ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 7-ի №88-Ն որոշմամբ հաստատված ՀՀ տարածքում վերականգըն-վող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայի համաձայն՝ արևային և հողմային էլեկտրակայանների համար սահմանված են սակագնային կարգավորումներ մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը սակագնի սահմանման մասին որոշումը ուժի մեջ մտնելու (գործող սակագնային կարգավորումներին համապատասխան) և սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը 2022 թվականի նոյեմբերի 1-ից հետո ուժի մեջ մտնելու դեպքերում (նախատեսվում է ընդունել 30 ՄՎտ-ից ավելի հզորությամբ էներգիայի վերականգնվող ռեսուրսների (բացառությամբ ջրային էներգիայի աղբյուրի) կիրառմամբ էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության առաջին լիցենզիա ստացած էլեկտրակայանի («ԷֆԱրՎի Մասրիկ» ՓԲԸ-ի «Մասրիկ-1» կայանի) բազիսային սակագնին հավասար)։ «էներգետիկայի մասին» օրենքի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումներով հաստատված կարգերի համաձայն՝ փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայանների դեպքում հանձնաժողովը սակագինը սահմանում, վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) և որոշում է կայացնում լիցենզավորված անձի սահմանման (վերանայման) հայտի փաթեթը հանձնաժողով ներկայացնելու օրվանից հետո 25 աշխատանքային օրվա ընթացքում:
Հաշվի առնելով սահմանված նշված առավելագույն 25 աշխատանքային օրվա ընթացքում ընթացակարգային անհրաժեշտ գործընթացները իրականացնելու համար պահանջվող ժամանակը, կարող են ստեղծվել իրավիճակներ, երբ հոկտեմբեր ամսվա ընթացքում ներկայացված հայտերի հիման վրա սակագների սահմանման մասին որոշումները ուժի մեջ չմտնեն մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը (ներառյալ) ժամանակահատվածում, որի արդյունքում կգործեն արևային և հողմային էլեկտրական էներգիա արտադրող կայանների համար նոր սակագնային կարգավորումները՝ առաջացնելով խնդիրներ և տնտեսվարողների համար ստեղծելով ոչ բարենպաստ իրավիճակներ։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել արևային և հողմային էլեկտրական էներգիա արտադրող կայանների համար նոր սակագնային կարգավորումների կիրառման ժամկետները՝ այն է. նոր սակագնային կարգավորումները կիրառել ոչ թե սակագները 2022թ. նոյեմբերի 1-ից հետո ուժի մեջ մտնելու դեպքում, այլ էլեկտրական էներգիայի արտադրության փուլ անցնելու (լիցենզիայում համապատասխան փոփոխություններ կատարելու) և սակագին սահմանելու համար հանձնաժողովի հաստատած կարգերով նախատեսված գործողությունները կատարելու և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատշաճ կարգով նշված ամսաթվից ներկայացնելու դեպքում։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Նպատակ ունենալով վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց համար ապահովել գործունեության կանխատեսելի և հստակ պայմաններ և ապահովել «էներգետիկայի մասին» օրենքի համաձայն՝ փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայանների համար սակագնի սահմանման (վերանայման) հայտի փաթեթը հանձնաժողով ներկայացնելու օրվանից հետո 25 աշխատանքային օրվա ընթացքում սակագինը սահմանելու և որոշում կայացնելու համար հանձնաժողովի կողմից իրականացվող ընթացակարգերի պատշաճ իրականացումը՝ մշակվել է հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88-Ն մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը, որով ամրագրվում է, որ ամրագրվում է, որ արևային և հողմային կայանների համար էլեկտրական էներգիայի արտադրության փուլ անցնելու (լիցենզիայում համապատասխան փոփոխություններ կատարելու) և սակագին սահմանելու համար հանձնաժողովի հաստատած կարգերով նախատեսված գործողությունները կատարելու և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատշաճ կարգով մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ հանձնաժողով ներկայացնելու դեպքում, այդ կայանների համար կգործեն մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը գործող սակագնային կարգավորումները, իսկ 2022 թվականի հոկտեմբերի 31-ից հետո էլեկտրական էներգիայի արտադրության փուլ անցնելու (լիցենզիայում համապատասխան փոփոխություններ կատարելու) և սակագին սահմանելու համար հանձնաժողովի հաստատած կարգերով նախատեսված գործողությունները կատարելու և (կամ) փաստաթղթերը ներկայացնելու, կամ մինչև նշված ժամկետը ներկայացված՝ լիցենզիայում փոփոխություն կատարելու և (կամ) սակագին սահմանելու հայտի (դիմումի) ուսումնասիրության չընդունման կամ մերժման դեպքերում կգործեն 2022 թվականի հոկտեմբերի 31-ից հետո ժամանակահատվածի համար սահմանված սակագնային կարգավորումները։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվել արևային և հողմային կայանների համար նոր սակագնային կարգավորումների կիրառման ժամկետները և կապահովվի «էներգետիկայի մասին» օրենքով նախատեսված՝ փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայանների համար սակագնի սահմանման (վերանայման) հայտի փաթեթը հանձնաժողով ներկայացնելու օրվանից հետո 25 աշխատանքային օրվա ընթացքում սակագինը սահմանելու և որոշում կայացնելու համար հանձնաժողովի կողմից իրականացվող ընթացակարգերի պատշաճ իրականացումը։
-
Քննարկվել է
07.10.2022 - 23.10.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 3119
Տպել