Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծի նպատակն է դատարաննների նախագահներին վերապահել նոր՝ այնպիսի լիազորություններ, որոնք, առավել համահունչ լինելով նրա կարգավիճակին, առաջին հերթին կապահովեն գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանումը: Միևնույն ժամանակ, վերոնշյալ, ինչպես նաև Երևանի առաջին ատյանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գերծանրաբեռվածության հաղթահարման նպատակներով առաջարկվում է Երևան քաղաքում քաղաքացիական և քրեական մասնագիտացված դատարանների առանձնացման միջոցով ապահովել այդ դատարանների բնականոն գործունեությունը:

Նախագծերի ընդունման արդյունքում՝

  1. դատարանների նախագահներին լիազորություն կվերապահվի հետևելու գործերի քննության ժամկետների պահպանմանը.
  2. դատավորի վարույթում առանձնակի բարդության գործի առկայությամբ պայմանավորված դատավորի անուն-ազգանունը բաշխման ցանկից ժամանակավորապես հանելը կամ բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ սահմանելը կկատարվի դատարանի նախագահի միջնորդությամբ.
  3. Երևան քաղաքում ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի փոխորեն կգործեն երկու առանձին՝ քրեական և քաղաքացիական մասնագիտացված դատարանները:
  • Քննարկվել է

    20.09.2022 - 05.10.2022

  • Տեսակ

    Սահմանադրական օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական դատավարություն, Քաղաքացիական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4311

Տպել

Առաջարկներ`

ԵՐԵՄ ԵՍՈՅԱՆ

20.09.2022

Իսկապես անհրաժեշտ և նույնիսկ ուշացած փոփոխություն է: Ցանկանում եմ նշել միայն մեկ նկատառում-առաջարկություն. այս պահի դրությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում սահմանված են պաշտոնավարելու թվով 72 դատավորներ, որոնցից՝ քրեական մասնագիտացմամբ՝ 33-ը, իսկ քաղաքացիական մասնագիտացմամբ 39-ը: Մինչդեռ ներկայացված փոփոխությամբ առաջարկվում է քրեական մասնագիտացմամբ՝ 30-ը, իսկ քաղաքացիական մասնագիտացմամբ 35-ը: Առաջարկում եմ դատավորների թվակազմը ավելացնել թեկուզ այս պահին եղած չափով: ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյան

Տեսնել ավելին