Մարկոս Կրասոս
18.10.2022
Ըստ ԵԽ-ի կոչի մահապատիժը ցանկացած դեպքում կիրառելու արգելք սահմանեք և ընդունեք առ այն որ ցանկացած դեպքում մարդու պատիժը ամենակոպիտ կարող է լինել ցմահ բանտարկությունը։
6 - Կողմ
3 - Դեմ
հիմնավորման տեքստը կցվում է
Քննարկվել է
04.10.2022 - 19.10.2022
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Արդարադատություն, Քրեակատարողական
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 3234
Տպել18.10.2022
Ըստ ԵԽ-ի կոչի մահապատիժը ցանկացած դեպքում կիրառելու արգելք սահմանեք և ընդունեք առ այն որ ցանկացած դեպքում մարդու պատիժը ամենակոպիտ կարող է լինել ցմահ բանտարկությունը։
13.10.2022
Նախագծի 163-րդ կետը կարգավորում է կալանավորված անձի՝ ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին իր պաշտպանությունն ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի կամ պաշտպանի հետ տեսակցություն տրամադրելու իրավահարաբերությունները։ Ըստ այդմ, սահմանվում է, որ․ «(․․․) Ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին թույլատրվում է կալանավորված անձի տեսակցությունն իր պաշտպանությունն ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի կամ պաշտպանի հետ՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:(․․․)»։ Այսպիսով Նախագծի կարգավորումներից դուրս են մնացել կալանավորված անձի՝ իր հետ տեսակցության եկած, քրեական վարույթով պաշտպան չհանդիսացող, վերջինիս քրեական վարույթի հետ չկապված իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով ներկայացած փաստաբանի հետ տեսակցության վերաբերյալ իրավահարաբերությունները։ Նշված բացը խիստ խնդրահարույց է, քանի որ կարող է խոչընդոտել իրավաբանական օգնություն ստանալու անձի իրավունքի իրացումը՝ նախատեսված Սահմանադրությամբ։ Հատկանշական է, որ նույն իրավահարաբերությունը դատապարտյալի՝ պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ տեսակցության մասով կարգավորում ստացել է Նախագծի 300-րդ կետով։ Միևնույն ժամանակ կալանավորված անձի՝ ոչ միայն քրեական վարույթով իր պաշտպանի կամ պաշտպանությունը ստանձնելու համար ներկայացած, այլ նաև այլ փաստաբանի հետ տեսակցելու իրավունքն ամրագրվել է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում, որի 15-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը սահմանում է․ «Կալանավորված անձի միջնորդության հիման վրա քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նրան թույլատրվում են նաև խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցություններ քրեական վարույթով պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ՝ առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման (բացառությամբ նրա մասնակցությամբ վարութային գործողություններ կատարելու դեպքերի), եթե դա պայմանավորված է կալանավորված անձին քրեական վարույթի հետ չկապված իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտությամբ:(…):» Հիմք ընդունելով նշվածը և հաշվի առնելով այն, որ Քրեակատարողական հիմնարկների կանոնակարգը (այն հաստատող Կառավարության որոշումը) որպես ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտ պետք է համապատասխանի օրենքներին, տվյալ դեպքում «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքին, ինչպես նաև կալանավորված անձի՝ քրեական վարույթին չառնչվող իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի անխոչընդոտ իրացումը ապահովելու նպատակով առաջարկում ենք վերախմբագրել Նախագծի 163-րդ կետը՝ սահմանելով կալանավորված անձի իրավունքը՝ ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին տեսակցելու նաև քրեական վարույթին չառնչվող իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբանի հետ: