«Խտանյութի իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք ընդունվող՝ մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարունակության վերաբերյալ եզրակացություն տրամադրող լաբորատորիաների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
Հիմնավորում
«Խտանյութի իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք ընդունվող՝ մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարունակության վերաբերյալ եզրակացություն տրամադրող լաբորատորիաների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հարկային օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետի կիրարկումն ապահովելն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Ներկայում հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարունակությունը որոշող լաբորատորիաների ցանկ սահմանված չէ, որը չի ապահովում մատակարարված խտանյութում մետաղների պարունակության վերաբերյալ թափանցիկության և կանխատեսելիության անհրաժեշտ մակարդակ:
Ոլորտում հարկման համակարգի արդյունավետության բարձրացման և հավասար պայմանների ստեղծման նպատակով անհրաժեշտ է սահմանել լաբորատորիաների ցանկ, որոնց կողմից տրամադրված եզրակացությունները հիմք կհանդիսանան ռոյալթիի հաշվարկման նպատակով խտանյությում մետաղների վերջնական պարունակության որոշման համար:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել հանքարդյունաբերության ոլորտում խտանյութի իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք ընդունվող՝ մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարունակության վերաբերյալ եզրակացություն տրամադրող լաբորատորիաների ցանկը:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարունակության վերաբերյալ եզրակացություն տրամադրող լաբորատորիաների ցանկի հետ կապված հարաբերություններն են:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ունենալ Կառավարության կողմից սահմանված՝ մասնագիտացված լաբորատորիաների ցանկ:
Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ՝ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասերով սահմանված քաղաքականության ուղղություններից: Մասնավորապես՝
- ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործումն ապահովելու, բնական պաշարների գերշահագործումը բացառելու նպատակով նախատեսվում է հանքարդյունաբերության հարկման արդար և երկարաժամկետ զարգացումն ապահովող արդյունավետ մեխանիզմների ներդրում` ռոյալթիների մեխանիզմի բարեփոխում,
- հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունն ու հասցեականությունը բարձրացնելու և այդ ռեսուրսները հանրօգուտ ու համապետական նշանակություն ունեցող ծրագրերի վրա ծախսելու, ինչպես նաև հարկաբյուջետային կայունությունն ապահովելու նպատակով քայլեր են իրականացվելու հարկային եկամուտների ընդլայնման ուղղությամբ:
-
Քննարկվել է
05.10.2022 - 20.10.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 3601
Տպել