Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022  ԹՎԱԿԱՆԻ  ՀՈՒՎԱՐԻ 27
 N 16- Ն  ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ   ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ


      Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ավագանու  որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության   բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ,  3-րդ և 5-րդ մասերի համաձայն։

    Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 27-ի N 16- Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունն առաջացել է բյուջեով նախատեսված ելքերի լրացուցիչ  ֆինանսավորման և չնախատեսված ելքերի ֆինանսավորման համար:

  Կատարված վերլուծության արդյուքում պարզվել է, որ առաջիկա ամիսներին էներգետիկ ծառայության գումարը չի բավականացնի հետագա ամիսների առաջացած ծախսերը կատարելու համար: Դրանով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել «10000.0» հազար դրամ գումար տրամադրել էներգետիկ ծայառաթյան հոդվածին:

    Վերոգրյալից ելնելով բյուջեի գործառնական և ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածներում պետք է կատարել հետևյալ փոփոխությունները`

Բաժին 1 Խումբ 6 Դաս 1 «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրում նախատեսված «Այլ կապիտալ դրամաշնորհներ» 4657  հոդվածից  «10000.0» հազար դրամ թիվը անհաժեշտ է տեղափոխել.

  «7500.0» հազար դրամ բաժին 6 Խումբ 4 Դաս 1 «Փողոցների լուսավորում» ծրագրի  «Էներգետիկ ծառայություններ» 4212  հոդվածին`

  «2500.0» հազար դրամ բաժին 01 Խումբ 1 Դաս 1 «Օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարում» ծրագրի «Էներգետիկ ծառայություններ» 4212  հոդվածին:

   Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի միավորումից հետո Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատասենյակների կահավորման նպատակով  գույքի ձեռք բերման համար նախատեսված գումարը անհրաժեշտ է ավելացնել  «1150.0» հազար դրամով`

  Բաժին  01 Խումբ 1 Դաս 1 «Օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարում» ծրագրի ֆոնդային մասի  «Տրանսպորտային սարքավորումներ» 5121 հոդվածից «1150.0» հազար դրամ  անհրաժեշտ է տեղափոխել «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածին:

     Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակավայրերի 1-ին դասարանցիներին  գրենական  պարագաներ և համայնքապետարանին անհրաժեշտ գրասենյակային նյութեր ձեռք բերելու  համար անհրաժեշտ է «1200.0» հազար դրամ տրամադրել գրասենյակային նյութեր հոդվածին`

  Բաժին  01 Խումբ 1 Դաս 1 «Օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարում» ծրագրի վարչական մասի «Կոմունալ ծառայություններ» 4213 հոդվածից «1200.0» հազար դրամ անհրաժեշտ է տեղափոխել «Գրասենյակային նյութեր և հագուստ» 4261  հոդվածին:

     Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական տարածքներում  աղբահանության աշխատանքները բարելավելու նպատակով  անհրաժեշտ է ձեռք բերել աղբամաններ` շուրջ «10000.0», հազար դրամի չափով: Վերոգրյալից ելնելով բյուջեի գործառնական և ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածներում պետք է կատարել հետևյալ փոփոխությունները`

  Բաժին 4 Խումբ 5 Դաս 1 «Ճանապարհային տրանսպորտ» ծրագրի ֆոնդային մասի «Շենքերի և շինությունների շինարարություն» 5112  հոդվածից անհրաժեշտ է «10000.0», հազար դրամ տեղափոխել` բաժին 5 Խումբ 1 Դաս 1 «Աղբահանում» ծրագրի ֆոնդային մասի «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածին:

   Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բենիամին բնակավայրի ոռոգման ջրի պոմպի վերանորոգման համար անհրաժեշտ է «985.0» հազար դրամ տրամադրել մեքենաների և սարքավորումների ընթցիկ նորոգում և պահպանում հոդվածին`

  Բաժին 1 Խումբ 6 Դաս 1 «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրում նախատեսված «Այլ կապիտալ դրամաշնորհներ» 4657  հոդվածից  «985.0» հազար դրամ թիվը անհաժեշտ է տեղափոխել «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» 4252 հոդվածին:

   Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի մարզիկներին` Հայաստանի Հանրապետության և Միջազգային առաջնություններում  պատվավոր մրցանակային տեղեր զբաղեցնելու համար ահրաժեշտ է «1500.0» հազար դրամ տրամադրել կրթկան մշակութային և սպորտային նպաստներ հոդվածին:

    Վերոգրյալից ելնելով բյուջեի գործառնական և ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածներում պետք է կատարել հետևյալ փոփոխությունները՝

  Բաժին 11 Խումբ 1 Դաս 2 ՀՀ համայնքների պահուստային ֆոնդի «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածից  «1500.0» հազար դրամ անհաժեշտ է տեղափոխել

    Բաժին 10 Խումբ 7 Դաս 1 «Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» 4727 հոդվածին:

  • Քննարկվել է

    09.09.2022 - 25.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3585

Տպել