Մամիկոն Աբգարյան
17.10.2022
ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ամենակարևոր փաստաթուղթը հաստատված Կանոնադրությունն է, որի բովանդակության մեջ չկա վերը նշված փոփոխություններն ու ամրագրումները:
8 - Կողմ
4 - Դեմ
Միջոցառման գլխավոր նպատակը հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման գործընթացում առավել ճկուն և արդյունավետ մոտեցումների ամրագրման պահանջով պայմանավորված՝ դպրոցի կառավարման գործընթացի վարչատնտեսական մասի համակարգողի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման և նշանակման գործընթացի պատշաճ կազմակերպումն է:
Քննարկվել է
07.10.2022 - 22.10.2022
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Կրթություն և գիտություն
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 4116
Տպել17.10.2022
ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ամենակարևոր փաստաթուղթը հաստատված Կանոնադրությունն է, որի բովանդակության մեջ չկա վերը նշված փոփոխություններն ու ամրագրումները:
17.10.2022
Կցանկանայի ներկայացնել առկա հակասությունները... <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքում 09.02.2022թ կատարված փոփոխություններում ՀՈԴՎԱԾ 12 կետ 18-ում` Պետական ուսումնական հաստատության համակարգող կարող է լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին 7 տարվա ընթացքում քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից) առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ: ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ, ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ 8-րդ կետի 8. Հաստատության համակարգողի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են` 1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը. 2) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը: 9. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է` 1) դիմում` լիազորված մարմնի ղեկավարի անունով. 2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ). 3) ինքնակենսագրություն` համաձայն ձև 2-ի: Վերջապես մրցույթի հայտարարության մեջ էլ / Ձև 1/-ում 1-ին կետով` Հաստատության համակարգողի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝ 1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը. 2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր): 3-և այլն.. Այս երեք փաստաթղթերից հետևանքը անհասկանալի է դարձնում ուսհաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) անհրաժեշտությունը: Ցանկալի կլինի այս բոլոր կետերում լինի հստակություն:
12.10.2022
Հրաշալի գաղափար է, թող այլ կերպ չհնչի,սակայն շատ դպրոցներում կան տնօրեններ,ովքեր չեն պատկերացնում,թե ինչ է վարչատնտեսական մաս,դրանով իսկ այդ մասի աշխատանքը վերածում է կոլապսի։ Սակայն ունեմ մի դիտարկում. Կխնդրեի, որ հունվարից այս հաստիքը կիրառվեր բոլոր դպրոցներում։