Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Նախագծով առաջարկվող լրացումների պայմաններում օրենսդրորեն հստակ լուծում կստանա բարձրացված հարցը, որի արդյունքում Նախագծերի ընդունմամբ Վճռաբեկ դատարանի դատավորներին (այդ թվում՝ վճռաբեկ դատարանի նախագահին և վճռաբեկ դատարանի պալատի նախագահին) Օրենքով սահմանված կարգով պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում տրամադրելու մոտեցումը կկիրառվի նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամի նկատմամբ, և այդպիսով կվերացվի Օրենքի կարգավորումների՝ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորման հետ անհամապատասխանությունը:

  • Քննարկվել է

    14.10.2022 - 29.10.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4065

Տպել

Առաջարկներ`

Սուրեն Սլոյան

16.10.2022

Կարծում եմ նախագիծը կլուծի հակասությունը և կհամապատասխանեցվեն վճռաբեկ դատարանի դատավորների և ԲԴԽ անդամների աշխատավարձերը ։Այս հարցում նախագիծը ունի բարձր անհրաժեշտությունԱյնուամենայնիվ հրատապ խնդիր եմ համարում նաև առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների աշվատավարձի դրույքաչափերի վերանայումը և համապատասխանեցումը նրանց բարձր կարգավիճակին նամանավանդ հաշվի առնելով՝ նրանց ծանրաբեռնվածությունը: Մյուս կողմից դատավորների և դատարանի անկախության սկզբունքների համատեքստում պետությունը պետք քայլեր ձեռնարկի դատավորների նյութական վիճակի բարելավման ուղղությամբ:Այսինքն նպատակ չունենալով արժեզրկել նախածում նշված պաշտոնյաների սոցիալական վիճակի բարելավման հարցը առաջարկում եմ սույն օրենքում նաև անդրադառնալ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավորների հարցին։

Տեսնել ավելին