Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1594-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____ ___________________ 2022 թվականի N ____-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1594-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 28-ի «Կազմակերպությունների կողմից կուտակման ենթակա ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման ծավալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը և ձևաչափը սահմանելու մասին» N 1594-Ն որոշման 1-ին կետով սահմանված Հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
  • 3-րդ կետի «ձևի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ընդգրկված ապրանքներ և դրանց արտադրության համար անհրաժեշտ հումք ներմուծող կազմակերպությունների կողմից ՀՀ Կառավարության որոշման սահմանված կարգով ներմուծման նվազագույն ծավալները գերազանցելու դեպքում, տեղեկացնում է այդ կազմակերպություններին այն մասին, որ վերջիններս հաջորդ հաշվետու ժամանակահատվածում հանդիսանալու են ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների կուտակում իրականացնող կազմակերպություններ» բառերով։
  • 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ներմուծվող նյութական արժեքների անվանացանկը  Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող տեղեկատվության մեջ շարադրվում է  ըստ ԱՏԳ ԱԱ հետևյալ ծածկագրերի՝

 

 

Նյութական արժեքի անվանումը

(նյութական արժեքի անվանումն ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի                                                                                                (ԱՏԳ  ԱԱ) )

Նյութական արժեքի                      ծածկագիրն ըստ                                                                         ԱՏԳ  ԱԱ

1

2

Ավտոմոբիլային բենզին

(նավթամթերքի թեթև թորվածքներ և նյութեր՝ շարժիչային բենզիններ տարբեր օկտանային թվերով)

2710 12 411 0,

2712 12 412 0,

2710 12 413 0,

2710 12 450 0,

2710 12 490 0,

2710 12 510 0,

2710 12 590 0

Դիզելային վառելիք

 (նավթամթերքի ծանր թորվածքներ՝ գազայուղեր ծծմբի տարբեր տոկոսային պարունակությամբ)

2710 19 421 0,

2710 19 422 0,

2710 19 423 0,

2710 19 424 0,

2710 19 425 0

Պարենային ցորեն      

(ցորեն և մեսլին (ցորենի և աշորայի խառնուրդ) )

1001

(բացառությամբ

1001110000,                                                                                                                      100191)

Շաքարավազ և դրա արտադրության համար
անհրաժեշտ հումք

(եղեգնաշաքար կամ ճակնդեղի շաքար և քիմիապես մաքուր բուսաշաքար՝ պինդ վիճակում)

1701

Բուսական յուղ և դրա արտադրության համար
անհրաժեշտ հումք

(սոյայի, արմավենու, արևածաղկի, քրքումի և բամբակի յուղ ու դրանց զտամասեր՝ ռաֆինացված կամ չռաֆինացված)

1507 10 900,

1507 90 900,

1511 (բացառությամբ

1511 10 100 0,

1511 90 910 0),

1512 (բացառությամբ

1512 11 100 0,

1512 19 100 0,

1512 21 100 0,

1512 29 100 0)

 

»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության

             վարչապետ                                                                             Ն. Փաշինյան

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    11.10.2022 - 26.10.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3609

Տպել