանները և պահանջները.
23) կանոնակարգ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած փոստային կապի գործունեության լիցենզիայի շրջանակներում փոստային կապի օպերատորի կամ սուրհանդակային կապի օպերատորի գործունեություն իրականացնող անձանց` տվյալ գործունեությանը վերաբերող տարածքային, տրանսպորտային միջոցների, տեխնիկական և տեխնոլոգիական նվազագույն չափանիշներ, ինչպես նաև սույն օրենքից և այլ իրավական ակտերից բխող պարտադիր պայմաններ և պահանջներ սահմանող իրավական ակտ.
24) փոստային կապի ցանց` կազմակերպման համակարգ, փոստային օբյեկտներ, փոստային երթուղիներ և փոստային օպերատորի կողմից հետևյալ նպատակներով օգտագործվող բոլոր տեսակի միջոցները` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հասանելիության կետերից փոստային առաքանիների հավաքագրում, փոստային ցանցի հասանելիության կետերից փոստային առաքանիների դեպի առաքման վայր երթուղայնացում և մշակում, հանձնում` առաքանու վրա նշված հասցեատիրոջը.
25) փոստային օբյեկտներ` փոստային օպերատորի առանձնացված ստորաբաժանումներ` ներառյալ փոստային առաքանիների տեսակավորման և փոխադրման կենտրոնները, օդանավակայաններին և երկաթուղային կայարաններին կից փոստի փոխադրման բաժանմունքները, փոստափոխանակման կետերը, փոստային բաժանմունքները, փոստային սպասարկման կետերը.
26) փոստային կապի երթուղի` փոստային օբյեկտների միջև փոստային փոխադրման երթուղի.
27) փոստարկղ` փոստային առաքանիների, բացառությամբ գրանցված փոստով ուղարկվող, հավաքման համար նախատեսված հատուկ փակվող արկղ.
28) փոստային բաժանորդային պահարան` հասցեատերերի կողմից հասարակ փոստային առաքանիներ և գրանցված փոստային առաքանիներ ստանալու մասին ծանուցումներ ստանալու համար բնակելի շենքերում տեղադրվող փակվող խցիկներով հատուկ պահարան.
29) փոստային անվանական պահարան՝ հասցեատերերի կողմից հասարակ փոստային առաքանիներ ստանալու համար որոշակի ժամկետով տրամադրվող` փոստային կապի օբյեկտներում տեղադրվող փակվող խցիկներով հատուկ պահարան.
30) հասանելիության կետեր` այն ֆիզիկական տարածքները` այդ թվում փոստարկղերը, որտեղ ուղարկողները կարող են մուտք անել իրենց փոստային առաքանիները փոստային ցանց: Դրանք կարող են լինել հանրային վայրերում կամ փոստային օպերատորի տարածքում և նրա փոստային օբյեկտներում հանրության համար հատկացված տարածքների տեսքով.
31) փոստային սպասարկման կետ` փոստային օպերատորի կամ փոստային օպերատորի հետ պայմանագրային հիմունքներով երրորդ անձի կողմից շահագործվող անշարժ կամ շարժական հասանելիության կետ, որտեղ` կախված հանգամանքներից և փոստային ծառայություն մատուցողից, օգտվողները կարող են օգտվել մի շարք փոստային ծառայություններից և այլ ծառայություններից.
32) փոստային կապի ունիվերսալ ծառայություններ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված որակի չափանիշներին համապատասխան, բոլոր օգտվողների համար՝ անկախ Հայաստանի Հանրապետությունում նրանց գտնվելու վայրից, հասանելի, մշտական հիմունքներով փոստային կապի ծառայությունների նվազագույն շրջանակի մատուցում.
33) փոստային կապի ազգային օպերատոր (նշանակված օպերատոր)` փոստային կապի օպերատոր, որը լիազորված է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ապահովել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցումը և որը կրում է Հայաստանի Հանրապետության փոստի խորհրդանիշը.
34) դրամական միջոցների փոստային փոխադրություններ` «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն դրամական (փողային) փոխանցումներ.
35) փոստային կապի և սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման ժամկետ ` փոստային կապի և սուրհանդակային կապի որոշակի ծառայությունների մատուցման ժամկետներից և նորմատիվներից բաղկացած ամբողջություն՝ փոստային և սուրհանդակային կապի օպերատորի սահմանած առանձին տեխնոլոգիական գործողությունների կատարման համար.
36) հսկիչ ժամկետներ` փոստային առաքանիների և դրամական միջոցների փոստային փոխադրությունների` փոստային կապի ընդունման վայրից մինչև փոստային կապի օբյեկտի հանձնման վայրն առաքման, ինչպես նաև փոստային կապի օբյեկտներում դրանց վերամշակման առանձին գործառնությունների համար սահմանված ժամանակ.
37) փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման սակագին ` փոստային կապի և սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման վճարման համար սահմանված չափ.
38) մեկ կտորի սակագնով մատուցվող ծառայություններ` փոստային ծառայություններ, որոնց համար սակագինը սահմանվում է փոստային օպերատորի առաքման համար հանձնվող առանձին փոստային առաքանու համար.
39) փոստային վճարման պետական նշաններ` փոստային նամականիշ, ֆրանկոմեքենաների և նիշավորող մեքենաների դրոշմներ կամ այլ նիշեր, որոնք գործողության մեջ են դրվում փոստային բնագավառում պետական լիազորված մարմնի կողմից և հաստատում են նշանակաված օպերատորի կողմից փոստային ծառայությունների մատուցման վճարումը.
40) Ֆրանկոմեքենա և նիշավորող մեքենա` նամակագրական թղթակցության վրա փոստային ծառայությունների մատուցման վճարումը, տվյալ թղթակցության ընդունման ամսաթիվը և այլ տեղեկություն հաստատող փոստային վճարման պետական նշաններ դրոշմելու համար նախատեսված մեքենաներ.
41) փոստային դասիչ` փոստային ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության տարածքի փոստային հասցեների կամ դասիչների բաժանման թվանշային կամ տառային շարքերի համակարգ:
Հոդված 3. Օրենքը լրացնել 3.2, 3.3 և 3.4 հոդվածներով՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 3.2 Փոստային կապի ծառայություններ
- Փոստայինկապի ծառայությունըներառումէփոստայինառաքանուընդունումը, մշակումը,փոխադրումըև/կամհանձնումը:
- Փոստային կապի ծառայություն է համարվում հիբրիդային փոստային կապի ծառայությունը, որի ժամանակ հաղորդագրությունը էլեկտրոնային կապի միջոցով ուղարկողից փոխանցվում է փոստային կապի ծառայություն մատուցողին, որն այնուհետև տպում, մշակում և հանձնում է այն հասցեատիրոջը:
- Փոստային առաքանիները կարող են առաքվել հասարակ փոստային առաքման կամ սուրհանդակային կամ ճեպընթաց ծառայությունների միջոցով:
- Սուրհանդակային, հատուկ կապի և ճեպընթաց ծառայությունները չեն հանդիսանում փոստային կապի ունիվերսալ ծառայություններ:
- Փոստային ծառայություներ չեն համարվում`
1) Փոստային առաքանու փոխադրումը` առանց ընդունման, մշակման և/կամ հանձնման գործառույթների:
2) Ինքնաառաքումը, նշանակում է անմիջապես ուղարկողի կողմից փոստային առաքանու հանձնում և այդպիսի հանձնմանը նախորդող և դրա հետ կապված գործողություններ: Իրավաբանական անձի դեպքում ինքնաառաքում է համարվում առաքումը, որն իրականացվում է այդ իրավաբանական անձի աշխատակիցների կողմից նույն իրավաբանական անձի համար:
3) Չհասցեագրված առաքանիների ընդունումը, մշակումը, փոխադրումը և/կամ հանձնումը:
Հոդված 3.3 Փոստային կապի ունիվերսալ ծառայություններ
- Փոստային կապի ունիվերսալ ծառայությունները իրենց մեջ ներառում են մինչև 2 կիլոգրամ քաշով ներհանրապետական և միջազգային՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող և դուրս գնացող հասարակ, գրանցված և գնահատված նամակագրական թղթակցության ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումը:
- Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նվազագույն շրջանակի մատուցումը: Այն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը պատվիրակում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման պարտավորությունը փոստային կապի ազգային օպերատորին:
- Փոստային կապի ունիվերսալ ծառայությունները մատուցվում են փոխհատուցվող հրապարակային պայմանագրի հիման վրա:
- Փոստային կապի ազգային օպերատորը պայմանագրային հիմունքներով պետք է ապահովի այլ փոստային և/կամ սուրհանդակային կապի օպերատորների ոչ խտրական մուտքը իր ենթակառուցվածքներին:
Հոդված 3.4 Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սկզբունքները
- Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սկզբունքներն են՝
1) Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների անընդհատություն՝ մշտական հիմունքներով փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցում, որը ապահովվում է փոստային բաժանմունքի աշխատանքային ռեժիմի, փոստային առաքանիների տեղ հասցման հաճախականության, փոստային առաքանիների հավաքագրման և փոստային առաքանիների առաքման ժամկետների նորմատիվների պահպանմամբ.
2) Տարածքային հասանելիության ապահովում, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում փոստային կապի ունիվերսալ կապի ծառայությունների մատուցում, որը ապահովվում է փոստային բաժանմունքների և փոստարկղերի տեղակայման նորմատիվների պահպանմամբ.
3) Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների տեխնոլոգիական և տարածքային անբաժանելիություն, որը ապահովվում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցում, պահպանելով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում փոստային առաքանիների առաքման տեխնոլոգիական միասնականությունը.
4) Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների միասնական սակագների կիրառում, որը ապահովվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում միանման և միասնական սակագներով փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցմամբ:
- Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում նշված նորմատիվները հանդիսանում են փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման նորմատիվներ և հաստատվում են փոստային կապի բնագավառում կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից:»:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել «ը» կետով՝ հետևյալ բավանդակությամբ.
«ը hաստատում է փոստային կապի օպերատորի գործունեության և սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգերը:»
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի՝
1) «դ» կետում «սահմանում» բառը փոխարինել «հաստատում» բառով:
2) «է» կետում «գործունեություն» բառից հետո լրացնել «ռազմական դրության ժամանակ և» բառերը:
3) 2-րդ մասը լրացնել նոր «ժդ», «ժե» և «ժզ» կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«ժդ հաստատում է Հայաստանի Հանրապետության փոստային վճարման պետական նշանների հրատարակման և գործողության մեջ դնելու, ինչպես նաև հատուկ փոստային դրոշմակների կիրառման կարգը.
ժե հաստատում է փոստային կապի գործունեության ոլորտի հաշվետվությունների և վիճակագրական տվյալների ներկայացման և վերլուծության իրականացման կարգը.
ժզ հաստատում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման նորմատիվները:»:
Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «արտակարգ իրավիճակներում» բառերից առաջ լրացնել «ռազմական դրության ժամանակ և» բառերը:
Հոդված 7. Օրենքի 182-րդ հոդվածը լրացնել 10-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.
«10. Կարգավորող հանձնաժողովը հաստատում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների սահմանման մեթոդիկան:»:
Հոդված 8.
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
- Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են օրենքի ուժի մեջ մտնելուց հետո իննըամսյա ժամկետում:
-
Քննարկվել է
19.10.2022 - 04.11.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Փոստային կապ
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 3427
Տպել