Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը բխում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջից:
1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
2020-2022թթ.-ի ազգային ծրագրի գործողության ժամանակահատվածում նշանակալից օրենսդրական փոփոխություններ են կատարվել, որոնք ուղղակի ազդեցություն են ունենալու մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի արդյունավետության բարձրացման վրա: 2022թ.-ի հուլիսի 1-ին ուժի մեջ են մտել նոր ՀՀ քրեական օրենսգիրքը և ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, 29.05.2022թ. ընդունված «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի հիման վրա մշակվել և ՀՀ կառավարության որոշմամբ ընդունվել են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին մատուցվող անհրաժեշտ ծառայությունների որակի նվազագույն չափորոշիչները և մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները:
Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ձևերի, դրանց վտանգների և դրանցից խուսափելու միջոցների մասին հանրության իրազեկվածության խնդիրը որոշակի բարդացել է հետկովիդային շրջանում` առցանց դաշտի ընդլայնման և հանցագործների կողմից դրա ակտիվ կիրառման պատճառով, պահանջելով վերանայված մոտեցումներ իրազեկման ձևերի ու թիրախային խմբերին հասանելիություն ապահովելու առումով: Կորոնավիրուսային սահմանափակումների և 44-օրյա պատերազմի` հանրության սոցիալական վիճակի վրա ունեցած բացասական հետևանքների արդյունքում ծավալային ու տեսակային առումով փոփոխության է ենթարկվել նաև խոցելի խմբերի կազմը:
2021 թվականի ընթացքում նույնացվել է 31 զոհ, որոնցից 24-ը ենթարկվել է սեռական շահագործման, իսկ 7-ը`աշխատանքային: Նույնացված զոհերից 8-ը եղել է երեխա: 2022թ.-ին հարուցված և փոխանցված քրեական գործերով տուժող են ճանաչվել 3 անձ` սեռական շահագործման և 11 անձ` աշխատանքային շահագործման կապակցությամբ:
Ըստ ՀՀ դատախազության, 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում մարդկանց շահագործման վերաբերյալ հարուցվել է 4 քրեական գործ սեռական և աշխատանքային շահագործման վերաբերյալ: 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում վերսկսվել է 2007 թվականին կասեցված սեռական շահագործման 1 քրեական գործ` 1 անձի վերաբերյալ, և 2013 թվականին կասեցված աշխատանքային շահագործման 1 քրեական գործ՝ 1 անձի վերաբերյալ:
2022թ. 1-ին կիսամյակում ՀՀ ոստիկանության կողմից արձանագրվել է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման չորս դեպք, որոնցով հարուցվել են քրեական գործեր: Հարուցված քրեական գործերից 3-ն աշխատանքային, իսկ 1-ը՝ սեռական շահագործման դեպքեր են:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
«Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուղղված է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, այս հանցագործության կանխարգելմանը, դրա վերաբերյալ հանային իրազեկվածության ավելացմանն ու մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց հայտնաբերման ու աջակցության տրամադրման արդյունավետության բարձրացմանը` պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, աջակցության կենտրոնների ու ոլորտային մասնագետների կարողությունների հզորացման, պետության կողմից տրամադրվող սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայությունների բարելավման միջոցով, միջգերատեսչական, միջազգային և հասարակական կառույցների հետ համագործակցության մեխանիզմների ամրապնդմանը։
Իրականացված օրենսդրական փոփոխությունները բարելավված հիմք կստեղծեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին կամ հավանական զոհերին ցուցաբերվող աջակցության որակի բարձրացման, նրանց իրավունքների պաշտպանության և զոհակենտրոն քաղաքականության վարման համար: Դրանք զգալիորեն կխթանեն աշխատանքային շահագործման կանխարգելման միջոցառումները` հնարավորություն տալով առավել արդյունավետ կերպով հայտնաբերել հարկադիր աշխատանքի, երեխաների թրաֆիքինգի ու շահագործման դեպքերը` դրանց առկայության պարագայում:
2. Առաջարկվող կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը.
2023-2025թթ.-ի ազգային ծրագրի նախագծի ընդունումը հնարավորություն կտա համակարգային ձևով շարունակել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարը` իրավական դաշտի բարելավման, կանխարգելմանն ու կարողությունների հզորացմանն ուղղված համապարփակ միջոցառումների իրականացման, վարույթի իրականացման ընթացքում զոհակենտրոն և զոհերի իրավունքների պաշտպանությունը լիակատար ապահովող ընթացակարգերի կիրառման, խնդրով զբաղվող միջգերատեսչական ակտիվ համագործակցության, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց սոցիալ-վերականգնողական ծառայությունների ընդլայնման միջոցով:
«Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերի ավելացում կամ եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
«Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի և ծրագրի իրականացման ժամանակացույցի» մշակումն իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6 ենթաբաժնի 15-րդ պարբերությունից, ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի N 1902 - Լ որոշմամբ ընդունված` «Հայաստանի Հանրապպետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» 15.1 կետի պահանջից, ինչպես նաև Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետից:
-
Քննարկվել է
19.10.2022 - 03.11.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 4197
Տպել