Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի թիվ 853-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
4 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 853-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի «Պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկման կանոնները սահմանելու մասին» N 853-Ն որոշման» (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման նախաբանում «5-րդ» բառը փոխարինել «4-րդ» բառով.
2) Որոշման հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Համադրելի ֆինանսական ցուցանիշների առավելագույն և նվազագույն արժեքների միջև ձևավորված տիրույթը համարվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթ, եթե այդ բոլոր ֆինանսական ցուցանիշները հուսալի համադրելիներ են և ձևավորվել են չվերահսկվող գործարքների արդյունքում:»:
3) Որոշման հավելվածի 4-րդ կետի`
ա. 2-րդ ենթակետում «արժեքներ» բառը փոխարինել «թվեր» բառով.
բ. 3-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. եթե ֆինանսական ցուցանիշի օգտագործված արժեքների քանակի և 0.25-ի արտադրյալը ամբողջ թիվ է, ապա նշված ստորին սահմանը պետք է լինի այդ արտադրյալին համապատասխան համարի ֆինանսական ցուցանիշի և դրան անմիջապես հաջորդող ֆինանսական ցուցանիշի միջին թվաբանական արժեքը,
բ. եթե ֆինանսական ցուցանիշի օգտագործված արժեքների քանակի և 0.25-ի արտադրյալը կոտորակային թիվ է, ապա նշված ստորին սահմանը պետք է լինի այդ արտադրյալը մինչև հաջորդ ամբողջ թիվը կլորացնելուց հետո ստացված արդյունքին համապատասխան համարի ֆինանսական ցուցանիշը.».
գ. 4-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. եթե ֆինանսական ցուցանիշի օգտագործված արժեքների քանակի և 0.75-ի արտադրյալը ամբողջ թիվ է, ապա նշված վերին սահմանը պետք է լինի այդ արտադրյալին համապատասխան համարի ֆինանսական ցուցանիշի և դրան անմիջապես հաջորդող ֆինանսական ցուցանիշի միջին թվաբանական արժեքը,
բ. եթե ֆինանսական ցուցանիշի օգտագործված արժեքների քանակի և 0.75-ի արտադրյալը կոտորակային թիվ է, ապա նշված վերին սահմանը պետք է լինի այդ արտադրյալը մինչև հաջորդ ամբողջ թիվը կլորացնելուց հետո ստացված արդյունքին համապատասխան համարի ֆինանսական ցուցանիշը:».
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Քննարկվել է
12.09.2022 - 27.09.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2863
Տպել