Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով հարկային հարցերով վեճերի լուծման կարգը և ժամկետները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

Կարգավորման ենթակա խնդիրը Նախագծի մշակումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-86-Ն օրենքի ընդունումով, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվել փոխհամաձայնեցման ընթացակարգի վերաբերյալ դրույթներում: Նշված փոփոխությունների և լրացումների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել սահմանել փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով հարկային հարցերով վեճերի լուծման կարգը և ժամկետները։

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-86-Ն օրենքի ընդունումով, որով նախատեսվում է փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով հարկային հարցերով վեճերի լուծման կարգը և ժամկետները ՀՀ կառավարության կողմից սահմանելու անհրաժեշտությունը, ուստի մշակվել է ՀՀ կառավարության  որոշում, որով կսահմանվի համապատասխան ընթացակարգերը։

  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից։

Նպատակը և ակնկալվող արդյունքը Նախատեսվում է ունենալ համապատասխան իրավական դաշտ՝ փոխհամաձայնեցման ընթացակարգի կարգավորումների կիրառման համար։

  • Քննարկվել է

    12.09.2022 - 27.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3001

Տպել