ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1394-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«____» «________________» 2022 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1394-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի «Նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցման կարգը հաստատելու մասին» N 1394-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Նոտարի թեկնածուների ուսուցման հետ կապված ծախսերը կատարվում են նոտարի թեկնածուների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին: Նոտարի թեկնածուների ուսուցման դասընթացի արժեքը սահմանում է սույն կարգի 8-րդ կետում նշված կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համաձայնեցմամբ՝ հաշվի առնելով ուսուցման ծրագրի բովանդակությունը, դասընթացների քանակը, համապատասխան դասընթացավարներ ներգրավելու անհրաժեշտությունը և նրանց թիվը:».
2) Հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ուսուցման դասընթացը բաղկացած է տեսական և գործնական պարապմունքներից՝ առնվազն 120 ակադեմիական ժամից: Ուսուցման դասընթացի ընդհանուր տևողությունը մինչև 3 ամիս է: Գործնական պարապմունքներն իրականացվում են նոտարական գրասենյակներում կամ նոտարական պալատում:».
3) Հավելվածի 6-րդ կետում նշված «թեկնածուների ցանկը» բառերից հետո լրացնել «և ուսուցման դասընթացի արժեքը:» բառերը.
4) Հավելվածի 8-րդ կետում նշված «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից (այսուհետ՝ իրավաբանական ինստիտուտ)» բառերը փոխարինել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն)» բառերով.
5) Հավելվածի ամբողջ տեքստում նշված «իրավաբանական ինստիտուտ» բառերը փոխարինել «կազմակերպություն» բառով.
6) Հավելվածը լրացնել նոր՝ 12.1., 12.2., 12.3., 12.4., 12.5., 12.6., 12.7., 12.8., 12.9., 12.10., 12.11. և 12.12. կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«12.1. Ուսուցման դասընթացները իրականացվում են առկա ուսուցման ձևով` նվազագույնը մեկ, իսկ առավելագույնը 25 նոտարի թեկնածուներից կազմված խմբից, բացառությամբ հեռավար ուսուցման:
12.2. Ուսուցման դասընթացների մեկ ակադեմիական ժամի տևողությունը՝ 40 րոպե է:
12.3. Սույն կարգի իմաստով առկա ձևով դասընթացի տեսական ակադեմիական ժամերն անցկացվում են ուսուցման դասընթացների իրականացման համար անհրաժեշտ համապատասխան պայմաններով ապահովված տարածքում (լսարանում, դահլիճում, սենյակում)՝ նոտարի թեկնածուների և դասընթացավարի անմիջական մասնակցությամբ, իսկ գործնական պարապմունքները անցկացվում են նոտարական գրասենյակներում կամ նոտարական պալատում:
12.4. Ռազմական կամ արտակարգ դրության, արտակարգ իրավիճակների, բնակչության առողջության պահպանման, անվտանգության ապահովման կամ այլ անհրաժեշտության դեպքերում ուսուցումը կարող է իրականացվել նաև հեռավար կամ հիբրիդային (հեռավարի և առկայի համադրությամբ) ուսուցման դասընթացի անցկացման ձևով՝ կազմակերպության որոշմամբ՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:
12.5. Սույն կարգի իմաստով հեռավար ուսուցմամբ նոտարի թեկնածուների ուսուցման դասընթացն անցկացվում է թեկնածուների և դասընթացավարի միջև տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, այդ թվում՝ տեղեկատվական և հեռահաղորդակցային տարբեր տեխնոլոգիաների զուգակցմամբ:
12.6. Հեռավար ուսուցմամբ դասընթացներն անցկացնելու մասին որոշումը կայացվում է ուսուցման դասընթացները սկսելուց առնվազն մեկ օր առաջ, որի մասին նոտարի թեկնածուները և դասընթացավարները ծանուցվում են որոշում ընդունելուց հետո՝ անմիջապես էլեկտրոնային փոստի և հեռախոսազանգի միջոցով:
12.7. Ուսուցման դասընթացները հեռավար ուսուցմամբ կարող են անցկացվել նաև այն դեպքում, երբ հեռավար ուսուցմամբ դասընթացներն անցկացնելու անհրաժեշտությունը ծագել է դասընթացների անցկացման ընթացքում:
12.8. Հեռավար ուսուցմամբ դասընթացները անցկացվում են նախապես սահմանված ուսուցման ծրագրին համապատասխան։
12.9. Հեռավար ուսուցմամբ դասընթացներն անցկացնելու համար տեսաձայնային հեռահաղորդակցության հասանելի միջոցների կիրառմամբ ստեղծվում է էլեկտրոնային հարթակ, որին միանալու համար գեներացված էլեկտրոնային հղումը նոտարի թեկնածուներին ու դասընթացավարներին է ուղարկվում դասընթացի անցկացումից առնվազն երեք ժամ առաջ:
12.10. Հեռավար ուսուցմամբ դասընթացներն անցկացնելու դեպքում կազմակերպության աշխատակիցը դասընթացի յուրաքանչյուր ակադեմիական ժամի համար իրականացնում է նոտարի թեկնածուների ներկայության ստուգում ինչպես դասընթացի սկզբում, այնպես էլ դասընթացի ավարտին: Դասընթացների ընթացքում դասընթացին մասնակցող նոտարի թեկնածուները պարտավոր են դասընթացի ողջ ընթացքում միացրած թողնել սարքի տեսախցիկը, որի միջոցով միացել են հեռավար դասընթացին, և կարող են այն անջատել միայն դասընթացավարի թույլտվությամբ կամ պահանջով:
12.11. Հեռավար ուսուցմամբ դասընթացների անցկացման նկատմամբ կիրառվում են սույն հավելվածով նախատեսված՝ առկա ուսուցման ձևով անցկացվող դասընթացների նկատմամբ կիրառվող ընդհանուր կանոնները, այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն հավելվածով նախատեսված դրույթներին:».
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
18.10.2022 - 02.11.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 2863
Տպել