«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 592-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
_____ __________ 2022 թվականի N ___-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 592-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի «Ժամանակավոր պահպանության պահեստներին և մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 592-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1., 1.2. և 1.3. կետերով.
«1.1. Սահմանել, որ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ և 44-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված պահանջներին համապատասխանությունը հաստատվում է հետևյալ մարմինների կողմից՝
1) սանիտարահիգիենիկ պատշաճ պայմանների համապատասխանության ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպությունը, իսկ սննդամթերքի անվտանգության ոլորտում` Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը.
2) շինությունների պահպանության պահնորդաազդանշանային համակարգի առկայության և գործունեության ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը․
3) շինությունների հրդեհային անվտանգության համակարգի առկայության և գործունեության և շինությունների նպատակային նշանակությամբ շահագործման անվտանգության պահանջների պահպանման ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։
1․2. Սույն որոշման 1․1. կետով սահմանված՝ պահանջների համապատասխանության հաստատումն իրականացվում է կազմակերպությունների կողմից ժամանակավոր պահպանության պահեստների և մաքսային պահեստների ռեեստրներում գրանցվելու համար դիմումի ներկայացման ժամանակ, ինչպես նաև տարեկան պարբերականությամբ՝ մինչև յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ավարտը։
1.3. Սույն որոշման 1․1. կետով սահմանված՝ պահանջների համապատասխանության հաստատումն իրականացվում է նույն կետում նշված մարմինների կողմից անցկացվող հետազոտության կամ ստուգման արդյունքներով՝ նույն մարմինների կողմից տրամադրված եզրակացությունների հիման վրա։»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
- Ժամանակավոր պահպանության պահեստների և մաքսային պահեստների ռեեստրներում մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գրանցված անձինք 3 ամսվա ընթացքում պետք է իրականացնեն սույն որոշմամբ սահմանված հաստատումը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
03.10.2022 - 24.10.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 3298
Տպել