Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1325-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1183-Ն, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 815-Ն, 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1122-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 713-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 723-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀՀ վարչապետի № 02/10.3/37766-2021 հանձնարարականի 3-րդ կետով պետական մարմինների ղեկավարներին հանձնարարավել է գույքագրել իրենց կողմից ղեկավարվող մարմնի գործունեության ոլորտին առնչվող ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի այն որոշումները, որոնց ընդունման համար օրենքով սահմանված լիազորող նորմ չի գործել և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ:

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022 թվականի հունիսի 9-ին ընդունվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-277-Ն օրենքը, որի կիրառումն ապահովելու նպատակով ՀՀ վարչապետի 2022 թվականի օգոստոսի 18-ի N 948-Ա որոշմամբ հաստատվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը»:

Նախագիծը մշակվել է ի կատարումն նշված միջոցառումների ցանկի 6-8-րդ կետերի:

Նախագծով  ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1325-Ն, 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1183-Ն, 2007 թվականի մայիսի 31-ի N 815-Ն, 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն, 2011 թվականի մայիսի 26-ի N 713-Ն, 2011 թվականի մայիսի 26-ի N 723-Ն որոշումների նախաբանները շարադրվել են նոր խմբագրությամբ:

  • Քննարկվել է

    19.10.2022 - 03.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2674

Տպել