Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 15-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

__________________ 2022 թվականի N __-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 15-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը և 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի ««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի տեղեկատվական և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեղեկատվական-փնտրողական համակարգերի միջև տեղեկատվության փոխանակման կարգը և փոխանակվող տեղեկատվության ցանկը հաստատելու մասին» թիվ 15-Ն որոշման Հավելված N 2-ի Աղյուսակ N 1-ի «1. Տեղեկատվություն հաշվառված և հաշվառումից ժամանակավորապես հանված ավտոտրանսպորտային միջոցների (ՏՄ) մասին» ենթաաղյուսակը16.11.6 տողից հետո լրացնել 1.17-1․17․3-րդ տողերով՝ համաձայն սույն որոշման հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն Փաշինյան

 

2022 թ  ________________

Երևան

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության

 2022 թվականի -ի թիվ

 որոշման

 

 

1․17․

ՏՄ-ի օգտագործմամբ կատարված վարչական իրավախախտումների մասին

1․17․1

Վարչական իրավախախտում կատարած անձի`

1․17․1․1․

Ազգանունը

1․17․1․2․

Անունը

1․17․1․3․

Հայրանունը

1․17․1․4․

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

1․17․1․5․

Անձնագրի տվյալները

1․17․1․6․

Բնակության (գտնվելու) մարզը

1․17․1․7․

Համայնքը

1․17․1․8․

Բնակավայրը (քաղաք/գյուղ)

1․17․1․9․

Փողոցը

1․17․1․10․

Տունը (շենքը)

1․17․1․11․

Բնակարանը

1.17.2․

Վարչական իրավախախտման բնույթը (բնութագիրը)

1.17.3․

Վարչական իրավախախտում կատարելու համար կիրառված վարչական տույժի տեսակը, տուգանք կամ տուգանային միավոր կիրառված լինելու դեպքում՝ նաև համապատասխանաբար տուգանքի չափը և հանված տուգանային միավոր քանակը

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    13.09.2022 - 28.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    ՀՀ կենտրոնական բանկ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3628

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

<<Մուլտի տրանսպորտ>> ՍՊԸ

27.09.2022

Սույն որոշումը ընդունվելուց հետո արդյոք փոխադրող ընկերությունները չեն կանգնելու այն փաստի առաջ, որ մեկ վարորդի տուգանային միավորները և դրանցից առաջացած մալուսները ազդեն ընկերության ապահովագրական պատմության վրա

Տեսնել ավելին