Հիշել նախագիծը

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

 

ՈՐՈՇՈՒՄ __

________________ 2022 ԹՎԱԿԱՆ

ՄԵԾԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 94-րդ հոդվածով,  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Մեծաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մեծաձոր համայնքի ավագանին որոշում է `

1.Թույլատրել Մեծաձոր համայնքի ղեկավարին` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը մրցույթային կարգով վարձակալության տրամադրելու և հաստատել վարձակալության տրամադրվող հողամասերի մեկնարկային գները՝ համաձայն աղյուսակի:
2.Համայնքի ղեկավարին` ապահովելու մրցույթի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր մրցույթը պատշաճորեն կազմակերպելու և անցկացնելու համար:

  

                                     

                                     Համայնքի ղեկավար                               Մրազ Միրոյան

  • Քննարկվել է

    02.10.2022 - 17.10.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Արագածոտնի մարզի Մեծաձորի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3721

Տպել