Գառնիի համայնքապետարան
ՆԱԽԱԳԻԾ
ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
__________________ 2022 թվականի N ____ - Ն
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի պահանջներով, ավագանին որոշում է.
- ՔաղաքացիԳագիկ Գուրգենի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանողԳառնի համայնքի 07-026-0117-0056 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության 0.0913 հա մակերեսով գյուղատնտեսական վարելահող հողատեսքը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործմանև այլ արտադրական նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ անասնագոմ կառուցելու նպատակով:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան,ընթացիկ հաշվառմանտվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
-
Քննարկվել է
29.09.2022 - 17.10.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Կոտայքի մարզի Գառնիի համայնքապետարան
Դիտումներ` 2560
Տպել