Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի № 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
---- 2022 թվականի N ----Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի № 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) և պետական կրթաթոշակ տալու կարգը, ինչպես նաև նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման չափը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի № 1986-Ն և 2005 թվականի սեպտեմբերի 15-ի № 2114-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» № 1183-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի.
- 1-ին կետում «հեռակա» բառից հետո ավելացնել «, հեռավար» բառը,
- 12-րդ կետի «կարգավիճակը ձեռք բերելու պահից» բառերը փոխարինել «կարգավիճակը ձեռք բերելուն հաջորդող կիսամյակից»,
- 13-րդ կետի «կարգավիճակը կորցնելու պահից» բառերը փոխարինել «կարգավիճակը կորցնելուն հաջորդող կիսամյակից»,
- 16-րդ կետի
ա. 1-ին ենթակետի «առկա» բառից հետո ավելացնել «կամ հեռավար» բառերը
բ. 2-րդ ենթակետի «երկու շաբաթների» բառերը փոխարինել «շաբաթների» բառով,
- 34-րդ կետի «հոկտեմբերի 30-ը» բառը և թիվը փոխարինել «նոյեմբերի 10-ը» բառով և թվով, իսկ «մարտի 30-ը» բառը և թիվը՝ «ապրիլի 10-ը» բառով և թվով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
27.09.2022 - 12.10.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 3143
Տպել