Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թվականների ռազմավարությանը և միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին » Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը ու գերակա խնդիրները հաստատելու մասին» № 122-Ն որոշման № 1 հավելվածի 122-րդ կետի կատարման անհրաժեշտությամբ:

2017 թվականին կավարտվի 2013-2017 թվականների երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության միջոցառումների ծրագրի գործունեության ժամկետը, և անհրաժեշտություն է առաջանում մշակելու երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարություն և դրանից բխող միջոցառումների ծրագիր՝ 2018-2022 թվականների համար:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թվականների ռազմավարությանը և միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունումը կնպաստի երիտասարդության ներուժի իրացմանն ու զարգացմանը, երիտասարդական մասնակցության խթանման համար սոցիալ-տնտեսական, իրավաքաղաքական, հոգևոր-մշակութային պայմանների ստեղծմանը` ի շահ Հայաստանի Հանրապետության զարգացման և հզորացման, ազգային անվտանգության ամրապնդման:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Երիտասարդական քաղաքականության ոլորտում առկա հիմնախնդիրների վերհանում, երիտասարդների ներգրավվածության մակարդակի բարձրացում երիտասարդության մասնակցային գործընթացի խթանում, արդյունավետ երիտասարդական քաղաքականության իրականացում:

 

  • Քննարկվել է

    19.10.2017 - 03.11.2017

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11247

Տպել

Առաջարկներ`

Տիգրան Պետրոսյան

25.10.2017

Ռազմավարության միջոցառումների ծրագրում բերված և ոչ մի գործողության համար սահմանված չեն մոնիտորինգի և գնահատման չափորոշիչները, ինչը անհնար է դարձնում միջոցառումների իրականացման արդյունավետության և իրատեսականության մասին պատկերացում կազմել: Առաջարկում եմ հնարավորինս սեղմ ժամկետում սահմանել սույն չափորոշիչները և դրանցով համալրված տարբերակը նոր դնել հանրային քննարկման:

Տիգրան Պետրոսյան

25.10.2017

Վերանայել և հստակեցնել ռազմավարության միջոցառումների իրականացման ժամանակները, քանի որ բերված տարբերակով դրանք անորոշություն են ստեղծում և չի երևում թե իրականացման փուլում որ գործողություններն են «սնելու» մյուս գործողություններին:

Տիգրան Պետրոսյան

25.10.2017

Ռազմավարության գործողությունների ծրագրի նախագծում երկու կառույցների մասով որոնք են՝ «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամ, նախքան ռազմավարության հաստատումը, հստակեցված ներկայացնել որ գործողությունների կատարման գործընթացում որ կառույցն է պատասխատանտվություն ստանձնում: Բերված տարբերակում բոլոր 53 գործողությունների դիմաց սույն ոլորտային կառույցների մասնակցությունը սահմանված է «համաձայնությամբ», ինչը օբյեկտիվորեն ընկալելի է ՔՀԿ կառույցների պարագայում, բայց ոչ ՊՈԱԿ-ի և Նախագահի որոշմամբ ստեղծված հիմնադրամի պարագայում:

Տեսնել ավելին