ՆԱԽԱԳԻԾ

ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

__________________ 2022 թվականի N ____ - Ն

ՀՈՂԱՄԱՍՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի  Հանրապետության  կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն  որոշման պահանջներով և  հաշվի առնելով  Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի 2022 թվականի սեպտեմբերի 13-ի «Գույքի  նկատմամբ  իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասցենելու մասին» թիվ Կ-13092022-07-0020 որոշումը, Գառնի համայնքի Գողթ գյուղում 146.8քմ մակերեսով բնակելի բնակավայրերիկառուցապատման  հողամասի  նկատմամբ  գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ, համայնքի ավագանին որոշում է.

  1. Ճանաչելհամայնքային սեփականության իրավունքը Գառնի համայնքի Գողթ գյուղում գտնվող 146.84 քմ մակերեսով բնակելի բնակավայրերի կառուցապատման հողամասին կատմամբ: 
  2. Առաջարկել համայնքի  ղեկավարին՝  օրենքով  սահմանված  կարգով  կատարելու  վերը  նշված  հողամասի  նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝            ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

  • Քննարկվել է

    29.09.2022 - 17.10.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Կոտայքի մարզի Գառնիի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2769

Տպել