«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N817-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2022 թվականի N _________ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N817-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի «Ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը մակնշելու կարգը սահմանելու մասին» N817-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման հավելվածում`
ա. 3-րդ կետի 2-րդ ենթակետում «և 19.1-ին կետերին» բառերը փոխարինել «, 19.1-ին և 20-րդ կետերին» բառերով,
բ. 4-րդ կետում «և 19.1-ին կետերով» բառերը փոխարինել «, 19.1-ին և 20-րդ կետերով» բառերով,
գ. լրացնել 20-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.
«20. Հայաստանի Հանրապետություն ծխախոտի արտադրանք ներմուծող կամ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հաշվետու ամսում ծխախոտի արտադրանքի վաճառքը նոր` ծխախոտի արտադրանքի տուփի վրա մակնշված առավելագույն մանրածախ գնից ավելի բարձր գնով կազմակերպելու դեպքում, բացառությամբ` սույն կարգի 12-րդ և 19-րդ կետերով սահմանված դեպքերի, ծխախոտի վաճառքը նոր` բարձր գնով սկսելու օրվանից առնվազն երկու աշխատանքային օր առաջ ներկայացնում են սույն կարգի 11-րդ կետով սահմանված հայտարարությունը` դրանում որպես ծխախոտի արտադրանքի մակնշված առավելագույն մանրածախ գին նշելով նոր՝ ավելի բարձր մանրածախ գինը: Հայտարարությունը ներկայացվում է միայն փոփոխված առավելագույն մանրածախ գնով վաճառվող մակնիշի ծխախոտի արտադրանքի մասով և այդ մակնիշի ծխախոտի արտադրանքի համար առավելագույն մանրածախ գին է համարվում սույն կետին համապատասխան ներկայացված հայտարարության մեջ նշված գինը:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
23.09.2022 - 12.10.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 3043
Տպել