Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
-
2 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման վերաբերյալ
1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է տրանսպորտային միջոցների ներմուծում իրականացնող (ֆիզիկական և իրավաբանական) անձանց ավելորդ վարչարարությունից և անհարկի ֆինանսական կորուստներից ազատելու անհրաժեշտությամբ:
Ներկայումս ՀՀ ներմուծվող տրանսպորտային միջոցների (այսուհետ՝ տ/մ) մաքսազերծումը չի իրականացվում ՀՀ սահմանին՝ ներմուծման ժամանակ, այլ դա իրականացվում է ՀՀ սահմանից հեռու, այլ բնակավայրերում (օրինակ՝ Սիսիան, Գյումրի քաղաքներում, իսկ կազմակերպությունների կողմից տ/մ-ի ներմուծման դեպքում՝ Երևան քաղաքում), ինչից հետո նոր միայն տ/մ-ն մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմնի կողմից ստանում է «Ժամանակավոր» համարանիշ։
Հարկ է նշել, որ շատ հաճախ ՀՀ ներմուծվող (այդ թվում՝ վարելու միջոցով) տ/մ-ները սահմանից մինչև մաքսային ձևակերպման վայրեր հասցնելու համար ստիպված են լինում օգտվել ավտոտարհանիչների ծառայությունից, իսկ ներմուծողները ստիպված են լինում ավտոտարհանման համար վճարել բավականին մեծ, հաճախ կամայական և ոչ ողջամիտ գումար, նույնիսկ այն պարագայում, երբ տ/մ-ն սարքին վիճակում է և հնարավորություն ունի վարելու միջոցով հասնել մաքսային ձևակերպման վայր։
Ավելին, հաճախ ներմուծվող մեծ եզրաչափերով տ/մ-ների մաքսային ձևակերպման վայր հասցնելու համար հնարավոր չի լինում գտնել համապատասխան հնարավորություններն ապահովող ավտոտարհանիչ, իսկ երբեմն այդպիսինների հայտնաբերման դեպքում դրանց վրա տեղադրված մեծ եզրաչափերով տ/մ-ների տեղափոխումը խնդիր է առաջացնում կամուրջների անցման և ՀՀ-ում կամուրջների առավելագույն բարձրության չափերի անհամապատասխանության մասով, այլ կերպ ասած, ներմուծված մեծ եզրաչափերով տ/մ-ի ավտոտարհանիչով տեղափոխման դեպքում դրանց բարձրությունը թույլ չի տալիս անցնել ՀՀ ճանապարհներին առկա կամուրջների տակով։
2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Ռազմավարական փաստաթղթերից չի բխում
3. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագիծը նպատակ ունի անձանց կողմից տ/մ-ների ներմուծման արդյունքում վերջիններիս ազատել անհարկի ֆինանսական ծախսերից և առանց հաշվառման համարանիշերի տ/մ-ն վարելու դեպքում վարչական պատասխանատվության ենթարկվելու ռիսկից։
Միաժամանակ, տ/մ-ներին հատկացնելով «Ժամանակավոր» համարանիշեր, ապահովել այդ տ/մ-ների ՀՀ ոստիկանության կողմից վերահսկելի դարձնելու և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավախախտումների լատետայնության բացառման հարցը (այդ տ/մ-ների առանց հաշվառման համարանիշերի շահագործման դեպքում)։
Վերը նշված նպատակին հասնելու համար առաջարկվում է ՀՀ սահմանին մաքսային մարմիներին լիազորել ՀՀ ներմուծվող և պետական գրանցման ենթակա տ/մ-ներին «Ժամանակավոր» տեսակի համարանիշեր հատկացնելու իրավասությամբ։
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալում ենք նպաստել տ/մ-ների ներմուծման ոլորտի զարգացմանը և այդ գործունեությամբ զբաղվողների արդարացված դժգոհությունների փարատմանը։
-
Քննարկվել է
12.10.2022 - 27.10.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ճանապարհային երթևեկության անվտանգություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 3440
Տպել